Դենիզ Ջան Աքթաշ (թուրքերեն՝ Deniz Can Aktaş, հուլիսի 28, 1993(1993-07-28), Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և մոդել։

Դենիզ Ջան Աքթաշ
Ծնվել էհուլիսի 28, 1993(1993-07-28) (30 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Աքթաշը ծնվել է Ստամբուլում։ Արմատներով Ինեբոլու քաղաքից է։ Փիրի Ռեիսի համալսարանում ստացել է նավաշինարարի և մենեջեր-ինժեների կրթություն։ Իր դերասանական կարիերան սկսել է 2015 թվականին՝ նկարահանվելով «Փոքրիկ հմայիչ խաբեբաներ» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Star TV-ով[1]։

2017 թվականից սկսել է նկարահանվել «Բակ» հեռուստասերիալով, որտեղ նրա խաղընկերը եղել է Դեմեթ Էվգարը։ Հեռուստասերիալն ավելի ուշ սկսել է ցուցադրվել նաև Netflix սթրիմինգային հարթակում։ Հեռուստասերիալում Ալփ Օզթյուրքի դերի մարմնավորումը դրական գնահատականներ է ստացել քննադատների կողմից[2]։ 2019 թվականին ստացել է հեռուստասերիալում իր առաջին գլխավոր դերը՝ նկարահանվելով «Սերն ստիպում է լացել» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է Show TV-ով[3]։ 2020 թվականին սկսել է նկարահանվել «Զանգահարեք իմ մենեջերին», որը ֆրանսիական համանուն հեռուստասերիալի թուրքական տարբերակն էր[4]։ 2021 թվականին առաջին անգամ սկսել է խաղալ նաև թատրոնում՝ մարմնավորելով Ռոմեոյի դերը Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունում։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալներ
Տարի Անվանում Դեր
2015 Փոքրիկ հմայիչ խաբեբաներ Սեչքին
2016–2017 Երբեմն կյանքը հիասքանչ է Բուրաք
2017 Որտե՞ղ ես, եղբայր Ալի
2018 Բակ Ալփ Օզթյուրք
2019 Սերն ստիպում է լացել Յուսուֆ Էրեն
2020–2021 Զանգահարեք իմ մենեջերին Բարըշ Հավաս
2022– Քաղաքային բժիշկ Օմեր Օզեն
Ֆիլմեր
Տարի Անվանում Դեր
2022 Բանդըրմայի հրթիռային ակումբը Ումութ

Թատրոն խմբագրել

Թատրոն
Տարի Անվանում Դեր
2021 Ռոմեո և Ջուլիետ Ռոմեո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Deniz Can Aktaş kimdir? Deniz Can Aktaş nereli ve kaç yaşında?». Sözcü. 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  2. «DENİZ CAN AKTAŞ KİMDİR?». Sabah. 2017 թ․ փետրվարի 8. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  3. «Deniz Can Aktaş». Show TV. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Menajerimi Ara dizisinin ilk tanıtımı yayınlandı». Sözcü. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել