Դեն Յապին ( չինարեն հեշտ. 邓亚萍 , պինին: Dèng Yàpíng, փետրվարի 5, 1973(1973-02-05)[1], Չժենչժոու, Չինաստան), չինացի մարզիկ, սեղանի թենիսիստ, օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների և գավաթների 18 անգամյա հաղթող։ Ճանաչվել է Չինաստանի լավագույն սեղանի թենիսիստը և 20-րդ դարի մարզիկը[2]։

Դեն Յապին
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝չինարեն՝ 邓亚萍
Մասնագիտացում՝սեղանի թենիսիստ
Երկիր՝ Չինաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 5, 1973(1973-02-05)[1] (51 տարեկան)
Ծննդավայր՝Չժենչժոու, Չինաստան

Կենսագրություն խմբագրել

Սպորտային կարիերա խմբագրել

Դեն Յապինգը ծնվել է 1973 թվականին Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում։ Հինգ տարեկանից սկսեց խաղալ սեղանի թենիս։ 13 տարեկան հասակում, 1986 թվականին՝ առաջին անգամ նվաճել է Չինաստանի չեմպիոնությունը։ 1989 թվականին նվաճեց իր աշխարհի առաջին չեմպիոնությունը, 1990 թվականին՝ առաջին աշխարհի գավաթը, 1992 և 1996 թվականներին` դարձավ օլիմպիական չեմպիոն, 1994 թվականին վաստակեց Ասիայի առաջնության 3 ոսկե և 1 արծաթե մեդալ։

1990 թվականից մինչև 1997 թվականը՝ 8 տարի, Սեղանի Թենիսի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

1997 թվականին նրա մարզական կարիերայի ավարտն էր։

Խաղաոճ խմբագրել

Դեն Յապինը խաղում էր աջ ձեռքով՝ օգտագործելով եվրոպական բռնելաոճ, խաղացել է հարձակողական դիրքում։

Սպորտից հրաժարվելուց հետո խմբագրել

Դեն Յապիը Միջազգային օլիմպիական կոմիտեի էթիկայի հանձնաժողովի անդամ էր, այնուհետև Պեկինում կայացած 2008 թվականի Օլիմպիական խաղերին նախապատվող հանձնաժողովի որոշմամբ ընտրվեց CPPCC-ի անդամ։ 2007 թվականին նա ամուսնացավ Լին Չժիգանգի հետ, որը նույնպես հայտնի սեղանի թենիսիստ և աշխարհի գավաթակիր էր։

2008 թվականին Քեմբրիջի համալսարանի կողմից Դեն Յապինը ստացավ դոկտորի կոչում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. «Deng Yaping Became Chinese Athlete of the Century» (անգլերեն). International Olympic Committee. 2017 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. Deng Yaping’s Successful After Table Tennis Career(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել