Դարյա Հայրապետովա
Դարյա Վիկտորովնա Հայրապետովա (սեպտեմբերի 24, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։
Դարյա Հայրապետովա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Նատալյա Նեստերովայի Նոր հումանիտար համալսարան (1998) և «Գավրիլ Դերժավին» միջազգային սլավոնական ինստիտուտ (2002) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելԴարյա Հայրապետովան ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 24-ին։ 1998 թվականին ավարտել է Նատալյա Նեստերովայի Նոր հումանիտար համալսարանի պարավեստի ուսումնարանի ժողովրդական բաժինը՝ «բալետի արտիստ» մասնագիտությամբ[1]։
1998-2002 թվականներին սովորել է «Գավրիլա Դերժավին» միջազգային սլավոնական ինստիտուտի թատերական ֆակուլտետում՝ ՌԴ ժողովրդական արտիստ Լյուդմիլա Իվանովայի դասարանում[2]։ 2002 թվականից աշխատում է Մոսկվայի «Բենեֆիս» դրամատիկական թատրոնում։ 2006 թվականից Երաժշտության և պոեզիայի թատրոնի (ղեկավար՝ Ելենա Կամբուրովա) դերասանուհի։ 2009 թվականից՝ «Դրուգոյ թատրոն»-ի դերասանուհի[1]։
Համագործակցել է Օլեգ Ցոդիկովի և Միխայիլ Գորևոյի պրոդյուսերական կենտրոնի հետ[1]։
Գործունեություն
խմբագրելԴերերը թատրոնում
խմբագրելՀեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Ալեքսանդր Օստրովսկու պիեսների
հիման վրա |
Խնամախոսություն մոսկովյան ձևով | Անֆիսա Անտրիգինա |
Սոմերսեթ Մոեմ | Անհասանելին | Մոդ Ֆուլտոն |
Մարսել Աշարի «Հիմարը» պիեսի
հիման վրա |
Սպանություն․․․ ֆրանսիական ձևով | Մարի Դոմինիկ Բորևեր |
Եվգենի Շվարց, Գենադի Գլադկով, | Ուռա՜, թագավո՛ր | դքսուհի, պալատական ազնվական
օրիորդ |
Իմ հայրիկն ամենա-ամենան է | Աղվես | |
Անտոն Չեխովի պատմվածքների
հիման վրա |
Հարսնացուն | Նինա Իվանովնա |
Միխայիլ Բուլգակովի «Զոյկինի բնակարանը»
պիեսի հիման վրա |
Արտասովոր բնակարանը | Մադամ Իվանովա |
Դերերը կինոյում
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2014 | Անքնություն | Մարիա |
2013 | Խելացին | Գայանե |
2012 | Կարպով | Նինա Սերգեևնա |
2011-2018 | Համալսարան․ նոր հանրակացարան | Իրինա Գենադիևնա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Дарья Айрапетова - биография, информация, личная жизнь, фото, видео». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Айрапетова Дарья Викторовна». kino-teatr.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.