Դարչնագույն առավոտ, ֆրանսիացի գրող Ֆրանկ Պավլոֆի նովելը՝ գրված 1997 թվականին։

Դարչնագույն առավոտ
ֆր.՝ Matin brun
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՖրանկ Պավլոֆ
Բնագիր լեզուֆրանսերեն
Հրատարակվել էդեկտեմբեր 1998

Հակաֆաշիստական առակը պատմում է բոլոր գույների արգելման մասին, բացի դարչնագույնից։ Այն բազմիցս վերահրատարակվել է Ֆրանսիայում. 2010 թվականին լույս է տեսել 40-րդ հրատարակությունը, իսկ ընդհանուր տպաքանակը կազմել է կես միլիոն օրինակ[1]։ Թարգմանվել է շատ լեզուներով թարգմանված, իսկ 2011 թվականին հրատարակվել է ռուսերեն թարգմանությունը։

Պատմություն

խմբագրել

Առաջին անգամ նովելը տպագրվել է «Actes sud» հրատարակչության կողմից պատրաստված ժողովածուում, որը նախատեսված էր 1997 թվականի հակաֆաշիստական գրքերի տոնավաճառի համար[2][3]։ Հաջորդ տարի նովելը տպագրվել է առանձին գրքով Cheyne éditeur հրատարակչության կողմից, որ մասնագիտացած պոեզիայի հրատարակման գործում։

Գիրքը մեծ ժողովրդականության է հասել 2002 թվականին և դարձել ամենաշատ ընթերցված գիրքը Ֆրանսիայում (վաճառվել է ավելի քան 230 հազար օրինակ)։ Սրա պատճառ է համարվում այն փաստը, որ 2002 թվականի ապրիլի 21-ին շատերի համար Ժակ Շիրակի հետ անսպասելիորեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցնում ծայրահեղ աջակողմյան, Ազգային ճակատի առաջնորդ Ժան Մարի Լե Պենը[4]։

Սյուժե

խմբագրել

Պատմությունը ներկայացվում է քաղաքի բնակիչներից մեկի անունից։ Քաղաքում արգելվում է պահել դարչնագույնից բացի ցանկացած այլ գունի կատուներ, իսկ հետո նաև շներ։ Այլ գույների կատուներին ու շներին հրահանգվում է թունավորել։ Հերոսը քննարկում է լուրն իր ընկերոջ՝ Չարլիի հետ, բայց շուտով պարզվում է, որ արգելքը տարածվում է այլ ոլորտների վրա ևս։ Քաղաքի միակ թերթը մնում է «Դարչնագույն նորությունները», մյուսները փակվում են, քանի որ համարձակվել էին քննադատել ոչ դարչնագույն շների և կատուների վերացումը։ Շատ հրատարակչություններ և գրքեր նույնպես արգելվում էին։ «Դարչնագույն» բառը դարձել է բոլոր բարեհույս երևույթների հիմնական բնորոշումը։

Մի անգամ հերոսը, որ պարտրաստվում էր այցելել Չարլիին, տեսնում է, որ նրան ձերբակալում են։ Նա իմանում է, որ դա պայմանավորված է նրանով, որ Չարլին նախկինում սև շուն է ունեցել, և բոլոր նրանք, ովքեր նախկինում ունեցել են ոչ դարչնագույն կենդանիներ (և նույնիսկ նրանց հարազատները), ենթակա են ձերբակալման։ Պատմությունը ավարտվում է նրանով, որ մի օր լուսաբացին գլխավոր հերոսը, որ նույնպես մի ժամանակ պահել է սև կետերով սպիտակ կատու, լսում է դռան թակոց։

Մեկնաբանություններ

խմբագրել

Վեպը միահամուռ կերպով ընկալվում է որպես «մանիֆեստ ընդդեմ քաղաքական համախոհության, «դարչնագույն վերնաշապիկներ» փոխաբերությունը մականուն է, որ տրվել է ՍՍ-ի նացիստական ոստիկանությանը»[5]։ Ըստ «Афиша» ամսագրի մեկնաբանի՝ Պավլոֆի գիրքն «այն մասին է, թե ինչքան դժվար է ծածկել երկիրը ֆաշիզմի թասակով»[6]։

Կոնստանտին Միլչինը նշում է, որ նովելն իր սյուժեով նմանվում է «Մարտին Նիմյոլերի «Երբ նրանք եկան կոմունիստների հետևից, ես լռում էի...» հայտնի բանաստեղծությանը։ Միայն Պավլոֆի մոտ ամեն ինչ սկսվում է կատուներից և շներից»[7]։

Թարգմանություններ

խմբագրել

Գիրքը թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով, այդ թվում` անգլերեն, գերմաներեն, շվեդերեն, իսպաներեն, կատալաներեն, օքսիտաներեն, էսպերանտո բենգալի և այլն[8]։

Վիտալի Զյուսկոյի ռուսերեն թարգմանությունը Լեոնիդ Շմելկովի նկարազարդումներով տպագրվել է 2011 թվականին «КомпасГид» հրատարակչությունում[9]։

Էկրանավորում

խմբագրել

Վեպի հիման վրա 2005 թվականին Սերժ Ավետիքյանը նկարահանել է «Մի գեղեցիկ առավոտ» 12-րոպեանոց անիմացիոն ֆիլմը՝ հիմնված նկարիչ Սոլվեյգ Ֆոն Կլյայստի նկարազարդումների վրա[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Информация о книге на сайте издательства Cheyne éditeur». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. Eclairer sans brûler: Salon du livre antifasciste, Gardanne, novembre 1997. Actes sud, 1997։
  3. Eclairer sans brûler : Salon du livre antifasciste, Gardanne, novembre 1997. Arles : Actes sud, ©1997.
  4. «Le phénomène Matin brun: Comment une nouvelle de douze pages publiée en 1998 par un éditeur de poésie est devenue un best-seller en 2002» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. Информация о книге на сайте издательства «КомпасГид»(չաշխատող հղում)
  6. Дарья Варденбург. Коричневое утро: Рецензия «Афиши»
  7. «Константин Мильчин. Как правильно писать нонфикшн (6 декабря 2011)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. Сведения об изданиях книги в базе WorldCat
  9. Франк Павлофф. Коричневое утро / Перевод Виталия Зюсько; Иллюстрации Леонида Шмелькова. Для мл., сред. и ст. шк. возраста. (Серия «Открытый диалог».) М.: КомпасГид, 2011. — 32 с. ISBN 978-5-904561-64-2
  10. «Un beau matin (2005)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել