Դեյվիդ Դանինգ (անգլ.՝ David Dunning, 20-րդ դար[1], ԱՄՆ), ամերիկացի սոցիալական հոգեբան, Միչիգանի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր[2]։ Հայտնի է Դանինգ-Կրյուգերի էֆեկտի ուսումնասիրությամբ։

Դեյվիդ Դանինգ
անգլ.՝ David Dunning
Ծնվել է20-րդ դար[1]
ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Միչիգանի համալսարան
Ալմա մատերՄիչիգանի համալսարան և Սթենֆորդի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն

ԿենսագրությունԽմբագրել

1982 թվականին Դանինգը Միչիգանի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1986 թվականին՝ հոգեբանության փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ Սթենֆորդի համալսարանում[2][3], որտեղ հետագայում ուսուցանել է։

Գիտական գործունեությունԽմբագրել

Դանինգը հեղինակ է ավելի քան 80 գրախոսուն հոդվածների, գրքերի գլուխների և մեկնաբանությունների։ Առավել հայտնի է որպես 1999 թվականին Ջասթին Կրյուգերի հետ[4] իրականացրած ուսումնասիրության համահեղինակ[5]։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այն սուբյեկտները, որոնք ավելի վատ են կատարել որոշակի թեմաների ուսումնասիրություններ, ինչպիսիք են հումորի, քերականության և տրամաբանության գնահատումը, մեծապես գերագնահատել են, թե որքան լավ են կատարել այդ առաջադրանքները։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ այն սուբյեկտները, որոնք ցույց են տվել միջինից մի փոքր ավելի բարձր մակարդակ, երբ որոշում էին, թե որքան զվարճալի է ներկայացված կատակը, առավել ճշգրիտ էին, երբ գնահատում էին, թե որքան լավ են կատարել առաջադրված խնդիրները։ Ընդհակառակը, նրանք, ովքեր մյուսներից լավ էին կատարում առաջադրանքները, հակված էին մտածելու, որ կատարում են դրանք միջինից ընդամենը փոքր-ինչ բարձր[6]։

Այս հետազոտությունը սկիզբ է դրել, այսպես կոչված, Դանինգ-Կրյուգերի էֆեկտին, ըստ որի՝ մարդիկ, որոնք վատ են կատարում որոշակի խնդիրներ, սխալմամբ կարծում են, որ դրանք իրենց հաջողվում են[7]։

2012 թվականին Դանինգը «Ars Technica»֊ին տված հարցազրույցում ասել է, որ «կարծում էր, թե ուսումնասիրությունը երբեք չի հրապարակվի», և «զարմանում է, թե որքան ժամանակ և որքանով է այս գաղափարը «վարակիչ» դարձել շատ ոլորտներում»[6]։

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

ԾանոթագրությունԽմբագրել

  1. 1,0 1,1 Record #58475988 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 «David Dunning»։ University of Michigan։ Վերցված է 2016-06-06 
  3. Dunning David Alan (1986)։ Situational construal and sources of social judgment (Ph.D. thesis) (English)։ Stanford University 
  4. Abrahams, Marc (2005-12)։ «Those Who Can't, Don't Know It»։ Harvard Business Review։ Վերցված է 2016-05-25 
  5. Kruger, J; Dunning, D. Unskilled and unaware of it: how difficulties in recognizing one's own incompetence lead to inflated self-assessments.(անգլ.) // Журнал психологии личности и социальной психологии : journal. — 1999. — Т. 77. — № 6. — С. 1121—1134. — doi:10.1037/0022-3514.77.6.1121 — PMID 10626367.
  6. 6,0 6,1 Lee, Chris (2012-05-25)։ «Revisiting why incompetents think they're awesome»։ Ars Technica։ Վերցված է 2016-05-25 
  7. Stafford, Tom (2013-11-25)։ «The more inept you are the smarter you think you are»։ BBC Future։ Վերցված է 2016-05-25