Դենի Աբս
Դենի Աբս[2][3] (անգլ.՝ Dannie Abse, սեպտեմբերի 22, 1923[1], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն[1] - սեպտեմբերի 28, 2014[1][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ուելսցի բրիտանացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ 20-րդ դարի Ուելսի առաջատար գրողներից մեկն է, որի ստեղծագործության մեջ, ըստ Բրիտանական պոեզիայի հիմնադրամի, նկատվում է Ֆիլիպ Լարկինի, Դիլան Թոմասի ազդեցությունը, ինչպես նաև` Էդվարդ Թոմասի ռազմական թեման[4]։ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր (2012 թվական)։
Դենի Աբս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1923[1] |
Ծննդավայր | Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 28, 2014[1][1] (91 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուելսի համալսարան և Լոնդոնի թագավորական քոլեջ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և բժիշկ-գրող |
Ամուսին | Joan Abse? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական գրական ընկերություն |
Կայք | dannieabse.com |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Դենի Աբսը ծնվել է Քարդիֆում (Ուելս), Հարավային Ուելսի մի շարք կինոթատրոնների սեփականատեր Ռուդոլֆ Աբսի ընտանիքում[5]։ Դենիսը քաղաքական գործիչ Լեո Աբսի և մասնագիտական շրջանակներում հայտնի հոգեվերլուծաբան Ուիլֆրեդ Աբսի կրտսեր եղբայրն է։ Նա սկսել է բժշկություն սովորել Ուելսի քոլեջում, իսկ ավելի ուշ՝ Քինգսի քոլեջում (Լոնդոն)։ Վաղ մանկությունից նա «Կարդիֆ Սիթի» ֆուտբոլային ակումբի կրքոտ երկրպագու էր, ինչը հետագայում արտացոլվել է նրա գրական գործունեության մեջ. ինքն ակտիվորեն զբաղվել է սպորտով։ Երկար ժամանակ, ավելի քան 30 տարի, բանաստեղծության ստեղծումը համատեղել է բժշկական պրակտիկայի հետ։ Նրա առաջին հրատարակությունը՝ «Ամեն կանաչ բանից հետո» ( After Every Green Thing), լույս է տեսել 1949 թվականին։ 1954 թվականին լույս է տեսել նրա ինքնակենսագրական՝ «Ash on a Young Man Sleeve» աշխատանքը։ 1983 թվականից Աբսը հանդիսանում է Թագավորական գրական հասարակության անդամ։
«Collected Poems 1948-1976» նախաբանում Աբսը նշել է, որ նրա բանաստեղծություններն ավելի ու ավելի շատ «հիմնված են իրական փորձի վրա»` և՛ ներքին, և՛ մասնագիտական, և դրանցից շատերը ցույց են տալիս հրեական և ուելսական թեմաների և ավանդույթների հաշտեցումը[6]։
Բանաստեղծը ստացել է բազմաթիվ գրական մրցանակներ և կրթաթոշակներ։ 1971 և 1987 թվականներին նրան շնորհվել են Ուելսի գեղարվեստի մրցանակներ։ 1989 թվականին ստացել է Ուելսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
Աբսը մի քանի տասնամյակ ապրել է Լոնդոնի հյուսիս-արևմուտքում, հիմնականում` Համբսթոդում։
2005 թվականին ավտովթարի արդյունքում նրա կինը` Ջոանը, մահացել է, իսկ Դեննին վիրավորվել է` կոտրելով կողոսկրը։ Երկու տարի անց նա հուշեր է հրատարակել իր կնոջ մասին, որը դարձել է Ուելսի տարվա գիրքը։ 2009 թվականին Աբսը հրապարակում է իր հավաքած գործերը։ Նույն թվականին նա ստացել է Ուիլֆրեդ Օուեն պոեզիայի մրցանակ։ 2012 թվականին Եղիսաբեթ IIն Աբսին շնորհել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդորի կոչում` բանաստեղծության և գրականության մեջ իր վաստակի համար։
Դենի Աբսը մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 28-ին, 91 տարեկան հասակում։ Աբսի մահախոսականում The Daily Telegraphը գրել է.[5].
Բրիտանացի` հրեա, անգլիացի` ուելսցի, լավատես` կասկածամիտ, բուրժուա` բոհեմական, բանաստեղծ` բժիշկ։ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Н. Дженкинс Дракон с двумя языками: литература Уэльса // Иностранная литература. — 1998. — № 3.(ռուս.)
- ↑ Ю. Тихомирова Современный англоязычный Пушкин: Стратегии репрезентации лирики // Вестник Томского государственного университета. — 2013. — С. 29—37.(ռուս.)
- ↑ Dannie Abse на сайте POETRY FOUNDATION (անգլ.)
- ↑ 5,0 5,1 Dannie Abse (2014-09-28)։ «Dannie Abse - obituary» (անգլերեն)։ The Daily Telegraph։ Վերցված է 2015-01-14
- ↑ «Абс Дэнни» (ռուսերեն)։ Новый фриланс 24։ 2019-07-21։ Վերցված է 2019-09-10