Դարվիշ (Անդրե Սևրուկյան (Sevrugian), 1896, Թեհրան, Իրան - դեկտեմբերի 17, 1996(1996-12-17) կամ 1997, Հայդելբերգ, Գերմանիա), հայ նկարիչ[1]։

Դարվիշ
Ի ծնեԴարվիշ, Անդրե Սևրուկյան, Սևրյուգին
Ծնվել է1896
ԾննդավայրԹեհրան
Վախճանվել է1997
Մահվան վայրՀայդելբերգ, Գերմանիա
Ազգությունհայ
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ֆրանսիական վարժարանում, այնուհետև Փարիզի գեղարվեստի դպրոցում։ Փարիզից վերադառնալուց հետո Դարվիշը մտավորական ընկերների, այդ թվում՝ Սադեք Հեդայաթի, Բոզորգ Ալավիի հետ, հիմնել է փիլիսոփայական շրջանակ, որտեղ նրան տվել են «Դարվիշ» մականունը[2]։ Մասնագիտացել է ինքնակրթությամբ, կրել պարսկական մանրանկարչոթյան ազդեցությունը։ 1922 թվականին եղել է Անդրկովկասում, որոշ ժամանակ ապրել Թիֆլիսում, անդամակցել «Հայ արվեստագետների միությանը»։ Ծննդավայրում շուրջ ինը տարի նկարազարդել է «Շահնամե»-ն, ստեղծել 416 նկար, որոնք ցուցադրվել են Ֆիրդուսու ծննդյան 1000-ամյակի տոնակատարության օրերին (1934)։ Այդ աշխատանքի համար Դարվիշին շնորհվել է «Արվեստի և գիտության» շքանշան։ Մյուս նշանակալի գործը Խայամիի քառյակների 140 նկարազարդումներն են։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հնդկաստանում («Շահնամե»-ի նկարազարդումներից 100-ը գնել է Չոմբոևյի թանգարանը), Բեռլինում, Բրյուսելում ն Լոնդոնում։ Ստեղծել է հայկական պատմական թեմաներով նկարներ։ Դարվիշի գործերին բնորոշ է ոճավորումն ու գունագեղությունը[3]։

Գրականություն խմբագրել

  • Անդրե Սևրուգյան (1894-1996)։ Քեշիշյան, Վարդի։ Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ։ Երևան։ «Տիգրան Մեծ»։ ISBN 9789994189021[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sevrugian | Weltkulturen Museum». www.weltkulturenmuseum.de. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  2. «Sevruguin's Images of the Orient: Cultural Migrants Between Armenia and Persia - Qantara.de». Qantara.de - Dialogue with the Islamic World (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  3. «AV Production - Դարվիշ». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  4. Քեշիշյան, Վարդի; Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, eds. (20). Անդրե Սևրուգյան =: André Sevrugian: (1894-1996) (armengper). Երևան: Տիգրան Մեծ. ISBN 9789994189021.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 318