Դարթլո (վրաց.՝ დართლო) գյուղը գտնվում է Ախմետիա մունիցիպալիտետի եզրում, Կախետիա Վրաստան։ Դարթլոն տեղակայված է Թուշեթիա լեռնային մարզում, Ալազանի գետի հովտում, Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի հյուսիսային ժայռի ծայրին, բարձրությունը ծովի մակարդակից բարձր 2000 մետր։

Դարթլո
վրաց.՝ დართლო
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասԿախեթի մարզ
ՄունիցիպալիտետԱխմետայի շրջան
ԲԾՄ2000 մ
Բնակչություն0[1] մարդ (2014)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Դարթլո (Վրաստան)##
Դարթլո (Վրաստան)
Դարթլո (Կախեթի մարզ)##
Դարթլո (Կախեթի մարզ)

Ընդհանուր տվյալներ խմբագրել

Դարթլո գյուղը տեղակայված է պատմական աշխարհագրական լեռնային շրջան Թուշեթիայում, Վրաստանի հյուսիս-արևելքում, տարածաշրջանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Դարթլոն գտնվում է Դիդիխև գետի աջ ափին, թափվում է Պիրիկիթելսկիի Ալազան։ Գյուղով անցնում է մի քանի զբոսաշրջիկային տրանսպորտ Ազգային զբոսայգի Թուշեթիայով, Օմալո գյուղից Դանո գյուղի միջով, մինչև Կվալալո բերդը, Օմալոյից Դակուեխի և Օմալոյից մինչև Վերխովանի։ Տուրիստական գյուղական շրջանի մուտքը հասանելի է միայն տարվա տաք եղանակին, հունիսի սկզբից մինչև հոկտեմբերի կեսը։ Դարթլոյում բացված են մի քանի ընտանեկան հյուրանոցներ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Դարթլո, գյուղական ամենահին մարզերից մեկն է, Վրաստանի ճարտարապետական արգելոց, որը տարբերվում է իր յուրահատուկ ճարտարապետական համույթով, կազմված է քարե տներից, ծածկված քարե սալիկներով, որոնք իրենցից ներկայացնում են ամրոց, որոնց հետ կցված են հսկող աշտարկներ։ Զբոսաշրջիկները անցյալ դարից սկզբից այդպես են նկարագրել Դարթլոն։ Դարթլոյի պատմական հուշարձանների վերականգնումը, որը գտնվում է սարսափելի վիճակում, համարվում է պետական կարևոր առաջադրանք Վրաստանի համար։ Դարթլոի վերականգնման ծրագիրը մտնում է տարածաշրջանային զարգացման մեջ, որի համար Համաշհարհային բանկը տրամադրել է 60 միլիոն դոլար, ևս 15 միլիոն դոլար շնորհվել է Վրաստանի կառավարության կողմից։ Այդ միջոցներից 1,4 մլն. դոլարը կգնա 34 գյուղական տների վերականգնման համար։ Միայն վերականգնման կարիք ունեն գյուղի 73 տներից 72 շինությունները։ Դարթլոյում է գտնվում նաև 1801 թվականի փլված շինարարական տաճարը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 6 სექტემბერი 2016-ին.
  2. Кахетия