Դար Ժամաիի թանգարան
Դար Ժամաիի թանգարան, թանգարան Մարոկկոյի Մեկնես քաղաքում։ Թանգարանում ցուցադրվում են Մեկնես քաղաքի և Մարոկկոյի այլ շրջաններից բերված ցուցանմուշներ և արվեստի գործեր։ Թանգարանը տեղակայված է 19-րդ դարով թվագրվող պալատում, որը կառուցվել է Ժամաի ընտանիքի կողմից, վերջիններս կառուցել են նաև Ժամաիի պալատ Ֆես քաղաքում[2]։
Դար Ժամաիի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պալատ և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մեկնես |
Մասն է | Medina of Meknes? |
Կայք | minculture.gov.ma/fr/index.php?option=com_content&view=article&id=92&Itemid=133&lang=fr |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելՊալատը կառուցվել է 1882 թվականին Մոխթար իբն ալ Ժամաիի կողմից, ով Մարոկկոյի սուլթան Հասան I-ի ղեկավարման ընթացքում զբաղեցրել է մեծ վեզիրի պաշտոն[3][4]։ 1894 թվականին Հասան I-ի մահից հետո նրա որդի Աբդելազիզը հաստատվում է գահին Բա Ահմեդի օգնությամբ, ով Ժամաիի ընտանիքի հակառակորդն էր, ուստի Ժամաիների ընտանիքը կորցնում է երբեմնի փառքը, ունեցվածքը, այդ թվում նաև պալատը[4][5]։ 1912 թվականին Մարոկկոյում ֆրանսիական գաղութային տիրապետության հաստատումից հետո ֆրանսիացիները պալատը վերածում են նախ ռազմական հոսպիտալի, ապա՝ դատարանի։ Եվ միայն 1920 թվականին պալատում բացվում է Բնիկների արվեստի թանգարան[6]։
Ճարտարապետություն
խմբագրելՊալատը չափազանց մեծ մակերես է զբաղեցնում Ալ-Հեդիմ հրապարակի հյուսիսային հատվածում։ Այն կառուցված է Մարոկկոյի մշակույթին բնորոշ ճարտարապետական լուծումներով, զարդաքանդակներում կիրառված են գունավորված փայտեր, արհեստական մարմար, պատերը զարդարված են խճանկարներով։ Պալատն ունի նարնջի ծառերով զարդարված ընդարձակ բակ (ռիյադ)[3][4]։ Ժամանակին պալատն ունեցել է բոլոր հարմարությունները՝ խոհանոց, մզկիթ, բաղնիք կամ համմամ, վերևի հարկում գտնվող ընդունելության սրահը՝ հարուստ ինտերիերով և փայտե գմբեթով, ևս համարվում է թանգարանի հիմնական սրահներից մեկը[6]։ Պալատի հետևի հատվածում գտնվող շատրվանը զարդարված է զելլիջ ոճով յուրահատուկ խճանկարներով, շատրվանի կողքից բացված այժմյան մուտքը վերջերս է կառուցվել[7]։
Հավաքածու
խմբագրելԹանգարանն ընդգրկում է բազմաթիվ ցուցանմուշներ Մեկնես քաղաքից և այլ շրջաններից, այդ թվում կավե ամաններ, փայտե առարկաներ, ասեղնագործ աշխատանքներ, գորգեր և զարդեղեն[6]։ Ցուցանմուշների մեծ մասը թվագրվում է 19-20-րդ դարերով, սակայն կան ավելի հին առարկաներ՝ 17-րդ դարով թվագրվող, երբ Մարոկկոյի սուլթանն էր Իսմայիլ իբն Շարիֆը[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ալ-Հեդիմ հրապարակին հարող հատվածի շատրվանը, Դար Ժամաիի կողքին
-
Տեսարան դեպի Դար Ժամաիի պալատի բակ
-
Դար Ժամաիի դռներն ու սենյակները
-
Փայտե գմբեթը ներսից
-
17-րդ դարով թվագրվող մինբար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ Parker, Richard (1981). A practical guide to Islamic Monuments in Morocco. Charlottesville, VA: The Baraka Press.
- ↑ 3,0 3,1 3,2 The Rough Guide to Morocco (12th edition). Rough Guides. 2019. էջեր 194–195.
- ↑ 4,0 4,1 4,2 Touri, Abdelaziz; Benaboud, Mhammad; Boujibar El-Khatib, Naïma; Lakhdar, Kamal; Mezzine, Mohamed (2010). Le Maroc andalou : à la découverte d'un art de vivre (2 ed.). Ministère des Affaires Culturelles du Royaume du Maroc & Museum With No Frontiers.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Pennell, C.R. (2000). Morocco Since 1830: A History. New York University Press. էջեր 108.
- ↑ 6,0 6,1 6,2 «Dar Jamaï Museum». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
{{cite web}}
: Text "Attractions" ignored (օգնություն); Text "Meknes, Morocco" ignored (օգնություն) - ↑ Marçais, Georges (1927). «L'architecture: Tunisie, Algérie, Maroc, Espagne, Sicile» (ֆրանսերեն). A. Picard. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դար Ժամաիի թանգարան» հոդվածին։ |