Դեյվիդ Քարդ
Դեյվիդ Էդուարդ Քարդ, (1956[1][2][3][…], Գուելֆ, Օնտարիո, Կանադա[4]) աշխատուժի տնտեսագետ, 1950 թվականի տնտեսագիտության պրոֆեսոր Կալիֆորնիայում` Բերքլիի համալսարանում, որտեղ գտնվել էր 1997 թվականից։ 2021 թվականի տնտեսագիտության բնագավառի Նոբելյան մրցանակի համամրցանակակիր է։ Տնտեսական գիտություններում աշխատուժի տնտեսագիտության մեջ իր էմպիրիկ ներդրման համար Ջոշուա Անգրիստը և Գվիդո Իմբենսը համատեղ արժանացել են մրցանակի մյուս կեսին[11][12]։
Դեյվիդ Քարդ անգլ.՝ David Card | |
---|---|
Ծնվել է | 1956[1][2][3][…] |
Ծննդավայր | Գուելֆ, Օնտարիո, Կանադա[4] |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Քուինս համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[5] և Չիկագոյի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Տնտեսաչափական ընկերություն[7] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[10] |
David Card Վիքիպահեստում |
Վաղ կյանք և գործունեություն
խմբագրելԴեյվիդ Քարդը ծնվել է Օնտարիո նահանգի Գուելֆ քաղաքում 1956 թվականին[13]։ Նրա ծնողները զբաղվում էին կաթնատնտեությամբ։ Քարդը նախքան տնտեսագիտությանը անցնելը ֆիզիկայի մասնագետ էր[14]։ Այնուհետև 1978 թվականին Քուինսի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի կոչում, իսկ 1983 թվականին տնտեսագիտությունից արժանացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանի՝ պաշտպանելով «Ինդեքսացիա երկարաժամկետ աշխատանքային պայմանագրերում» դոկտորական ատենախոսությունը՝ Օրլի Էշենֆելտերի ղեկավարությամբ[15][16]։
Քարդն իր գործունեությունն սկսել է Չիկագոյի «Graduate School of Business» համալսարանում, որտեղ 2 տարի եղել է բիզնեսի էկոնոմիկայի բաժնի ասիստենտ։ Նախքան Բերքլի տեղափոխվելը 1983-1997 թվականներին Փրինսթոնի ֆակուլտետում էր։ 1990 - 1991 թվականներին Կոլումբիայի համալսարանում աշխատել է որպես հրավիրյալ պրոֆեսոր[17]։ 1988-1992 թվականներին Քարդը եղել է «Աշխատուժի տնտեսագիտություն» ամսագրի օգնական խմբագիր, իսկ 1993-1997 թվականներին՝ «Էկոնոմետրիկա» ամսագրի համախմբագիր։ 2002-2005 թվականներին եղել է «Ամերիկայի տնտեսության վերանայում» ամսագրի համախմբագիր[17]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Autoritats UB
- ↑ 2,0 2,1 NUKAT — 2002.
- ↑ 3,0 3,1 Trove — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.nobelprize.org/prizes/economic-sciences/2021/card/facts/
- ↑ https://www.nasonline.org/about-nas/events/annual-meeting/nas159/2021-ceremony.html
- ↑ http://legacy.iza.org/en/webcontent/prize/history/iza_prize
- ↑ 7,0 7,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ https://www.nasonline.org/news-and-multimedia/news/2021-nas-election.html — 2021.
- ↑ «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2021». NobelPrize.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Canadian-born David Card among 3 winners of Nobel in economics». CBC News. The Associated Press. 2021 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «David Card – Facts» (ամերիկյան անգլերեն). Nobel Prize. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Ravindran, Sandeep (2023 թ․ ապրիլի 4). «Profile of David Card». Proceedings of the National Academy of Sciences (անգլերեն). 120 (14): e2302599120. Bibcode:2023PNAS..12002599R. doi:10.1073/pnas.2302599120. ISSN 0027-8424. PMC 10083575. PMID 36996104.
- ↑ Kagan, Sam; Fazel-Zarandi, Mahya (2021 թ․ հոկտեմբերի 11). «Card GS '83, Angrist GS '89 win Nobel Prize in Economics». Daily Princetonian. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Card, David Edward (1983). Indexation in Long Term Labor Contracts (Ph.D. thesis). Princeton University. OCLC 82114591.
- ↑ 17,0 17,1 «Curriculum Vita - David Card» (PDF). 2018 թ․ հունվար. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.