Բացել գլխավոր ցանկը

Փոքրիկ հմայիչ խաբեբաներ

Փոքրիկ հմայիչ խաբեբաներ (թուրք.՝ Tatlı Küçük Yalancılar), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է 2015 թվականի հուլիսի 15-ից հոկտեմբերի 3Star TV-ով: Հեռուստասերիալը բաղկացած է 13 սերիայից: Սերիալի ռեժիսորը Ջեմ Քարջըն է, իսկ պրոդյուսերը` Օնուր Գյուվենաթամը: Հեռուստասերիալը համարվում է ամերիկյան Հմայիչ խաբեբաները սերիալի թուրքական տարբերակը: Սերիալի ադապտացված սցենարի հեղինակը Էլիֆ Ուսման Էրգյուդենն է:

Picto infobox cinema.png
Փոքրիկ հմայիչ խաբեբաներ
թուրք.՝ Tatlı Küçük Yalancılar
Tatlı Küçük Yalancılar.png
Ժանրդրամա, մելոդրամա, թրիլեր,
Երկիր{{{2}}} Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՋեմ Քարջը
Գլխավոր
դերերում
Բենսու Սորալ
Դիլան Չիչեք Դենիզ
Բյուսրա Դեվլի
Մելիսա Շենօլսուն
Բեստե Քյոքդեմիր
Շյուքրու Օզյըլդըզ
Մերվե Չաղըրան
Բուրակ Դենիզ
ՊրոդյուսերՕնուր Գյուվենաթամ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ13
ՀեռուստաալիքStar TV

ՍցենարԽմբագրել

Սա պատմություն է հինգ ընկերուհիների` Աչելիայի, Էբրուի, Սելինի, Հանդեի և Ասլըի մասին: Տարօրինակ պայմաններում մահանում է ընկերուհիներից մեկը` Աչելիան: Որոշ ժամանակ անց, երկար փնտրումներից հետո, հայտնաբերում են Աչելիայի դին: Որոշ ժամանակ անց աղջիկներին անհայտ հաղորդագրություններ են գալիս A բաժանորդի կողմից, ով բացահայտում է նրանց Աչելիայի կյանքի գաղտնիքները: Բոլորը մտածում են, թե Աչելիային սպանել է Թոփրաքը: Սակայն գաղտնիքը էլ ավելի խորն է թաքնված:

Դերասանական կազմԽմբագրել