Դեյզի Հովհաննիսյան

հայ քիմիկոս

Դեյզի Նիկոլայի Հովհաննիսյան (հունվարի 1, 1951(1951-01-01) կամ 1951, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2003):

Դեյզի Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 1, 1951(1951-01-01) (73 տարեկան) կամ 1951
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2001)
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրՆուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան

Կենսագրություն խմբագրել

Դեյզի Հովհաննիսյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 1-ին, Բաքու քաղաքում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1974-1991 թվականներին աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական քիմիայի ինստիտուտում, 1991 թվականից՝ Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանում։ 1994 թվականից եղել է Հայլեռտեխհսկողություն տեսչութան քիմիական բաժնի պետ[1]։ 2001 թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է, 2003 թվականից՝ պրոֆեսոր։

Աշխատանքները վերաբերում են վինիլբենզոյական թթուների, բիս-ածանցյալների սինթեզին և որպես պնդեցուցիչներ դրանց կիրառությանը էպօքսիդային խեժերի ստացման համար։ Մշակել է նոր օրգանական կապակցողներ և դրանց հիման վրա՝ նոր շինարարական բաղադրանյութեր։ Հեղինակ է մեթոդական ձեռնարկների։

Երկեր խմբագրել

  • Հեքսահիդրո-սիմ-տրիազիններ. սինթեզ և կիրառություն, Երևան, 1999։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։