Դեյվիդաս Շեմբերաս

ֆուտբոլիստ

Դեյվիդաս Շեմբերաս (լիտ.՝ Deividas Šemberas, օգոստոսի 2, 1978(1978-08-02)[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, հանդես է եկել պաշտպանի և կիսապաշտպանի դիրքում։ Ռուսաստանի առաջնությունում ամենաշատ խաղերն անցկացրած օտարերկրացին (369 հանդիպում)[3]։

Դեյվիդաս Շեմբերաս
լիտ.՝ Deividas Šemberas
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Լիտվա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1978(1978-08-02)[1][2] (45 տարեկան)
Ծննդավայր Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Լիտվա Ժալգիրիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995-1996 Լիտվա Ալսա 13 (0)
1995-1996 Լիտվա Ժալգիրիս-2 5 (0)
1996-1998 Լիտվա Ժալգիրիս 25 (3)
1996-1997  Լիտվա Ժալգիրիս-Վոլմետա 11 (0)
1998-2001 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 88 (2)
1998-1999  Ռուսաստան Դինամո-2 (Մոսկվա) 10 (1)
2002-2012 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 254 (1)
2012-2014 Ռուսաստան Ալանիա 46 (0)
2014-2015 Լիտվա Ժալգիրիս 52 (7)
1995-2015 Ընդհանուր կարիերայում 465 (13)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Շեմբերասը «Ժալգիրիս» ակումբի սան է։ 1995-1997 թվականներին հանդես է եկել «Ժալգիրիս Վոլմետա» ակումբում։ 1997 թվականին տեղափոխվել է «Ժալգիրիսի» հիմնական թիմ, որի կազմում անցկացրել է 27 հանդիպում և խփել 3 գոլ։ 1998 թվականին պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ, որի կազմում անցկացրած երեք տարիների ընթացքում մասնակցել է Ռուսաստանի առաջնության 88 խաղի և խփել երկու գոլ։ 2002 թվականին Շեմբերասն իր ակումբակից Ռոլան Գուսևի հետ միասին պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։ Նոր թիմում իր նորամուտը կատարել է 2002 թվականի մարտի 9-ին՝ «Տորպեդո ԶԻԼ» ակումբի հետ հանդիպման ժամանակ խաղադաշտ դուրս գալով թիմի հիմնական կազմում։ Բանակայինների կազմում Դեյվիդասը դարձել է Ռուսաստանի եռակի չեմպիոն, վեց անգամ նվաճել Ռուսաստանի գավաթը և դարձել ՈՒԵՖԱ գավաթակիր։ ԲԿՄԱ-ի պաշտոնական խաղերում իր առաջին գոլը Շեմբերասը խփել է Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկության՝ Կազանի «Ռուբին» ակումբի դեմ խաղում։ 2009 թվականի հուլիսի 26-ին դարձել է գոլի հեղինակ՝ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղում։ Նաև Շեմբերասը ճանաչվել է Ռուսաստանի առաջնության լավագույն պաշտպան։ ԲԿՄԱ-ի կազմում խաղալիս 63 անգամ նախազգուշացվել է դեղին քարտով և յոթ անգամ հեռացվել դաշտից։

2012 թվականի հուլիսի 13-ին երկամյա պայմանագիր է կնքել «Ալանիայի» հետ[4]։

Վալերի ԳԱզզաևի գլխավորությամբ խաղացել է երեք թիմերում («Դինամո», ԲԿՄԱ և «Ալանիա»)։

2014 թվականի փետրվարի 24-ին պայմանագիր է կնքել «Ժալգիրիսի» հետ[5], եղել է թիմի ավագ։ 2014 թվականին ճանաչվել է Լիտվայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[6]։

2015 թվականի նոյեմբերի 28-ին անցկացրել է իր վերջին խաղն ու ավարտել ֆուտբոլիստի կարիերան[7][8]։ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ընտրվել է Լիտվայի ֆուտբոլային ակումբների ասոցիացիայի (Ա լիգայի, A lygos klubų asociacija) նախագահ և ղեկավարության անդամ[9]։

Ձեռքբերումներ խմբագրել

  «ԲԿՄԱ»

  • Ռուսաստանի չեմպիոն (3) – 2003, 2005, 2006
  • Ռուսաստանի գավաթակիր (6) – 2001/02, 2004/05, 2005/06, 2007/08, 2008/09, 2010/11
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր (4) – 2004, 2006, 2007, 2009
  • ՈՒԵՖԱ գավաթի դափնեկիր – 2004/05

  «Ժալգիրիս»

  • Լիտվայի չեմպիոն (2) – 2014, 2015
  • Լիտվայի գավաթակիր (3) – 1996/97, 2013/14, 2014/15
Անհատական
  • Լիտվայի լավագույն ֆուտբոլիստ – 2005

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ալսա А-Լիգա 1995/96 13 0 0 0 13 0
Ընդամենը 13 0 0 0 0 0 0 0 13 0
  Ժալգիրիս-2 А-Լիգա 1995/96 5 0 0 0 5 0
Ընդամենը 11 11 0 0 0 0 0 0 11 11
  Ժալգիրիս А-Լիգա 1996/97 11 1 0 0 11 1
1997/98 14 2 0 0 14 2
Ընդամենը 25 3 0 0 0 0 0 0 25 3
  Դինամո Պրեմիեր լիգա 1998 14 0 0 0 14 0
1999 24 0 0 0 24 0
2000 24 1 0 0 24 1
2001 26 1 0 0 26 1
Ընդամենը 88 2 0 0 0 0 0 0 88 2
  ԲԿՄԱ Պրեմիեր լիգա 2002 28 0 0 0 28 0
2003 21 0 0 0 21 0
2004 24 0 0 0 24 0
2005 28 0 0 0 28 0
2006 24 0 1 0 25 0
2007 24 0 4 0 28 0
2008 24 0 3 0 27 0
2009 26 1 3 0 29 1
2010 26 0 1 0 27 0
2011/12 29 0 2 0 31 0
Ընդամենը 254 1 0 0 0 0 0 0 254 1
  Ալանիա Պրեմիեր լիգա 2012/13 27 0 0 0 27 0
ՖԱԼ 2013/14 19 0 1 0 20 0
Ընդհանուր 46 0 0 0 0 0 0 0 46 0
  Ժալգիրիս А-Լիգա 2014 28 4 0 0 28 4
2015 25 3 0 0 25 3
Ընդամենը 53 7 0 0 0 0 0 0 53 7
Ամբողջ կարիերա 466 13 0 0 0 0 0 0 466 13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Чемпионаты России по футболу. Все футболисты
  4. ««Алания» усилилась Дейвидасом Шемберасом». fc-alania.ru. 2012 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Шемберас вернулся в «Жальгирис»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  6. «Дейвидас Шемберас — лучший футболист чемпионата Литвы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  7. Шемберас завершил карьеру
  8. PFC CSKA MOSCOW on Twitter: «Полчаса назад завершился последний матч в карьере легенды ПФК ЦСКА Шембераса. Спасибо за всё, Дейвидас! #мыЦСКА https://t.co/whbisKRtqk»
  9. Lietuvos A lygos prezidentu tapo D. Šemberas - DELFI Sportas

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդաս Շեմբերաս» հոդվածին։