Դեղնագլուխ արքայիկ
Դեղնագլուխ արքայիկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Regulus regulus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Ամբողջ տարին
Միայն բազմացման սեզոնին Միգրացիաներ | ||||||||||||||
|
Դեղնագլուխ արքայիկ կամ շիր (լատ.՝ Regulus regulus), արքայիկների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, տարածված։
Արտաքին կառուցվածքԽմբագրել
Մարմնի երկարությունը 9 սմ է, թևերի բացվածքը՝ 13,5-15,5 սմ, կենդանի զանգվածը՝ 5,9-6,9 գ։ Փոքրամարմին է, դիմային մասը՝ միագույն, գագաթը՝ վառ նախշով։ Հասուն արուի գագաթի կենտրոնական շերտը նարնջագույն է, էգինը՝ դեղին։ Կոկորդաշերտը կարճ է՝ մուգ։ Երիտասարդի գլուխը կանաչ է, գագաթի շերտը բացակայում է։ Արձակում է մեկ կամ մի քանի անգամ կրկնվող ձայներ։ Մշտապես թռչկոտում է ճյուղից ճյուղ՝ թևերի արագ թափահարումներով, մի պահ կանգ առնելով օդում։ Թռիչքն արագ է՝ թևերի դժժոցով։ Բնակվում է բարձրաբուն ծառերի վրա, այգիներում։
ՍննդառությունԽմբագրել
Սնվում է անողնաշարավորներով։
Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել
Հայաստանում, որպես ձմեռող, հայտնվում է հուլիսի 2-րդ կեսից ապրիլի վերջին։ Ստեփանավանի «Սոճուտ» բուսաբանական այգում ձմռանը գրանցված է 250 թռչուն, Դիլիջանում՝ 80, Երևանի շրջակայքում՝ 1-11։ Օգտակար է. ոչնչացնում է անտառի վնասատու միջատների ձմեռող տեսակներ։ Մետաքսանուրբ, խայտաբղետ փետրավորման շնորհիվ որոշակի գեղագիտական արժեք է ներկայացնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |