Ջիսր ալ-Շուղուրի գավառ
Ջիսր ալ-Շուղուրի գավառ, (արաբ․՝ منطقة جسر الشغور), Սիրիայի Արաբական Հանրապետության գավառի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Իդլիբի մարզի 5 գավառներից մեկը։
Ջիսր ալ-Շուղուրի գավառ արաբ․՝ منطقة جسر الشغور | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Գավառ |
Մտնում է | Իդլիբի մարզ |
Ներառում է | Ջիսր ալ-Շուղուրի, Բիդամայի, Դարքուշի և Ալ-Ջանուդիայի, շրջաններ |
Վարչկենտրոն | Ջիսր ալ-Շուղուր |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2014) | 150․193 |
Տարածք | 610.89 |
Ժամային գոտի | UTC+2 |
Ըստ 2004 թվականի մարդահամարի Ջիսր ալ-Շուղուրի գավառի բնակչությունը կազմում է 150,052 մարդ[1]։ Գավառի կենտրոնը համարվում է Ջիսր ալ-Շուղուր քաղաքը։
Ջիսր ալ-Շուղուրի գավառը բաժանվում է 4 շրջանների՝
- Ջիսր ալ-Շուղուրի շրջան (արաբ․՝ ناحية جسر الشغور), կենտրոն՝ Ջիսր ալ-Շուղուր, բնակչություն՝ 89,028 մարդ
- Բիդամայի շրջան (արաբ․՝ ناحية بداما), կենտրոն՝ Բիդամա, բնակչություն՝ 18,501 մարդ
- Դարքուշի շրջան (արաբ․՝ ناحية دركوش), կենտրոն՝ Դարքուշ, բնակչություն՝ 23,022 մարդ
- Ալ-Ջանուդիայի շրջան (արաբ․՝ ناحية الجانودية), կենտրոն՝ Ալ-Ջանուդիա, բնակչություն՝ 19,642 մարդ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սիրիայի մարդահամար, 2004