Դատեմ, գյուղ (ավան, բերդ) Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հանձիթ գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 14 կմ հարավ։

Գյուղ
Դատեմ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԴադիմ, Դատեմաբերդ, Դատիմ, Դատմա, Թադեմ, Թատեմ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Դատեմ (Աշխարհ)##
Դատեմ (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Դատեմում հայտնաբերվել են բյուզանդական շրջանի (X դար) կավե ամաններ, գերեզման՝ ոսեկ դրամներով և զանազան առարկաներով։

Բնակիչները տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ ավելի քան 1450 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դատեմն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղում գտնվել է Դատեմ բերդը, որը շրջափակված էր բլուրներով։ XX դարի սկզբին բերդն ու նրա պարիսպները ամբողջապես փլված էին և վերածվել էին հողե զանգվածի։

Կրթություն խմբագրել

Եկեղեցուն կից գործում էր հայկական դպրոց, որն ուներ 100 աշակերտ[2][3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. Թադեմ՝ հորս գյուղը(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 47

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 310