Դեյվիդ Բիթի (անգլ.՝ David Beatty, հունվարի 17, 1871(1871-01-17)[1][2][3][…], Ուեքսֆորդ, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 11, 1936(1936-03-11)[2][3][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանական ականավոր ռազմական գործիչ, նավատորմավար, Թագավորական ռազմա-ծովային նավատորմի ծովակալ։

Դեյվիդ Բիթի
հունվարի 17, 1871(1871-01-17)[1][2][3][…] - մարտի 11, 1936(1936-03-11)[2][3][4][…] (65 տարեկան)
ԾննդավայրՈւեքսֆորդ, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՍուրբ Պողոսի Տաճար
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և Իռլանդիա
ԶորատեսակԹագավորական նավատորմի
ԿոչումAdmiral of the Fleet?
Հրամանատարն էրGrand Fleet?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Յուտլանդական ճակատամարտ, Battle of Dogger Bank?, Battle of Heligoland Bight? և Մահդիական ապստամբություն
ԿրթությունRoyal Naval College?, Kilkenny College? և Burney's Academy?
Պարգևներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշան Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ Արքայական Վիկտորիական շքանշանի ասպետ-կոմանդեր Member of the Royal Victorian Order Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Մարտական խաչ 1914-1918 «Ռումինիայի աստղ» շքանշան Փրկիչի շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Բաղնիքի շքանշանի ասպետ կոմանդոր Բատի շքանշանի ասպետ Ազատության խաչ և Վաստակի շքանշան

Ծնվել է Չեշիրում, իռլանդական ազնվական ընտանիքում։ Զինվորական ծառայությունը սկսել է 1884 թվականին և այդուհետև մասնակցել է մի շարք բրիտանական ռազմական արշավանքներին, մասնակցել բազմաթիվ մարտերի (Սուդանում, Չինաստանում), ուր վիրավորվել է երկու անգամ։ Իր մարտական վաստակների համար ստացել է կապիտանի կոչում դեռ 29 տարեկան հասակում, այդպիսով դառնալով Թագավորական նավատորմի ամենաերիտասարդ կապիտանը (կապիտանի կոչմանը հասնելու միջին տարիքը 43 էր)։

Հատկապես աչքի է ընկել Առաջին համաշխարհային պատերազմի ծովային ճակատամարտերում, որտեղ վճռական հաղթանակներ է կրել թշնամու դեմ, ինչը ճակատագրական դեր է խաղացել պատերազմի ամբողջ ընթացքում։ Բիթիի հրամանատարության տակ գտնվող բրիտանական նավատորմի կարևորագույն և ամենավճռական հաղթանակները Հելգոլանդի (1914), Դոգեր-Բենքի (1915) և Յուտլանդի (1916) ծովային ճակատամարտներն էին։

1916 թ. Դեյվիդ Բիթին նշանակվեց Գրանդ Ֆլիթի հրամանատար և ստացավ ծովակալի կոչում, իսկ 1919-ին արժանացավ Բիթի կոմսի տիտղոսին։

Նախորդող
---
Առաջին Կոմս Բիթի
Դեյվիդ Բիթի

1919 - 1936
Հաջորդող
Երկրորդ Կոմս Բիթի
Դեյվիդ Ֆիլդ Բիթի

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Բիթի» հոդվածին։