Դելֆին Բատո

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Դելֆին Բատո (ֆր.՝ Delphine Batho, մարտի 23, 1973(1973-03-23)[2][3][4], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ), Ֆրանսիայի պետական և քաղաքական գործիչ։ 2012-ից 2013 թվականներին զբաղեցրել է Ֆրանսիայի էկոլոգիայի, կայուն զարգացման, տրանսպորտի և բնակարանաշինության նախարարի պաշտոնը։

Դելֆին Բատո
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Անրի IV լիցեյ, Paris Diderot University?[1] և Paris Cité University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 23, 1973(1973-03-23)[2][3][4] (51 տարեկան)
Ծննդավայր Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր John Batho?
Մայր Claude Batho?
 
Կայք՝ delphine-batho.fr

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1973 թվականի մարտի 23-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ Ավարտել է Հենրի IV-ի փարիզյան լիցեյը, այնուհետև ընդունվել Փարիզի Դիդրոյի համալսարան։ Ուսանողական տարիներին եղել է SOS Racisme ուսանողական ինքնակառավարման և հասարակական հակառասիստական կազմակերպության առաջնորդ։ 1992 թվականին ավարտել է համալսարանը՝ դառնալով պատմական գիտությունների բակալավր։ 1994 թվականին միացել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությանը։ 2007 թվականի հունիսի 20-ից մինչև 2012 թվականի հունիսի 21-ը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր է եղել Դյու-Սևրի դեպարտամենտից[5][6]։

2012 թվականի հունիսի 21-ին Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոյի կառավարությունում նշանակել է Ֆրանսիայի բնապահպանության, կայուն զարգացման, տրանսպորտի և բնակարանաշինության նախարար։ 2013 թվականի հուլիսի 2-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պաշտոնաթող Է արվել այն բանի համար, որ իրեն թույլ է տվել քննադատել էկոլոգիայի բյուջետային ծախսերը կրճատելու նրա քաղաքականությունը[7][8][9]։

2017 թվականի հունիսի 22-ին պայքարի մեջ է մտել Ազգային ժողովում «Նոր ձախեր» խմբակցության նախագահի պաշտոնի համար, սակայն ընտրությունների արդյունքում զիջել է Օլիվյե Ֆորին (նա ստացել է 31 ձայնից 28 ձայն)[10]։

2018 թվականի մայիսին հայտարարել էր սոցհարցումի ժամանակ հայտարարել է դուրս գալու և արդեն սեպտեմբերին génération écologie կազմակերպությունը (էկոլոգիայի սերունդ) ղեկավարելու մտադրության մասին՝ լինելու է շուրջ 2000 մարդ։ «le Monde» թերթի այս քայլի պատճառների մասին հարցին նա բացատրել է, որ ցանկանում է Ֆրանսիայի քաղաքական կյանքի կենտրոն հանել բնապահպանական խնդիրները[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.lemonde.fr/politique/article/2017/06/28/qui-est-mon-depute-notre-moteur-de-recherche-pour-mieux-connaitre-votre-representant-a-l-assemblee-nationale_5152291_823448.html#depute_79_2
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  5. Delphine Batho : Biographie et articles – Le Point
  6. «Biographie de Delphine Batho - La France en Chine». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  7. Delphine Batho, déléguée à la Justice - Le Point
  8. «Бато: Олланд оставил социалистические идеалы – Вести Экономика, 09.10.2014». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  9. Во Франции министра экологии отправили в отставку за болтовню в эфире
  10. Lilian Alemagna (2017 թ․ հունիսի 22). «Cinq (nouvelles) choses à savoir sur Olivier Faure, patron des députés PS» (ֆրանսերեն). Liberation. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  11. Abel Mestre (2018 թ․ մայիսի 2). «Delphine Batho : « Je quitte le PS sans regrets »». le Monde (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.