Դեմք (ֆիլմ)
Դեմք (լեհ.՝ Twarz), 2018 թվականի լեհական դրամա, ռեժիսորը Մալգոժատա Շումովսկայան է։ Գլխավոր դերում է Մատուշ Կոսցյուկևիչը։ Ֆիլմը առաջադրվել է «Ոսկե արջ» մրցանակի համար Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնում[3][4] և ստացել «Արծաթե արջը» (ժյուրիի Գրան-պրի)[5]։
Դեմք լեհ.՝ Twarz | |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Ժանր | հումորային դրամա և դրամա |
Թվական | փետրվարի 23, 2018, ապրիլի 6, 2018[1], ապրիլի 26, 2018[1], օգոստոսի 24, 2018[1], սեպտեմբերի 14, 2018[1], հունվարի 31, 2019[1], փետրվարի 8, 2019[1], մարտի 15, 2019[1], մարտի 14, 2019[2], ապրիլի 11, 2019[1], ապրիլի 18, 2019[1], ապրիլի 24, 2019[1], մայիսի 17, 2019[1], հունիսի 6, 2019[1] և հուլիսի 5, 2019[1] |
Լեզու | լեհերեն |
Ռեժիսոր | Մալգոժատա Շումովսկա |
Սցենարի հեղինակ | Մալգոժատա Շումովսկա |
Դերակատարներ | Մատեուշ Կոսցյուկևիչ, Agnieszka Podsiadlik?, Małgorzata Gorol?, Anna Tomaszewska?, Dariusz Chojnacki?, Robert Talarczyk?, Ռոման Գանկարջուկ, Iwona Bielska? և Ewa Kolasinska? |
Օպերատոր | Միխալ Էնգլերտ |
Մոնտաժ | Յացեկ Դրոսիո |
Պատմվածքի վայր | Լեհաստան |
Կինոընկերություն | Platige Image |
Տևողություն | 91 րոպե |
Արևմտաեվրոպական երկրներում ֆիլմը ցուցադրվել է «Mug» անունով, որն անգլերենից բառացիորեն թարգմանվում է որպես «Մռութ»[6]։ Այս բառով են գլխավոր հերոսին վիրավորում փողոցի երեխաները[7]։
Ինքը՝ Շումովսկան այսպես բնութագրում է իր աշխատանքը. «Դեմքն այլաբանությունն է նրա, ինչ ներկայումս կատարվում է Լեհաստանում՝ վախ օտարներից»[8]։
Սյուժե
խմբագրելԳլխավոր հերոսը գյուղացի մի երիտասարդ տղա է՝ Յացեկը, որը մասնակցում է Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի ամենաբարձր արձանի կանգնեցման աշխատանքներին։ Տեղի է ունենում դժբախտ պատահար, որի ժամանակ Յացեկն ընկնում է արձանի մեջ։ Յացեկը վիրահատվում է, որի ժամանակ կատարվում է դեմքի ամբողջական փոխպատվաստում, որը Եվրոպայում անցկացվում էր առաջին անգամ։ Յացեկը պետք է դիմակայի բազմաթիվ դժվարությունների և շրջապատողների կողմից չհասկացված լինելուն։ Հարսնացուն լքում է նրան, իսկ մոտիկ մարդիկ երես են թեքում, այդ թվում նրա մայրը։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Մատեուշ Կոսցյուկևիչ | Յացեկ |
Մալգոժատա Գորոլ | Յացեկի հարսնացուն | Դագմարա
Աննա Տոմաշևսկա | Յացեկի մայրը |
Ագնեշկա Պադսյալիկ | Յացեկի քույրը |
Դարիուշ Խոյնացկի | Յացեկի եղբայրը |
Ռոման Գանցարչիկ | քահանա |
Իվոնա Բելսկա | Դագմարայի մայրը |
Կարծիքներ
խմբագրելԻնչ-որ բան գրավում է կինոնկարի մեջ։ Հնարավոր է, որ դա անորսալի նյարդ է, որը հատուկ է Լարս Ֆոն Թիերի ֆիլմերին։ Թիերի հետ ժամանակին համագործակցել է Շումովսկան, սակայն հնարավոր է, որ խնդիրը վերաբերում է բնական ձգտմանը՝ նայել վանող ինչ-որ բանի՝ հատկապես հասկանալով, որ նա չի կարող քեզ վնասել։
«Սեանս» ամսագրից Եգոր Սեննիկովը դրական գնահատական է տվել ֆիլմին և գրել․ «Շումովսկայայի ֆիլմը անցնում է ազգային սահմաններից. սա հեշտությամբ կարող է տեղի ունենալ ռուսական, դանիական կամ ամերիկյան հեռավոր գավառներում»[10]։
«Սոբեսեդնիկ» թերթից Քսենիա Իլյինանն նշել է, որ ռեժիսորը «գտնում է ճիշտ հավասարակշռություն, խոսեկու համար ժամանակակից Լեհաստանի խնդիրների մասին, որպեսզի դրանք լսվեն՝ հասցնելով դրանք անհեթեթության աստիճանի»[11]։
Մեծբրիտանական The Guardian պարբերականի վերլուծաբան Փիթեր Բրեդշոն գրել է, որ «Դեմքն» «իր մեջ համատեղում է առողջ ռեալիզմը և ֆենթեզի-կատակերգությունը» և կոչվում է «անվայել և անսովոր հուզիչ դրամա»[12]։
«The Hollywood Reporter» ամերիկյան ամսագրից Դեբորա Յանգը դրական է արձագանքել ֆիլմին և դրա ժանրն անվանել է արտհաուսային ողբերգակատակերգություն[13]։
«Variety» ամսագրից Ջեսիկա Կիանգը ֆիլմն անվանել է «առասպել երեսի դեֆորմացիայի մասին, որը բացահայտում է գավառական Լեհաստանի խառնաշփոթությանը և կեղծավորությունը»[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Internet Movie Database — 1990.
- ↑ film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ «Gus Van Sant's 'Don't Worry' Among First Berlinale Competition Titles to Be Unveiled». Variety. 2017 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Press Releases: Competition 68th Berlinale». Berlinale. 18 декабря 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Berlin Festival Awards: 'Touch Me Not' Wins Golden Bear for Best Film». Variety. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Mug». Cineuropa. 22 декабря 2017. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Что за рожа: Завоевавшая Гран-при драма о пересадке лица». КиноПоиск. 24 февраля 2018. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 68. Berlinale: Film "Twarz" w rezyserii Malgorzaty Szumowskiej nagrodzony Srebrnym Niedzwiedziem 24 lutego 2018
- ↑ Евгений Ухов (29.04.2018). «Лицо: Вгляжусь в тебя, как в зеркало». Empire. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ««Лицо»: Иисус здесь больше не живет». Сеанс. 2018 թ․ ապրիլի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Не узнаю́ тебя: в прокате "Лицо" Малгожаты Шумовской». Собеседник. 26 апреля 2018. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Mug review – metalhead meets giant Jesus in peculiar Polish comedy». The Guardian. 23 февраля 2018. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «'Mug' ('Twarz'): Film Review». The Hollywood Reporter. 23 февраля 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
{{cite news}}
: Text "Filmart 2018" ignored (օգնություն) - ↑ «Berlin Film Review: 'Mug'». Variety. 23 февраля 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.