Դերբիի արդյունաբերական թանգարան

Դերբիի արդյունաբերական թանգարան (անգլ.՝ Derby Industrial Museum, հայտնի է նաև որպես «Մետաքսի գործարան», անգլ.՝ The Silk Mill), Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի արդյունաբերության և պատմության թանգարան, որը բացվել է 1974 թվականի նոյեմբերի 29-ին։ Թանգարանի ցուցադրություններում հատուկ շեշտը դրվում է երկաթուղային արդյունաբերության և «Rolls-Royce plc» ընկերության արտադրանքի լուսաբանման վրա, որը մասնագիտացած է նավերի և արդյունաբերության համար ավիացիոն շարժիչների և ուժային կայանքների արտադրման մեջ։ Ներկայացված են նաև հանքարդյունաբերությունը, խեցեգործությունը և ձուլարանը։ Թանգարանում տեղի են ունեցել ժամանակավոր ցուցահանդեսներ և կրթական ծրագրեր[2]։

Դերբիի արդյունաբերական թանգարան
Տեսակարդյունաբերության թանգարան, անկախ թանգարան և local authority museum?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունԴերբի
ՎայրLombe's Mill?
Մասն էDerby Museums?
ՀասցեSilk Mill Lane, off Full Street
Հիմնադրվել է1974
Կայքderbymuseums.org/museum-of-making/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Գործարանի պատմություն խմբագրել

Թանգարանը գտնվում է Lombe’s Mill մետաքսի գործարանի նախկին շենքում, որը մետաքսի արտադրության առաջին գործարանն է եղել[3] և գտնվել է Դերվենտ գետի հարավայն մասում, որը 2001 թվականին Մեծ Բրիտանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ[4]։ Գործարանը կառուցվել է 1702-1717 թվականներին՝ Պիեմոնտից Ջոն Լոմբեի՝ filatoio և torcitoio մետաքսագործ մեքենաներով վերադառնալուց հետո[5]. ճարտարապետը եղել է Ջորջ Սորոկոլդը։ Ավանդաբար, մետաքսի արտադրության համար օգտագործվել են մանող անիվները, և մեքենաները պետք է լուրջ մրցակցություն լինեին, սակայն նրանց համար մեծ քանակությամբ էներգիա էր պահանջվում։ Ջոն Լոմբեն մահացել է 1722 թվականին առեղծվածային հանգամանքներում, և ենթադրվել է, որ նրան թունավորել է իտալացի մարդասպանը՝ որպես պատիժ իրենց առևտրային գաղտնիքները գողանալու համար։

1739 թվականին գործարանը վաճառվել է Թոմաս Ուիլսոնին։

Մետաքսի գործարանը Դերբիի զբոսաշրջային վայրերից մեկն էր։ 1777 թվականի սեպտեմբերին այնտեղ այցելել է Ջեյմս Բոսուելը։ Ոչ բոլոր այցելուներն են տպավորված եղել աշխատանքային պայմաններով՝ ասելով «շոգ է, գարշահոտ և աղմկոտ», մինչդեռ 1835 թվականին Ֆերհոլտը ցնցվել է աղքատ ընտանիքների երեխաների հիվանդագին տեսքից։

Մետաքսի արտադրությունը դադարեցվել է 1908 թվականին, երբ նոր սեփականատերերը՝ FW Hampshire-ը և Co-ն, որոշել են ճանճերի վրա կպչուն թակարդներ և հազի դեղամիջոցներ արտադրել։

1910 թվականի դեկտեմբերի 5-ին գործարանում հրդեհ է բռնկվել, որից հետո շենքի արևելյան կողմն ընկել է գետը։ Շենքը վերակառուցվել է, բայց արդեն եռահարկ՝ նախկին հինգ հարկերի փոխարեն։ 1910 թվականի Դերբիի մետաքսի գործարանում բռնկված հրդեհը պատկերված է Ալֆրեդ Ջոն Քինի ջրաներկ նկարում։

1920-ական թվականներին շենքը պատկանել է Electricity Authority-ին, որն այն օգտագործել է խանութների, արհեստանոցների և ճաշարանների համար։

2011 թվականի ապրիլի 3-ին[6] թանգարանը փակվել է Դերբիի քաղաքային խորհրդի կողմից, որպեսզի գումար ազատվի մի շարք այլ թանգարանների վերակառուցման համար։ Թանգարանի բացման որևէ ամսաթիվ առաջիկա երկու տարիներին փակման պատճառները բացատրող զեկույցում չի հայտարարվե[7][8]։ Սակայն նշվել է, որ բացումը տեղի կունենա հնարավորինս շուտ՝ հաշվի առնելով թանգարանի դերը և նրա «դրական ազդեցությունը քաղաքի ապագայի վրա»։

Պատկերասրահ խմբագրել

Գրականոթյուն խմբագրել

  • Callendine, Anthony Lombe's Mill: An Exercise in reconstruction (mis) // Industrial Archaeology Review. — Maney Publishing, 1993. — Т. XVI. — № 1. — ISSN 0309-0728.
  • Derby Industrial Museum, Derby Evening Telegraph and Derby Library Service. (1999)
  • The Derby Lock-Out and the origins of the labour movement Bill Whitehead (2001)
  • Struck out! Derby in Crisis: the Silk Mill Lock-Out 1833-4, Derby, H. E. Butterton (1997)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. «The Silk Mill». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.
  3. «History: Key Site: Introduction» (անգլերեն). Derwent Valley Mills. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  4. «Derwent Valley Mills» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  5. Callendine 1993
  6. Derby City Council Museum website Արխիվացված 2009-02-21 Wayback Machine, accessed 9th April2011
  7. Report of the Strategic Director of Neighbourhoods(չաշխատող հղում) 26 October 2010, accessed 4 January 2011
  8. This is Derbyshire Архивировано|url=https://archive.today/20120527085009/http://www.thisisderbyshire.co.uk/news/Don-t-allow-valuable-museum-sacrificed/article-3268056-detail/article.html |date=2012-05-27 25 February 2011, accessed 9 April 2011
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերբիի արդյունաբերական թանգարան» հոդվածին։