Դեյվ Էնաբլ (անգլ.՝ Dave Annable, լրիվ անունը՝ Դևիդ Ռոդման Էնաբլ (անգլ.՝ David Rodman Annable), սեպտեմբերի 15, 1979(1979-09-15), Suffern, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է «Քույրեր և եղբայրներ» սերիալում կատարած Ջասթին Ուոլքերի դերով։

Դեյվ Էնաբլ
Ծնվել էսեպտեմբերի 15, 1979(1979-09-15) (44 տարեկան)
ԾննդավայրSuffern, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունState University of New York at Plattsburgh? և Valley Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Օդեթ Էննեբեյլ

Վաղ կյանք Խմբագրել

Դևիդ Ռոդման Էնաբլը ծնվել է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սաֆեռնե քաղաքում։ Մեծացել է Ուոլդենում, որտեղ էլ ավարտել է դպրոցը 1997 թվականին։ Ընդունվել է Նյու Յորքի պետական համալսարան Պլատսբուրգում։ Ուսման տարիներին միացել է PSTV ուսանողական հեռուստակայանին, որը տեղակայված էր համալսարանի տարածքում։ Մասնակցել է հեռուստահաղորդումների նախապատրաստմանը, ինչպես նաև աշխատել է եթերում։ 2003 թվականին հեռացել է համալսարանից, որպեսզի սկսի զբաղվել կարիերայով[1]։ Հետագայում շարունակել է կրթությունն ու 2009 թվականի մայիսի 16-ին ստացել դիպլոմը[1][2]։

Կարիերա Խմբագրել

Էնաբլը կինոյում իր նորամուտը կատարել է NBC ալիքի «Երրորդ հերթափոխ» քրեական դրամայում 2002 թվականին։ Նա նկարահանվել է գովազդային հոլովակներում այնպիսի ապրանքանիշների համար, ինչպիսիք են՝ Mountain Dew, Starburst և Abercrombie and Fitch։

Էնաբլն առավել մեծ ճանաչում է ձեռք բերել ABC ալիքի «Քույրեր և եղբայրներ» սերիալում կատարած Ջասթին Ուոլքերի՝ Սալլի Ֆիլդի հերոսուհու որդու դերի շնորհիվ։ Այդ սերիալում նա նկարահանվել է 2006-2011 թվականներին, և իր դերակատարման համար արժանացել է Prism Award (Performance in a Drama Series Multi-Episode Storyline) մրցանակի 2008 թվականին[3]։ Նա նկարահանվել է նաև «Շրջանավարտների հանդիպում» սերիալում 2005-2006 թվականներին և Քեթրին Մաքֆիի հետ կատարել է գլխավոր դեր «Դու չես կարող համբուրել հարսին» ֆիլմում 2011 թվականին։ Նույն թվականին Էնաբլը նկարահանվել է «Քանի՞սն ունես դու» կատակերգությունում, որտեղ կատարել է Աննա Ֆերիսի տղամարդկանցից մեկի դերը։

2007 թվականին People ամսագիրը Էնաբլին ընդգրկել է ամենասեքսուալ տղամարդկանց իր ամենամյա ցանկի յոթերորդ հորիզոնականում[4]։

Դեյվ Էնաբլը կատարել է գլխավոր դերերից մեկը ABC ալիքի «Պարկ ավենյու, 666» հեռուստասերիալում 2012 թվականին, որը մեկ եթերաշրջան հետո փակվել է ցածր վարկանիշի պատճառով[5][6]։

Անձնական կյանք Խմբագրել

2010 թվականի հոկտեմբերի 10-ին Դեյվ Էնաբլն ամուսնացել է դերասանուհի Օդեթ Յուստմանի հետ։ 2015 թվականի սեպտեմբերի 7-ին ծնվել է նրանց դուստրը՝ Չարլի Մեյը[7]։

Ֆիլմագրություն Խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս Երրորդ հերթափոխ Third Watch Դուգ Մեյփլ կրտսեր
2004 ֆ Կախարդվածը Spellbound Գրիֆին
2004 ֆ Փոքրիկ սև գիրք Little Black Book Բին
2005-2006 ս Շրջանավարտների հանդիպում Reunion Աարոն Լյուիս
2006-2011 ս Քույրեր և եղբայրներ Brothers & Sisters Ջասթին Ուոքեր
2011 ֆ Դու չես կարող համբուրել հարսին You May Not Kiss the Bride Բրայան Լայթհաուս
2011 ֆ Քանի՞սն ունես դու What's Your Number? Ջեյք Ադամս
2012 ս Հրապուրիչ Fetching Բլեյք
2012-2013 ս Պարկ ավենյու, 666 666 Park Avenue Հենրի Մարտին
2013 ս Բեն և Քեյթ Ben and Kate Պրոֆեսոր Գրեգ
2014-2015 ս Կարմիր ապարանջանները Red Band Society Ադամ Մաքենդրյու
2016 ս Սրտեր կոտրողը Heartbeat Փիրսոն (Փիրս) Հարիս
2017 ս Միքը The Mick Թեդի Գրանտ

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Bergeron Bryan (2009-05-01)։ «Annable, ‘off to a good start’» (անգլերեն)։ Cardinal Points։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-25-ին։ Վերցված է 2014-03-24 
  2. «Dave Annable accepts the Off to a Good Start Award from SUNY Plattsburgh» (video) (անգլերեն)։ YouTube։ Վերցված է 2014-03-24 
  3. «PRISM Award - Performance in a Drama Series Multi-Episode Storyline» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-02-ին։ Վերցված է 2014-03-24 
  4. «The Sexiest Men Alive»։ People (անգլերեն)։ 2007-11-26։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-08-ին։ Վերցված է 2014-03-24 
  5. Catriona Wightman (2012-02-24)։ «'Brothers & Sisters' Dave Annable joins ABC's '666 Park Avenue' pilot» (անգլերեն)։ Digital Spy։ Արխիվացված օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2014-03-24 
  6. Matt Webb Mitovich (2012-02-24)։ «Exclusive: Brothers & Sisters' Dave Annable Joins ABC's Supernatural Pilot 666 Park Avenue» (անգլերեն)։ (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2014-03-24 
  7. Leon Anya (սեպտեմբերի 10, 2015)։ «Dave and Odette Annable Welcome Daughter Charlie Mae»։ People։ Nicole Sands։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-11-ին։ Վերցված է սեպտեմբերի 10, 2015 

Արտաքին հղումներ Խմբագրել