Դեդշոթ (անգլ.՝ Deadshot), DC Comics-ի աշխարհի կերպար, Բեթմենի թշնամին։ Առաջին անգամ հայտնվել է Batman #59-ում (1950 թվականի հունիս-հուլիս) և ստեղծվել է Բոբ Քեյնի, Դևիդ Ռիդ Վերնի և Լյու Շվարցի կողմից[1]։


Հրատարակման պատմություն
ՀեղինակDavid Vern Reed?, Lew Schwartz? և Բոբ Քեյն
Դերակատար / ՁայնԲրեդլի Ստրայքեր, Մայքլ Ռոու և Ուիլ Սմիթ
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էՍմոլվիլի գաղտնիքը, Նետ, Ֆլեշ, Ինքնասպանների ջոկատը, Արդարության լիգա, Արդարության լիգա։ Առանց սահմանների, Բեթմեն։ Խիզախ ու քաջ, Justice League Action?, Batman: Gotham Knight?, Բեթմեն: Հարձակում Արկհամի վրա, Injustice 2, LEGO Batman 3:Beyond Gotham, Batman: Arkham City և Batman: Arkham Origins
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Floyd Lawton
Տեսակկոմիքսների կերպար, անիմացիոն կերպար, հեռուստատեսային կերպար, կինոհերոս, գեղարվեստական անձ և համակարգչային խաղի կերպար
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքվարձու մարդասպան
Թիմեր և կազմակերպություններ
Secret Six?, Ինքնասպանների ջոկատ, Secret Society of Super Villains? և Checkmate?
Կայք
dccomics.com/characters/deadshot(անգլ.)

Կենսագրություն խմբագրել

Դեդշոթ՝ վարձու մարդասպան, ով անընդհատ գլուխ է գովում այն բանվով, որ «ոչ մի անգամ չի վրիպել»։ Նա օգտագործում է զենքի լայն սպեկտոր, սակայն ավելի հաճախ ատրճանակներ, որոնք կպցրած են նրա դաստակների վրա։ Սկզբից, նա հայտնվում է Գոթեմում՝ հանցանքի դեմ պայքարելու համար, սակայն դառնում է Բեթմենի թշնամին, երբ փորձում էր փոխել Խավարի ասպետին և հետո բանտ է նետվում, երբ Բեթմենը և կոմիսար Գորդոնը բացահայտում են նրան։

Իր դատվածությունն անցկացնելուց հետո Դեդշոթը սկում է աշխատել վարձու մարդասպանի դերում, ինչպես նաև փոխում է իր հագուստի դիզայնը. կարմիր կոմբինեզոն շագանակագույն թիկնոցի վրայից և նետվող զենքեր երեսի վրայի կողմնորոշիչ սարքով։ Հին կոմիքսներում, որտեղ նկարագրվում է նրա անցյալը և բնավորությունը, պարզ է դառնում, որ նրա իրական անունը Ֆլոյթ Դոութոն է, նա ապրում է իր մոր, ողբեր և հոր հետ, ով շատ վատ է վարվում ընտանիքի հետ։ Մի անգամ նրա հայրը հարձակվեց նրա եղբոր՝ Ֆլոյդի վրա, ինչպես նաև ցանկանում էր ծեծել ամբողջ ընտանիքին, և Ֆլոյդը փորձելով կրակել նրա վրա հոր սեփական զենքով, սակայն պատահականորեն սպանում է եղբորը։ Այդ բանից հետո մարդասպան Ֆլոյդը երդվեց, որ այլևս երբեք չի վրիպի։

Ինքնասպանների ջոկատ խմբագրել

Դեդշոթը կարևոր դեր էր կատարում մահկանացուների ջոկատում վերջին երկու, մարմնավորումներում, որտեղ նրա ունակությունները կրակողի դերում և մարդկային կյանքեր խլելու նրա ցանկությունը օգնում էին ջոկատին առաջ անցնել իրենց առաջադրանքներում։

«Անդրաշխարհային նետման» ժամանակ Դեդշոթը որոշում է պայթեցնել մանկապարտեզը։ Արդարության լիգայի մարմնավորումը կանգնեցնում է նրան, սակայն, մոտավերապես այդ նույն ժամանակ Դեդշոթը ացնում է սահմանը, որպեսզի սպանի Հռոմի Պապին։ Հրաշք կինը փրկում է նրան վերջին րոպեին։

Գաղտնի վեցնյակ խմբագրել

Դեդշոթը ներկայացվում է «Չարագործների միավորում»։ Գաղտնի վեցնյակ՝ չարագործների միավորում, իր դեմքը գաղտնի պահող չարագործի՝ Մոքինբրդի դերում (ով իրականում Լեքս Լյուտորն է), և ով պարգևներ է տալիս իրականացված առաջադրանքի համաև և շատ դաժան կերպով պատժում է նրան, ով հրավժարվում է մտնել խմբի մեջ։ Դեդշոթի պարգևն էր Հյուսիսային Ամերիկաի կառավարումը, իսկ պատիժն այն տարածքի ոչնչացումը, որտեղ ապրում էին նրա կինը և աղջիկը։ Մինի սերիայի վերջում Կոնֆլիկտը փակման ճանապարհին է կանգնում, և Դեդշոթի կարգավիճակը անփոփոխ է մնում մինչև նրա երկրորդ մինի սերիայի ավարտը։ Նա մնում է Գաղտնի վեցնյակի անդամ և ցույց է տրվում, թե ինչպես է նա ընկերանում իրենց խմբի մյուս անդամնի՝ Քեթմենի հետ։ Որպես վճար վեցնյակը նրան վարձու մարդասպանի առաջադրանք տվեց, որը նրա աղջիկն ու կինն էին։ Այն բանից հետո, երբ Վեցնյակը բաժանվեց, Նոկաուտը մեկնաբանեց, որ Դեդշոթը վերադարձել է Ինքնասպանների ջոկատի մոտ։

Հակառակ հաշվարկ խմբագրել

Դեդշոթը և Ինքնասպանների ջոկատը հայտնվել են Countdown-ում։ Countdown To Final Crisis #24 թողարկման մեջ Դեդշոթը (խախտելով Ամանդա Ուելլերի հրամանը և Ինքնասպանների Ջոկատի արձանագրությունը) հարձակվեց Փայփերի և Թիքստերի վրա Ժայթոտ լեռների մետ։ Հաշվի առնելով, որ սուպերչարերը գիտեն փրկության ծրագրի մասին, Դեդշոթը սպանում է Թրիքստերին, Կռիսալովին բաց թողնելով։ «Փրկության նախագիծ № 2»-ում, Դեդշոթին խաբեցին, և մյուս չարագործների հետ մեկ այլ մոլորակի վրայի բանտ ուղարկեցին։ Ռիկ Ֆլագ կրտսերը պատմում է նրան, թե ինչպես է փակվում պորտալը, և որ նա այլևս չի կարողանա լինել մարդկանց կողքին այնպես, ինչպես Երկրի վրա էր։ Դեդշոթը խոստանում է, որ եթե մի օր նա վերադառնա Երկրի վրա, այնպայման վրեժ կլուծի Ֆլագից։ Պարոդեմոնի հարձակումից հետո նա փախչում է ողջ մնացած չարագործների հետ դեպի տելեպորտացիոն մեքենան։ Դրանից հետո Դեդշոթը կրկին միացավ Գաղտնի վեցնյակին։

Batman Cacophony խմբագրել

Batman Cacophony-ի սերիայի թողարկումից հետո, Դեդշոթը գնում է վանդակ՝ Ջոկերի մոտ, քանի որ ըստ փաստաթղթի, նա եպտք է սպաներ Ջոկերին այն պատճառով, որ նա մեղավոր էր աշակերտի մահվան մեջ։ Այն պահին, երբ նա ցանկանում էր սպանել Ջոկերին, գալիս է Օնօմաթոպեյը և կրակում է Դեդշոթի գլխի վրա։ Շուտով պարզվեց, որ Դեդշոթի դիմակը, որը պատրաստված է բարձր տեխնոլոգիական մետաղներով, փրկում է նրան կրակոցներից։ Ինչպես նաև, դիմակի շորտերի միջև արյունով պարկ կար, որպեսզի կրակոցի ժամանակ թվար, թե նա մահացել է։ Նա բացատրում է Բեթմենին, թե ինչ է տեղի ունեցել Arkham Asylum հոգեբուժարանում, մինչև որ Բեթմենը իրեն Գոթեմի ոստիկանությանը կհանձներ։ Ավելի ուշ, Բեթմենը օգտագործում է Դեդշոթի դիմակի տեխնոլոգիան որպեսզի Ջոկերի և Օնոմաթոմիայի դեմ կռվելու ժամանակ կարողա փրկվել։

Գաղտնի վեցնյակ (2-րդ գլուխ) խմբագրել

Դեդշոթը, Սքենդալ Սեյվիջի, Բեյնի, Քրջե տիկնիկի և Քեթմենի հետ միասին Միանում են «Գաղտնի վեցնյակին», վարձված լինելով, որպեսզի Ալկատրասի կղզուց ստանան Տառանտուլային, և գտնեն քարտեզը, որը նա Յունիորից՝ խորհրդավոր չարագործից էր գողացել, որը կարծես թե աշխատում է ամբողջ արևմտյան ափում։ Շուտով վեցնյակի վրա է հարձակվում սուպերչարագործների ոչ մեծ խումբ, որը ցանկանում էր վերակառուցել քարտեզը և ստանալ 20 մլն դոլար չափով փոխհատուցում վեցնյակի յուրաքանչյուր անդամի համար, և համաձայն Ֆլագի հրամանի, ով բռնել և տանջում է Բենին, ում սկզբունքները և բարոյական համոզմունքները, ինչպես նաև սերը Սքենդելի հանդեպ, հետ են պահում նրան իր նոր խմբին դավաճանելուց։ Շուտով, դա պարզվեց, երբ Ֆլագը գտավ Քրջե տիկնիկի քրոջը և նրա առաջին դստերը։ Նրանց արտաքինը շատ սարսափելի է. ճղած կաշի և կայն բացված կարած աչքեր, որպեսզի նա ավելի շատ ծաղրածուի նման լինի։

Վեցնյակը վազում էր, և ուղևորվում էր դեպի Գոթեմը, որտեղ Դեդշոթը դավաճանել էր նրանց, և թողել էր Տառանտուլան։ Վեցնյակը կարողացավ հասնել Դեդշոթին, միայն որպեսզի հարձակման չենթարկվեին Յունիորի և սուպերչարագործների, ինչպես նաև Խելագար Շլյապինիկի կողմից, ով քիչ էր մնում ասեր ով է իրենց վարձել, միայն իր կյանքը փրկելու համար։ Տառանտուլը զոհաբերում է իրեն, իրեն և Ֆլագին քաշելով սուպերչարագործների ընդհանուր հարձակման ժամանակ, և, թվում էր, թե քարտեզը իրենց հետ նույնպես վերացնում է։ Քիչ թե շատ, ավելի ուշ ցույց էրվում, որ Սքենդալը ներկա ժամանակում գիտի քարտեզի գտնվելու վայրի մասին։

Ինքնասպանների ջակոտը կրկին Դեդշոթի կյանքի մեջ մտավ, երբ նա վերադարձավ 2010 թվականի հունվարին, մինչև Ամենամութ գիշերվա իրադարձությունները[2]։

Կոմիքսներից դուրս խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

  • Դեդշոթը նաև հայտնվել է «Արդարության լիգա» և «Արդարության լիգան առանց սահմանների» մուլտսերիալներում, և ձայնավորվել է Մայքլ Ռոզենբաումկողմից։
  • Դեդշոթը հայտնվել է նաև «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի տասներորդ և վեջին եթերաշրջաններում և նրա դերը կատարել է Բրեդլի Սթրայքերը[3]։ Երկրորդ սերիայում նրա նպատակն է դառնում Կլարկ Քենթը, սակայն նա պարտվում և բանտ է գնում, չնայած իրականում նրա նպատակն էր նշան դնել Քլարքի վրա, ինչը որ նա արել է։ Շուտով նա ազատվեց Ռիկ Ֆլագի և Պլաստիկայի կողմից։ Այդ նույն սերիայում պարզվում է, որ նա Ինքնասպանների ջոկատի անդամ էր։ 12-րդ սերիայում նա աշխատում է Խլոե Սալլիվանի համար, ով շանտաժ էր անում նրան և Ինքնասպանների ջոկատի մյուս անդամներին և կանչում էր նրանց աշխատել սուպերհերոսների գրանցման օրենքին հակառակ։
  • Դեդշոթը հայտնվում է «Նետի» մի քանի սերիաներում, դերը խաղացել է Մայքլ Ռոուն։ Ֆլոյդ Լոութոն՝ վարձու մարդասպան, ով օգտագործում է կուրարեյի թույնը և իր բոլոր զոհերի անունները դաջվածք է անում մարմնի վրա։

Ֆիլմեր խմբագրել

  • Դեդշոթը հայտնվել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսներից մեկն է։ Նրա դերը կատարել է Ուիլլ Սմիթը[4]։
  • Դեդշոթը հայտնվել է «Սուպերմեն/Բեթմեն։ հանրության դշնամիները» լիամետրաժ մուլտֆիլմում։ Նա այն սուպերչարագործներից մեկն էր, ով ընկել էր Սուպերմենի գլխի ետևից։
  • Դեդշոթը «Բեթմեն։ Գոթեմի ասպետը» մուլտֆիլմի 6 գլուխների գլխավոր ախոյանն է։
  • Դեդշոթը «Բեթմեն։ Հարձակում Արկխեմի վրա» մուլտֆիլմի գլխավոր գործող անձերից մեկն է, որտեղ նա միանում է այլ չարագործների հետ, որպեսզի լքի Արկխեմը ԱՄՆ-ի կառավավարության հրամանով։ Ձայնավորվել է Նիլ Մակդոնաֆի կողմից։

Համակարգչային խաղեր խմբագրել

  • Դեդշոթը հայտնվել է NES-ի «Batman» խաղում, գլխավոր չարագործներից մեկի դերում, որը թողարկվել է Sunsoft ընկերության կողմից։
  • Դեդշոթը հանդիսանում է Բեթմենի թշնամիներից մեկը Batman: Arkham City խաղում։ Նա սպանում է քաղաքական բանտարկյալներին։ Բեթմենը սկանավորում է չարագործի կողմից թողած ապացույցները և գտնում է նրան, չթողնելով նրան վերջացնել զոհերի ցուցակը, որի մեջ ինքը նույնպես կար, և որպես Բրյուս Ուեյն, և որպես Բեթմեն։
  • Դեդշոթը հայտնվել է Batman: Arkham Origins խաղի մեջ։ Նա մարդասպաններից մեկն է, ով Բեթմենի ետևից է ընկել։
  • Հանդիսանում է Lego Batman 3: Beyond Gotham խաղի երկրորդական չարագործներից մեկը։ Հայտնվում է Suicide squad-ում որպես մի քանի պրոտագոնիստներից մեկը։
  • Injustice: Gods Among Us՝ Դեդշոթը այնտեղ է որպես ֆոնային կերպար «Սթրայքերի կղզի» արենայում։ սյուժեում չի մասնակցում։ Խաղի բջջային վերսիայում խաղացվող կերպար է հանդիսանում։
  • Suicide Squad: Special Ops՝ Դեդշոթը հանդիսանում է երեք պրոտագոնիստներից մեկը։ Խաղի մեջ նա զինված է գրոհող հրացանով և իր ֆիրմային հրազաններով։
  • DC Legends՝ ծաղացվող կերպար, ով երկու տարատեսակներ ունի, որոնցից մեկը կրկնում է "Ինքնասպանների ջոկատի" հերոսի տեսքը[5]

Քննադատություններ և արձագանքներ խմբագրել

2010 թվականին Դեդշոթը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը IGN վերսիայի 100 մեծագույն չարագործների ցուցակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wallace, Dan (2008), «Deadshot», in Dougall, Alastair (ed.), The DC Comics Encyclopedia, New York: Dorling Kindersley, էջ 97, ISBN 0-7566-4119-5, OCLC 213309017
  2. Richard George (2009 թ․ հոկտեմբերի 15). «Blackest Night's Future: January 2010 - Comics Feature at IGN». Comics.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  3. Eric Goldman (2010 թ․ օգոստոսի 3). «Smallville Casts Hawkgirl and Deadshot - TV News at IGN». Uk.tv.ign.com. Արխիվացված է [httвыжил (k.tv.ign.com/articles/111/1110262p1.html օրիգինալից] 2012 թ․ օգոստոսի 11-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. Suicide Squad Cast: Jared Leto as Joker, Will Smith is Deadshot | Variety
  5. «Category:Deadshot - DC Legends Wiki» (անգլերեն). dclegends.wiki. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել