Մարի Ռոժեի գաղտնիքը

Մարի Ռոժեի գաղտնիքը (անգլ.՝ The Mystery of Marie Rogêt), ամերիկացի հեղինակ Էդգար Պոյի պատմվածքն է, գրված 1842 թվականին: Հանդիսանում է «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքի շարունակությունը, սակայն ի տարբերություն վերջինիս, «Մարի Ռոժեի գաղտնիքը» հիմնված է իրական փաստերի վրա, չնայած գործողությունները Նյու Յորքից տեղափոխվել են Փարիզ: «Սպանություն Մորգ փողոցում», «Գողացված նամակը» պատմվածքների հետ մեկտեղ ընդգրկված է ֆրանսիացի հետախույզ Դյուպեի մասին եռեգրության մեջ: Պատմվածքը տպագրվել է «Snowden’s Ladies' Companion» ամսագրում երեք մասով. 1842 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին, և 1843 փետրվարին: Պատմվածքի առաջին ամբողջական հրատարակումը կատարվել է 1845 թվականին:

Մարի Ռոժեի գաղտնիքը
անգլ.՝ The Mystery of Marie Rogêt
Mystery of Marie Roget.jpg
Տեսակպատմվածք
Ժանրքրեական վեպ և պատմվածք
ՀեղինակԷդգար Ալլան Պո
ԵրկիրFlag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1842
Հրատարակություն1842
The Mystery of Marie Rogêt

ՍյուժեԽմբագրել

Երիտասարդ փրիզուհի Մարի Ռոժեն, ով աշխատում էր օծանելիքի խանութում, շատ երկրպագուներ ուներ: Սակայն մի անգամ նա հանկարծակի անհետանում է: Գործով սկսում է զբաղվել ոստիկանությունը, բայց մեկ շաբաթ անց Մարին վերադառնում է տուն: Գաղտնի կերպով որոշվել էր չհիշել այդ իրադարձության մասին: Շուտով Մարին հեռանում է օծանելիքի խանութից և ապրում մոր հետ:

Երեք տարի անց Մարին կրկին անհետանում է: Չորրորդ օրը, Սենայի ափին գտնում են նրա դիակը: Սպանությունը սենսացիա դարձավ, որը մասամբ խոչընդոտում էր ոստիկանությանը հետաքննություն անցկացնել: Սպանության մասին տեղեկության դիմաց խոստացված գումարը 30000 ֆրանկ է, բայց ապարդյուն: Հուսահատված ոստիկանապետը օգնության ակնկալիքով դիմում է Դյուպենին:

Դյուպեն ուշադիր, անաչառորեն դիտելով հանցանշանները, վերականգնում է իրադարձությունների ընթացքը (ինչը չհաջողվեց անել ոստիկանությանը) և ապացուցեց, որ մարդասպանը գործում էր միայնակ: Այնուհետև Դյուպենը բացահայտում է փարիզյան տարբեր թերթերում ահարկու նամակների հեղինակին, ով փորձում էր մեղքը բարդել հանցավոր խմբերից մեկի վրա: Վերջապես նրան հաջողվում է հաստատել, որ հանցագործը նավաստի էր (հանցագործի կողմից կատարած հանգույցների բնույթով և Մարիի երեք տարի առաջ խորհրդավոր անհետացմամբ):

Իրական ֆոնԽմբագրել

Ենթադվում է, որ պատմվածքը գրելուն Պոյին դրդել է Մերի Սեսիլիյա Ռոժերսի (անգլ.՝ Mary Cecilia Rogers) աղմկահարույց գործը: Մերի Ռոջերսը որոշ ժամանակ (1838 թվականին) խորհրդավոր կերպով անհետացել էր, բայց մեկ շաբաթ անց հայտնաբերվել է, իսկ 1841 թվականին նորից է անհետացել, ընդ որում երեք օր անց նրա մարմինը գտել են Հուդզոնի ափին: «Մարի Ռոժեի գաղտնիքը» սակայն, ամենայն հավանականությամբ, դարձել է առաջին իրական հանցագործությունը, որը դետեկտիվ պատմության է վերածվել[1][2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Whitley 2000, էջ. xx
  2. Sova 2001, էջ. 164

Արտաքին հղումներԽմբագրել