Դեմի Լեյ Նել Փեթերս (անգլ.՝ Demi-Leigh Nel-Peters, հունիսի 28, 1995(1995-06-28), Սեջֆիլդ, Knysna Local Municipality, Էդեն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]), հարավաֆրիկացի մոդել, «Միսս Տիեզերք-2017» մրցույթի հաղթող[2]։ Մրցույթի երկրորդ հաղթողը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Մարգարետ Գարդիներից հետո, որը 1978 թվականին ճանաչվել էր Միսս Տիեզերք։

Դեմի Լեյ Նել Փեթերս
անգլ.՝ Demi-Leigh Nel-Peters
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1995(1995-06-28) (28 տարեկան)
ԾննդավայրՍեջֆիլդ, Knysna Local Municipality, Էդեն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]
Քաղաքացիություն ՀԱՀ[1]
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
ԱմուսինTim Tebow?
Պարգևներ և
մրցանակներ
 Demi Leigh Nel Peters Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Դեմի Լեյ Նել Փեթերսը ծնվել է Արևմտյան Կապի Սեջֆիլդ քաղաքում, Էնն-Մարի Սթինկամպի և Բեննի Փեթերսի ընտանիքում[3]։ Նրա համամայր կրտսեր քույրը՝ Ֆրանիեն, ի ծնե հաշմանդամ է[4][5]։ Նել Փեթերսըն ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի կառավարման բնագավառում[6][7]։ Ազատ տիրապետում է անգլերեն և աֆրիկաանս լեզուներին[6]։

Մրցույթներ խմբագրել

Միսս ՀԱՀ-2017 խմբագրել

Նել Փեթերսն իր կարիերան սկսել է «Միսս ՀԱՀ-2017» մրցույթում տարած հաղթանակից, որտեղ նա ներկայացրել է Արևմտյան Կապը[8]։ Այդ հաղթանակը նրան հնարավորություն է տվել ներկայացնել ՀԱՀ-ը Միսս աշխարհ-2017 և Միսս Տիեզերք-2017 մրցույթներին, սակայն դրանց անցկացման ամսաթվերը համընկել են, և նա կարողացել է մասնակցել միայն Միսս Տիեզերք մրցույթին, որը կայացել է Լաս Վեգասում։

Միսս Տիեզերք-2017 խմբագրել

Միսս ՀԱՀ մրցույթում հաղթելում հետո Նել Փեթերսը համարվել է Միսս Տիեզերք-2017 մրցույթի հաղթողի հիմնական թեկնածու[9]։ Հաղթելով մրցույթում՝ նա ստացել է Միսս Տիեզերքի թագը նախորդ տարվա հաղթողից՝ ֆրանսուհի Իրիս Միտենարից[10][11]։ Նել Փեթերսը դարձել է Միսս Տիեզերք մրցույթի երկրորդ հաղթող Հարավաֆրիկյան Հանրապետությունից Մարգարետ Գարդիներից հետո, որը ճանաչվել էր Միսս Տիեզերք 1978 թվականին[12][13][14]։

Մրցույթի ընթացքում Սթիվ Հարվին Նել Փեթերսին հարցրել է, թե իր որ անձնական հատկանիշներով է նա ամենցից շատ հպարտանում և ինչպես պետք է օգտագործի այդ որակները Միսս Տիեզերք դառնալուց հետո։ Փեթերսը պատասխանել է, որ «պետք է վստահ լինես քեզ վրա որպես անհատ։ Միսս Տիեզերքը կին է, որն իր մեջ հաղթել է բազմաթիվ վախեր և այդ պատճառով էլ ունակ է օգնել այլ կանանց՝ հաղթահարելու այդ վախերը։ Նա կին է, որից երբեք չի կարելի խնդրել չափից շատ, և ես կարծում եմ, որ ես հենց այդպիսի մարդ եմ»[15]։ Նել Փեթերսը նաև հայտարարել է, որ ցանկանում է անհատական պաշտպանության իր դասընթացը օգտագործել նրա համար, որ օգնի հնարավորինս մեծ թվով կանանց[5][16] և դեմ է արտահայտվել աշխատավայրում կանանց նկատմամբ ցուցաբերվող խտրականություններին՝ նշելով կանանց աշխատանքի ավելի ցածր վարձատրվելու անարդարացիությունը[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.google.com/search?q=Demi-Leigh+Tebow&client=ms-android-samsung-gj-rev1&sxsrf=ALiCzsYF3O5CCzCOq1ebb_pLLVteWwjICA%3A1655330888582&ei=SFiqYqT_IsaH9u8PgtSeyAQ&oq=Demi-Leigh+Tebow&gs_lcp=ChNtb2JpbGUtZ3dzLXdpei1zZXJwEAMyBQgAEIAEMgUIABCABDIFCAAQgAQyBQgAEIAEMgUIABCABDIFCAAQgAQyBQgAEIAEMgUIABCABDoHCAAQRxCwAzoHCCMQ6gIQJ0oECEEYAFDXGVjXGWDmJGgDcAF4AIABrAKIAawCkgEDMy0xmAEAoAEBoAECsAEPyAEIwAEB&sclient=mobile-gws-wiz-serp
  2. «Miss Universe 2017». Amar Ujala. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. JK, Morne (2017 թ․ մարտի 27). «Who is Demi-Leigh Nel-Peters». Jacaranda FM.
  4. «15 Things You Should Know About Miss South Africa Demi-Leigh Nel-Peters». SA People News. 2017 թ․ մարտի 27.
  5. 5,0 5,1 Ghosh, Sutrishna (2017 թ․ նոյեմբերի 27). «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters beats Colombia and Jamaica to win Miss Universe 2017». International Business Times UK (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 Denninger, Lindsay (2017 թ․ նոյեմբերի 26). «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters Wins Miss Universe 2017». Bustle.
  7. «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters wins Miss Universe». CBS News (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. «Demi-Leigh Nel-Peters crowned as Miss South Africa 2017». www.angelopedia.com. 2017 թ․ մարտի 27.
  9. Rose, Lily (2017 թ․ նոյեմբերի 13). «Demi-Leigh Nel-Peters a favourite to win Miss Universe». Citizen.
  10. «South Africa's Demi-Leigh Nel-Peters wins Miss Universe 2017». ABS-CBN News. 2017 թ․ նոյեմբերի 26.
  11. Domirez, Darren (2017 թ․ նոյեմբերի 26). «Demi-Leigh Nel-Peters wins first Miss Universe 2017 crown for Miss South Africa in 39 years». Inquisitr.
  12. Feldman, Kate (2017 թ․ նոյեմբերի 26). «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters named Miss Universe 2017». New York Daily News.
  13. «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters, Miss Universe 2017-2018 Winner: 5 Fast Facts You Need to Know». Heavy. 2017 թ․ նոյեմբերի 26.
  14. «Miss Universe 2017: Crowning moments of Miss South Africa Demi-Leigh Nel-Peters in PHOTOS». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters Crowned Miss Universe 2017». E! Online (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  16. Silva, Cristina (2017 թ․ նոյեմբերի 26). «Who is Demi-Leigh Nel-Peters? South African woman is Miss Universe 2017 winner». Newsweek (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  17. Moniuszko, Sara M. (2017 թ․ նոյեմբերի 26). «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters is crowned Miss Universe 2017». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմի Լեյ Նել Փեթերս» հոդվածին։