Դարչնագույն առվակային գնայուկ

միջատների տեսակ
Դարչնագույն առվակային գնայուկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Գնայուկ բզեզներ (Carabidae)
Ցեղ Trechus
Տեսակ Դարչնագույն առվակային գնայուկ (T. infuscatus)
Միջազգային անվանում
Trechus infuscatus

Դարչնագույն առվակային գնայուկ (լատին․՝ Trechus infuscatus), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

3,5 մմ մարմնի երկարությամբ, չափավոր ձգված թույլ ուռուցիկ մարմով մանր բզեզ է, որի մարմինը կարմրադարչնագույն է, առաջնակուրծքը սովորաբար ավելի բաց է գունավորված քան գլուխը և վերնաթևերը[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Տարածված է Արագած լեռան հարավային լանջի Քարի լճի շրջակայքում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է ալպյան մարգագետիններում, ծովի մակարդակից 2900-3000 մ բարձրություններում, հանդիպում են քարերի տակ՝ հուլիսի վերջին, օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները կայուն ոչ բարձր են[1]։

Վտանգման հիմնական գործոններից է համարվում անասունների գերարածեցման հետևանքով ալպյան մարգագետինների դեգրադացումը[1]։

Հանդիպում է «Արագածի ալպյան» արգելավայրի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարչնագույն առվակային գնայուկ» հոդվածին։