Դենիզե Բիլման (գերմ.՝ Denise Biellmann, դեկտեմբերի 11, 1962(1962-12-11)[2], Ցյուրիխ, Շվեյցարիա[1]), շվեյցարացի գեղասահորդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն (1981), Շվեյցարիայի եռակի չեմպիոն։

Դենիզե Բիլման
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Բնօրինակ անուն՝Denise Biellmann
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 11, 1962(1962-12-11)[2] (61 տարեկան)
Ծննդավայր՝Ցյուրիխ, Շվեյցարիա[1]
Դենիզե Բիլմանը 2011 թվականի Եվրոպայի առաջնության ցուցադրական ելույթների ժամանակ

Մարզական կարիերա խմբագրել

Մարզվել է մոր՝ Հայդի Բիլմանի (Heidi Bielmann) և Օտտո Հյուգինի (Otto Hügin) մոտ[3]։ 11 տարեկանում դարձել է Շվեյցարիայի պատանեկան առաջնության չեմպիոն[4]։ Միջազգային մրցույթներում նորամուտը կատարել է 1976 թվականին։ 1977 թվականին Հելսինկիի Եվրոպայի առաջնությանը, որը նրա կարիերայի ընթացքում առաջին Եվրոպայի առաջնությունն էր, կատարել է եռակի սալխով և իրանը հետ թեքելով ու ազատ ոտքը բռնելով պտույտ (ֆիրմային պտույտ)։ Մրցավարական կազմը տեխնիկայի համար նրան նշանակել է 2 հատ 5,9, իսկ ազատ ծրագրում նա միանգամից զբաղեցրել է երկրորդ տեղը։

Գեղասահքի պատմության մեջ է մտել պտույտների բացառիկ տեխնիկայի և հատկապես ոտքը բռնած վիճակով պտույտների շնորհիվ, որը նրա պատվին կոչվում է «բիլման» (bielmann spin), չնայած նա դրանց առաջին կատարողը չէ (օրինակ՝ 1974 թվականին այդպիսի պտույտներ կատարել է շվեյցարացի Կարին Իտենը (Karin Iten)): Բիլմանն այդ պտույտները կատարել է առավելագույնս ձգված և ընդհանրապես մեծ արագությամբ, ճշգրիտ կենտրոնադրումով և մեծ քանակությամբ դարձաշրջաններով։ 1981 թվականին ազատ ծրագրում բոլոր պտույտները միասին նա կատարել է 105 դարձաշրջան՝ վայրկյանում 1,8 պտույտ արագությամբ, ինչը կազմել է ծրագրի ամբողջ ժամանակի 24 % -ը։ Դրանից հետո բացառիկ պտույտները վերջնականապես սկսեցին համարել գեղասահքի շվեյցարական դպրոցի այցեքարտը։

Աշխարհում առաջին գեղասահորդուհին է, որ Եվրոպայի առաջնության ժամանակ կատարել է եռակի լուտց (1978 թվական), ինչի համար գեղասահորդուհիների մեջ առաջին անգամ ստացել է 6,0 միավոր (և 5 հատ 5,9 միավոր) տեխնիկայի համար։ Առաջիններից մեկն է, որ աշխարհի առաջնության ժամանակ կատարել է եռակի հանգույցով ցատկ (1978 թվական, Ելենա Վոդորեզովայի հետ միասին)։ Ընդհանուր առմամբ Դենիզե Բիլմանի կարճ և ազատ ծրագրերը տարբերվում էին բարդ և որակյալ տեխնիկայի ներդաշնակ համադրությամբ, միևնույն ժամանակ՝ բարձր ոճով, վարպետությամբ և երաժշտականությամբ։

Սակայն Բիլմանը շատ անհաջող է կատարել պարտադիր ֆիգուրաները, ինչի պատճառով նույնիսկ մրցանակակիր չի դարձել։ Եվ միայն 1981 թվականին, բարելավելով ֆիգուրաների որակը, կարողացել է դառնալ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն (այդ թվում նաև աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ կատարել է եռակի լուտց։

Սպորտից հետո խմբագրել

1982 թվականից մասնակցում է պրոֆեսիոնալ շոուների՝ տարիներ անց կատարելով բիլման պտույտներ և եռակի բարդ ցատկեր։ Ապրում է Ցյուրիխում։

2007 թվականին պրոֆեսիոնալ պարող Սվեն Նինեմանի հետ մասնակցել է պարային Եվրատեսիլին, որտեղ զբաղեցրել են վերջին՝ 16-րդ տեղը։

Մարզական ձեռքբերումներ խմբագրել

Միջազգային
Մրցում / Մրցաշրջան 1972-1973 1973-1974 1974-1975 1975-1976 1976-1977 1977-1978 1978-1979 1979-1980 1980-1981
Ձմեռային օլիմպիական խաղեր 4
Աշխարհի առաջնություն 15 10 5 5 6 1
Եվրոպայի առաջնություն 6 4 3 WD 1
NHK Trophy 1
Richmond Trophy 3
Ազգային
Շվեյցարիայի առաջնություն 5 J 1 J 11 3 2 2 1 1 1
J = պատանեկան, WD = հեռացում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #1061971651 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Информация о тренере Бильманн». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. http://www.denisebiellmann.com/dbi.html Denise Biellmann website

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզե Բիլման» հոդվածին։