«Դեղնիկը» (ռուս.՝ Жёлтик), 1966 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից նկարահանված խորհրդային մուլտֆիլմ` երեխաների համար։ Մուլտֆիլմը Դեղնիկ անունով ճուտիկի արկածների մասին է։

Դեղնիկը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՅուրի Պրիտկով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1966

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը` փոքրիկ ճուտիկ Դեղնիկը, դեռ նոր է ճանաչում աշխարհը։ Նա զբոսանքի է դուրս գալիս մյուս ճուտիկների հետ, սակայն հետ է մնում։ Շուտով նա տեսադաշտից կորցնում է իր խումբն ու շատ է տխրում։ Իսկ այդ պահին նրա դիմաց հայտնվում է ինչ-որ որդ։ Դեղնիկը շատ է վախենում և սկսում է լաց լինել։ Լսելով ճուտիկի լացը` նրան է մոտենում շունն ու հարցնում, թե ինչու է ճուտիկը լաց լինում։ Իմանալով պատճառը՝ շունը Դեղնիկին բացատրում է, որ որդը կվախենա ու կգնա, եթե ճուտիկը նրան կտցահարի։ Խորհուրդը գործում է։ Այդ ժամանակ Դեղնիկն սկսում է կիրառել այս մեթոդը նաև մյուսների վրա, բայց այն չգիտես ինչու այլևս չէր գործում։

Հեղինակներ խմբագրել

Սցենարի հեղինակ Եկատերինա Կարգանովա
Ռեժիսոր Յուրի Պրիտկով
Բեմադրող-նկարիչ Նատալիա Սվոբոդովա
Կոմպոզիտոր Նիկոլայ Գուբարկով
Օպերատոր Ն. Կլիմովա
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատոր Վլադիմիր Պեկար, Վլադիմիր Պոպով, Կոնստանտին Չիկին, Էլվիրա Մասլովա, Գալինա Բարինովա, Ե. Վերշինինա, Բորիս Պետին, Իվան Դավիդով, Օլգա Օրլովա
Օգնական Տատյանա Դոմբրովսկայա
Մոնտաժ Իրիա Գերոսիմովայի
Նկարիչ Վերա Խարիտոնովա
Դերասաններ Կլարա Ռումյանովա (ճուտիկ Դեղնիկ), Ելենա Պոնսովա (Հավ, Օձ), Ռինա Զելյոնայա (Աղվես), Յուլյա Յուլսկայա (Շուն, լուսագրերում նշված չէ), Յուրի Խրժանովսկի (Ոզնի լուսագրում նշված չէ)։
Խմբագիր Պյոտր Ֆրոլով
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Թողարկում խմբագրել

Մուլտֆիլմը թողարկվել է VHS ձևաչափով (1990-ականների սկզբին) և DVD ձևաչափով (2000 թվականին), «Խոշոր պլան» ընկերության կողմից։ Ձայնագրման ժամանակ օգտագործվել է պատկերի և ձայնի թվային ռեստավրացիա[1]։

Գրականություն խմբագրել

  • Карганова Екатерина Жёлтик. — М.: Астрель, 2012. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-271-45480-6 . Иллюстрации и текст по мультфильму. На обложке полное название книжной серии: СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах![2]
  • Карганова Е. Жёлтик. — Москва: Яблоко, 2013. — (Мультсказка). — ISBN 978-5-94707-065-1 . Художник Арбеков В. Иллюстрации и текст по мультфильму.[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել