Դեն Գիլմոր (անգլ.՝ Dan Gillmor, 1951), ամերիկացի գրող, ակտիվ բլոգեր, լրագրող, դասախոս և մեդիա ձեռներեց։ ԱՄՆ Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցի Նայթ (անգլ.՝ Knight) թվային մեդիա ձեռներեցության կենտրոնի ղեկավար[1]։ «Մենք ենք մեդիան» և «Մեդիակտիվ» գրքերի հեղինակն է։

Դեն Գիլմոր
Դիմանկար
Ծնվել է1951
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, համակարգչային գիտնական և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքdangillmor.com
 Dan Gillmor Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Մինչև լրագրող դառնալը Դեն Գիլմորը յոթ տարի երաժիշտ է աշխատել։ 1986-1987 ուսումնական տարում նա սովորել է Միչիգանի համալսարանի լրագրության ասպիրանտուրայում, որտեղ ուսումնասիրել է պատմություն, քաղաքականության տեսություն և տնտեսագիտություն։ Գիլմորը աշխատել է «Կանզաս սիթի թայմս» (անգլ.՝ Kansas City Times) և Վերմոնտի մի քանի այլ թերթերում, վեց տարի թղթակցել է «Դեթրոյթ ֆրի փրես» (անգլ.՝ Detroit Free Press) թերթին։

Գիլմորը 1994-2005 թվականներին թղթակցել է Սիլիկոն Վալիի «Սասն Խոսե Մերքյուրի Նյուզ» (անգլ.՝ San Jose Mercury News) օրաթերթին, որի ժամանակ նա դարձել է դոթքոմերի բումի և նրանց հետագա անկման հիմնական մատենագիրը։ 1999 թվականի հոկտեմբերին նա սկսել է «Մերքյուրի Նյուզ»-ի համար բլոգ գրել, և համարվում է, որ դա առաջին դեպքն էր ավանդական մեդիա ընկերության համար[2]։ Գիլմորի էլեկտրոնային լրագրի պահոցը կորել էր, բայց այժմ վերականգնվել է Bayosphere.com կայքում[3]։

2005 թվականի հունվարին Գիլմորը լքում է «Մերքյուրի Նյուզ»-ը և անցնում աշխատանքի «Բայոսֆեր» (անգլ.՝ Bayosphere) կոչվող հանրային լրագրության մեկնարկային կազմակերպությունում, որը նպատակն էր «հասարակության համար հաղորդելն ու հրապարակելը համացանցում դարձնել ավելի հեշտ»[4] 2005 թվականի մայիսին մեկնարկած[5] «Բայոսֆեր»-ը փակվել է 2006 թվականի հունվարին[6]։

«Բայոսֆեր»-ը փակվելուց հետո Գիլմորը անցել է նոր՝ «Քաղաքացիական Մեդիայի կենտրոն» նախագծի, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն էր և համագործակցում էր Կալիֆորնիայի համալսարանի, Բերքլիի լրագրողական բարձրագույն դպրոցի և Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցի համացանցի և հասարակության Բերքման կենտրոնի հետ[6]։

2007 թվականին Գիլմորը դարձել է առցանց ճանապարհորդական Dopplr հավելում նախագծի համահիմնադիրը[1]։

2007 թվականի նոյեմբերից Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցի Նայթ (անգլ.՝ Knight) թվային մեդիա ձեռներեցության կենտրոնի ղեկավարն է[1]։ Դեն Գիլմորը 2011 թվականի ապրիլից՝ հիմնադրման օրից, Համընդհանուր խմբագիրների համացացանց (անգլ.՝ Global Editors Network) կազմակերպության խորհրիդի անդամ է[7]։

Երկեր խմբագրել

Գրքեր

Դեն Գիլմորը «Մենք ենք մեդիան» (անգլ.՝ We the Media) գրքի հեղինակն է (2004)[8], որը ներկայացնում է համացանցը՝ անկախ լրագրողների համար միջոց, որը հնարավորություն է տալիս մարտահրավեր նետել ավանդական մեդիաների համախմբմանը։ Գիլմորը վկայում է «Իմ ընթերցողը գիտի ավելին, քան ես»[9]։ Գիրքը առաջարկում է բլոգը, RSS-ը, SMS-ը որպես համացանցային գործիքներ, և կանխատեսում թե այս գործիքները ինչպես կփոխեն լրագրությունը։ 2010 թվականին Գիլմորը հրատարակել է «Մեդիակտիվ» գիրքը[10][11],, որտեղ խոսում է մեդիա գրագիտության մասին։

Փոդքասթներ

Մրցանակներ խմբագրել

  • EFF Pioneer Award (2002)[12]
  • Համաշխարհային տեխնոլոգիաներ մրցանակ (անգլ.՝ World Technology Award), մեդիա և լրագրության ասպարեզ (2004)[13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Digital Media Leader Named Knight Center Director, Kauffman Professor at ASU». Arizona State University. 2007 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 10-ին.
  2. Rosenberg, Scott (2009). Say Everything: How Blogging Began, What It's Becoming, and Why It Matters. New York: Crown. էջեր 134–135.
  3. Gillmor, Dan (2010). «Information safety». Mediactive. Dan Gillmor. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  4. «Dan Gillmor to leave MN». San Jose Mercury News. San Jose, CA. 2004 թ․ դեկտեմբերի 10. էջ 1E.
  5. Johnson, Bobbie (2005 թ․ հունիսի 30). «Blog watch: Citizen chain». The Guardian. London.
  6. 6,0 6,1 Johnson, Miki (2006 թ․ հունվարի 25). «'Citizens Media' Pioneer Dan Gillmor Leaving Bayosphere». Editor & Publisher.
  7. «Global Editors Network board members». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  8. Gillmor, Dan (2004 թ․ օգոստոս). We the Media: Grassroots journalism by the people, for the people. Sebastopol, CA: O'Reilly Media. ISBN 0-596-00733-7.
  9. Gillmor, Dan (2004 թ․ օգոստոս). «Introduction». We the Media. Authorama.
  10. Mediactive
  11. Gillmor, Dan (2010 թ․ դեկտեմբերի 9). Mediactive. Dan Gillmor. ISBN 0-9846336-0-X.
  12. «2002 Pioneer Awards: Gillmor, Givens, DeCSS Writers». EFF Media Release. San Francisco, CA. 2002 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  13. «Dan Gillmor Wins 2004 World Technology Award for Media & Journalism». O'Reilly. 2004 թ․ հոկտեմբերի 27.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դեն Գիլմոր հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեն Գիլմոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեն Գիլմոր» հոդվածին։