Դա ընդհանրապես այդ մասին չէ

Դա ընդհանրապես այդ մասին չէ (ռուս.՝ Это совсем не про это), խորհրդային սատիրիկական միկրոմուլտֆիլմ` մեծահասակների համար։ Գրեթե ամբողջ մուլտիպլիկացիոն ֆիլմը նկարահանել է Ա. Ֆեդուլովը, որն անվանել է այն «Ֆիլմ կովի մասին» և համարել է իր իրական դեբյուտը[1]։ Նվիրված է շրջապատող միջավայրի աղտոտման խնդրին։ Ֆիլմում օգտագործվում է Ժան Ֆիլիպ Ռամոյի երաժշտությունը։

Դա ընդհանրապես այդ մասին չէ
ռուս.՝ Это совсем не про это
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերգիծանք
ԹեմաԱղտոտում
ՌեժիսորԱլեքսանդր Ֆեդուլով
ՍցենարիստՍերգեյ Իվանով
ՀնչյունավորումԼիդիա Կորոլյովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Տևողություն178 s
Թվական1984

Սյուժե

խմբագրել

Տիրուհին ուղարկում է իր կովին աղբակույտում արածելու։ Կովը այնտեղ սկսում է սնվել կերակրի մնացորդներով և աղբով, ջուր է խմում այն գետից, որի մեջ լցնում էին արտադրական թափուկներ, շնչում է այն օդը, որտեղ բաց էին թողել անօգտակար գործարանային գազեր։ Տիրուհին հակագազ հագնելով բերում է կովին տուն և սկսում կթել։ Կաթի փոխարեն նա կթում է բենզին, լցնում մեքենայի մեջ և գնում է իր գործերով։

ֆիլմում աշխատել են

խմբագրել
Ռեժիսոր Ալեքսանդր Ֆեդուլով
Սցենարիստ Սերգեյ Իվանով
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Ֆեդուլով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսանդր Տատարսկի,
Բորիս Տուզանովիչ,
Ալեքսանդր Ֆեդուլով,
Վլադլեն Բարբէ
Օպերատոր Վլադիմիր Միլովանով
Հնչյունային օպերատոր Սերգեյ Կել
Խմբագիր Լ. Ստեֆանովա
Դերերը հնչյունավորել է Լիդիյա Կորոլևա

Մրցանակներ

խմբագրել
  • 1985 թվական` «Ոսկե աղավնի» (բարձրագույն մրցանակ) և Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ` վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում, Լայպցիգում[2]։
  • 1986 թվական` VII միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակ, Զագրեբ` 86 «А» կատեգորիայում։
  • 1986 թվական` «Փոքրիկ Պոլկան» մրցանակ, III խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի փառատոն, Ռյազանում։

Թողարկում տեսահոլովակով

խմբագրել

2000 թվականին «Մաստեր Թեյփ» ընկերությունը և «Սոյուզ Վիդեոն» «Պետական հեռուստառադիոֆոնդի» օգնությամբ ներկայացրել է մուլտֆիլմի VHS ձևաչափով լիցենզիոն հավաքածու, որի մեջ ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Մումի-Տրոլ և գիսաստղը», «Չեմուչումիկ», «Երևակայողը», «Հերոն», «Ամպրոպը չի որոտում», «Շալտայ Բոլտալ», «Շատ կապույտ մորուքը»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Анна Белоногова. «Слово мастера. Режиссёр-мультипликатор Александр Федулов» Արխիվացված 2012-10-16 Wayback Machine. «Техника и технологии кино» № 5, 2009.
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 667. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ

խմբագրել