Դարկուշ
Դարկուշ (արաբ․՝ دركوش), քաղաք[1] Սիրիայի հյուսիս-արևմուտքում, գտնվում է Իդլիբի մուհաֆազայի տարածքում։ Մտնում է Ջիսր ալ-Շուղուրի գավառի կազմի մեջ։ Նույնանուն նահիյայի վարչական կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Դարկուշ | ||
արաբ․՝ دركوش | ||
Երկիր | Սիրիա | |
ԲԾՄ | 97 մետր | |
Բնակչություն | 5295 մարդ (2004) | |
| ||
Պատմություն խմբագրել
Սիրիայում հռոմեական իշխանության տարիներին քաղաքը եղել է գետային նավերի կառուցման կենտրոն։ Եղել է կամուրջ Օրոնտես գետի վրա, որի ավերակները պահպանվել են մինչև մեր ժամանակները[2]։ 322 թվականից հետո քաղաքի բնակչությունը քրիստոնեացվել է[3]։
Խաչակրաց արշավանքների դարաշրջանում Դարկուշը մտել է Անտիոքի դքսության կազմի մեջ։ 1188 թվականին քաղաքը գրավվել է Սալահ ադ-Դինի զորքերի կողմից։ 1260 և 1267 թվականների միջև ընկած կարճ ժամանակահատվածում քաղաքը կրկին զբաղեցրել են խաչակիրները՝ Անտիոքի դուքս Բոեմունդ VI-ի գլխավորությամբ։ 1267 թվականին Դարկուշը գրավվել է Եգիպտոսի աուլթան Բեյբարս I-ի կողմից։
1822 թվականի օգոստոսի 13-ին քաղաքը խիստ տուժել է հզոր երկրաշարժի հետևանքով, որի հետևանքով Դարկուշում և արվարձաններում զոհվել է շուրջ 20 հազար մարդ[4]։
Աշխարհագրական դիրքը խմբագրել
Քաղաքը գտնվում է մուհաֆազայի արևմտյան մասում՝ էլ-Ասի գետի աջ ափին, Թուրքիայի հետ պետական սահմանի մոտ, ծովի մակարդակից 97 մետր բարձրության վրա[5].
Դարկուշը գտնվում է նահանգի վարչական կենտրոն Իդլիբից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 270 կիլոմետր դեպի հյուսիս։
Բնակչությունը խմբագրել
2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է 5295 մարդ (2709 տղամարդ և 2586 կին)[6]։
Տրանսպորտ խմբագրել
Քաղաքի արևելյան հատվածով անցնում է № 56 ավտոճանապարհը։ Մոտակա քաղաքացիական օդանավակայանը գտնվում է Թուրքիայի Անթաքիա քաղաքում[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Сирия. Справочная карта (масштаб 1:1 000 000). — ГУГК, 1977
- ↑ The Middle East, Lebanon, Syria, Jordan, Iraq, Iran / Boulanger, Robert. — Hachette, 1966.
- ↑ Trombley, Frank R. Hellenic Religion and Christianization. C. 370-529. — BRILL, 2001. — Т. 2. — ISBN 9780391041219
- ↑ Barker, John Syria and Egypt under the Last Five Sultans of Turkey: Being Experiences, during Fifty Years, of Mr. Consul-General Barker. Chiefly from His Letters and Journals. Volume 1. — Elibron.com. — ISBN 9781402187858
- ↑ 5,0 5,1 «Darkush, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer.
- ↑ «Данные официальной переписи населения 2004 года» (արաբերեն). Центральное бюро статистики Сирии. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
Գրականություն խմբագրել
- Butcher, Kevin (2004). Roman Syria and the Near East. Getty Publications. ISBN 9780892367153.
- Boulanger, Robert, ed. (1966). The Middle East, Lebanon, Syria, Jordan, Iraq, Iran. Hachette.
- Trombley, Frank R. (2001). Hellenic Religion and Christianization. C. 370-529. Vol. 2. BRILL. ISBN 9780391041219.
- Molin, Kristian (2003). Unknown Crusader Castles. Continuum International Publishing Group. ISBN 9781852852610.
- le Strange, Guy (1890). Palestine Under the Moslems: A Description of Syria and the Holy Land from A.D. 650 to 1500. Committee of the Palestine Exploration Fund.
- Barker, John (1999 թ․ հունվար). Syria and Egypt under the Last Five Sultans of Turkey: Being Experiences, during Fifty Years, of Mr. Consul-General Barker. Chiefly from His Letters and Journals. Volume 1. Elibron.com. ISBN 9781402187858.
- Royal Geographic Society (1886). Proceedings of the Royal Geographical Society and monthly record of geography, Volume 8. Edward Stanford.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարկուշ» հոդվածին։ |