Դեդոփլիս-Ծղարոյի հայկական դպրոց

դպրոց

Դեդոփլիս-Ծղարոյի հայկական դպրոց հայկական դպրոց, որը գտնվել է Վրաստանի Կախեթի մարզի Դեդոփլիսծղարո քաղաքում։

Դեդոփլիս-Ծղարոյի հայկական դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1891
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Դեդոփլիս Ծղարո

Պատմություն խմբագրել

1884-85 թվականներին երեցփոխ Արտեմ Օթարյանը գյուղում (1938 թվականին գյուղը ստացել է քաղաքի կարգավիճակ[1]) կառուցել է քարաշեն պատշգամբներով 4 սենյականոց շենք։ Նա նպատակ է ունեցել 1891 թվականից գյուղում բացել ծխական դպրոց[2]։ Ավանի փոքրաթիվ հայերի նախաձեռնությամբ դպրոցը բացվում է 1893 թվականի սեպտեմբերի 26-ին։ Այն օծվել է «Խրիմյան» անվամբ՝ ի պատիվ Խրիմյան Հայրիկի[3]։

1894 թվականին դպրոցն ունեցել է 1 ուսուցիչ և 23 արական սեռի աշակերտ[4]։

Դպրոցի գոյությանը մեծ դեր է ունեցել երեցփոխ Ա. Օթարյանը, որն «...իր հաշւով պահել է դպրոցը, ծախսելով երեք տարում մօտ 1700 ր.: Դպրոցի շարժական գոյքը ձեռք է բերված Օթարեանի միջոցներով։ Շինութիւնը արժէ մօտ 2000 ր.»[5]։

1896 թվականին կառավարության հրամանով դպրոցը փակվել է և վերաբացվել 1909 թվականի աշնանը[6]։

1911 թվականին դպրոցը եղել է երկսեռ, քառամյա՝ 1 դասարանով, ունեցել է 1 ուսուցիչ և 23 աշակերտ՝ 11 տղա ու 12 աղջիկ[7], 1914 թվականին՝ 1 ուսուցիչ և 16 աշակերտ[8]։

1914 թվականին օրիորդ Կատարինե Լիանոզյանը դպրոցին նվիրել է «Հասկեր» պարբերականը[9]։

1916/17 ուսումնական տարում դպրոցը գործել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության տրամադրած 150 ռուբ. նպաստի շնորհիվ[10]։

1910 թվականին դպրոցում բացվել է գրադարան-ընթերցարան[11]։ 1916 թվականին գրադարանն ունեցել է 500 կտոր գիրք, գրադարանավարը եղել է Հակոբ քհն. Գրիգորյանը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել