Դարիա Դոլի դե Ֆիկելմոն (ռուս.՝ Да́рья Фёдоровна Фикельмо́н, հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1804, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1863(1863-04-10), Վենետիկ, Ավստրիական կայսրություն), ի ծնե` կոմսուհի Դորոթեա ֆոն Տիեզենհաուզեն, ռուս գրող և գրական սալոնի տիրուհի։

Դարյա Ֆիկելմոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1804
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 10, 1863(1863-04-10) (58 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Ավստրիական կայսրություն
ԳերեզմանՉեխիա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրական սալոնի տեր և օրագրի հեղինակ
ԱմուսինCount Karl Ludwig von Ficquelmont?
Ծնողներհայր՝ Ferdinand von Tiesenhausen?[1], մայր՝ Ելիզավետա Խիտրովա[1]
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Եկատերինայի շքանշան
ԵրեխաներElisabeth-Alexandrine de Ficquelmont?[1]
 Dorothea de Ficquelmont Վիքիպահեստում
Կոմսուհի Դե Ֆիկելմոնտի դիմանկարը: Հեղինակ՝ Պյոտր Սոկոլով

Ռուսաստանի պատերազմի հերոս Միխայիլ Կուտուզովի թոռնուհին է (նշանավորվել է Նապոլեոնյան պատերազմներում), Ե. Մ. Խիտրովի դուստրը, ավստրիացի դիվանագետ և քաղաքական գործիչ Կառլ Լյուդվիգ Ֆիկելմոնի կինը։

Հայտնի է որպես պետերբուրգյան սալոնի տիրուհի և «Աշխարհիկ օրագրի» հեղինակ, որի նշումներում պուշկինագետները հատուկ ուշադրություն են դարձնում Պուշկինին և նրա կնոջը վերաբերող դրվագներին և Պուշկինի մենամարտի և մահվան մանրամասներին։ 1920-ական թվականներից ենթադրվում է, որ Ֆիկելմոնը կապված էր Պուշկինի հետ։ Վարկածը ունի ինչպես համախոհներ, այնպես էլ հակառակորդներ։

Կենսագրություն խմբագրել

 
Դոլլի դե Ֆիկելմոնտը և նրա քույրը՝ Եկատերինան: Հեղինակ` Ալեքսանդր Բռուլով:

Դոլի ֆոն Տիեզենհաուզենը Ալեքսանդր 1-ինի ֆլիգել-ադյուտանտ Ֆերդինանտ ֆոն Տիեզենհաուզենի և Միխայիլ Կուտուզովի դստեր` Ելիզավետա Միխայլովնայի դուստրն է։ 1811 թվականին նրա մայրն ամուսնացել է Տոսկանայի Մեծ դքսության Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի` գեներալ-մայոր Նիկոլայ Ֆյոդորովիչ Խիտրովի հետ։ 1815 թվականից Դոլին մոր և քրոջ` Եկատերինայի հետ անցկացրել է տատիկի` Ե. Ի. Տիեզենհաուզենի կողքին։

1821 թվականի հունիսի 3-ին նա ամուսնացել է Ավստրիայի կայսրության դեսպան Կառլ Լյուդվիգ Ֆիկելմոնի հետ։ Ամուսնների տարիքային տարբերությունը 27 տարի էր։

Ամուսնության առաջին տարիները Դոլին անցկացրել է Նեապոլում, որտեղ Ֆիկելմոնը 1821 թվականի մարտից Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցիչն էր Երկու Սիցիլիաների թագավոր Ֆերդինանտ 1-ինի արքունիքում։ Ելիզավետա Միխայլովան և Եկատերինան Ֆիկելմոնների հետ տեղափոխվել են Նեապոլ։ Չնայած դժվարություններին` 1820-1821-ական թվականների Նեապոլյան հեղափոխությունից հետո (Ֆիկելմոնը մասնակցում էր ռազմական գործողություններին) ավստրիացիների և իտալացիների հարաբերությունները լարված էին, Դարիա Ֆյոդորովնան և մայրը շուտով ինտեգրվեցին նեապոլյան բարձր հասարակության մեջ։

1823 թվականին Ֆիկելմոնները ուղևորվել են Սանկտ Պետերբուրգ։ Ալեքսանդր կայսրը մոր` արքայադուստր Խիտրովայի կայսերական կենսաթոշակ է նշանակել, և ընտանիքը հաճախ այցելում էր միապետի պալատ։

Վերադառնալով Նեապոլ, 1825 թվականին Դոլին ծննդաբերել է իր միակ դստերը` Էլիզաբեթ-Ալեքսանդրինժ-Մարի-Թերեզա դե Ֆիկելմոնտին։

1829 թվականին Դոլիի ամուսինը Ռուսաստանում նշանակվել է Ավստրիայի դեսպան։

 
Տեսարան Սալտկովի առանձնատնից:

Հետնորդներ խմբագրել

Դուստրը` Ելիզավետա Մարիյա Թերեզա (ծնվել է 1825 թվականի նոյեմբերի 10-ին[2] կամ դեկտեմբերի 12-ին Նեապոլում, մահացել 1878 թվականի փետրվարի 14-ին Վենետիկում)` Ելիզավետա Ալեքսեևնա կայսրուհու և կայսր Ալեքսանդր 1-ինի սանուհին։ Նրան Մարիա Թերեզ են անվանել ի պատիվ Ավստրիայի կայսրուհու[3]։ 1841 թվականի դեկտեմբերի 15-ին ամուսնացել է իշխան Էդմունդ Կլյարի-ի-Ալդրինգենի հետ (1813-1894)։ Այդ ամուսնությունից ծնվել են երեք որդի և մեկ դուստր։ Որդին` Մանֆրեդը Ավստրո-Հունգարիայի նշանավոր քաղաքական գործիչ էր[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. Фикельмон, 2009, Комментарии, էջ 382
  3. Раевский, 1978, էջ 95—96
  4. «Clary». GENEALOGY.EU. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարյա Ֆիկելմոն» հոդվածին։