Դավիթ Կորյունի Սամսոնյան (ծնվ. 16 հուլիսի 1962 թ., գ. Նալբանդյան, Հոկտեմբերյանի շրջան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ։

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1979-1980 թթ. - աշխատել է Նալբանդյան գյուղի Միկոյանի անվան կոլտնտեսությունում որպես շարքային կոլտնտեսական։
  • 1986-1987 թթ. - աշխատել է Հոկտեմբերյանի շրջանային արտադրա-ագրարային միավորման (ՇԱԱՄ) մեքենայացման և էլեկտրիֆիկացման ձեռնարկությունում՝ որպես տրանսպորտային բրիգադավար։
  • 1987-1989 թթ. - աշխատել է Հոկտեմբերյանի ՇԱԱՄ մեքենայացման և էլեկտրիֆիկացման ձեռնարկության ավտոփոխադրումները վերահսկող կառավարման շրջանային կենտրոնում որպես գծային դիսպետչեր։
  • 1989-1990 թթ. - աշխատել է Հոկտեմբերյանի ՇԱԱՄ մեքենայացման և էլեկտրիֆիկացման ձեռնարկությունում որպես ավագ ինժեներ-էներգետիկ։
  • 1990 թ. - Հոկտեմբերյանի ՇԱԱՄ մեքենայացման և էլեկտրիֆիկացման ձեռնարկության մատակարարման գծով տնօրենի տեղակալի պաշտոնակատար։
  • 1990-1991 թթ. - Հոկտեմբերյանի ՇԱԱՄ բուսաբուծության կոոպերատիվների և գյուղացիական տնտեսությունների գծով առաջատար մասնագետ։
  • 1991-1993 թթ. - Հայկական ատոմային էլեկտրակայանի մատակարարման պետի տեղակալ։
  • 1993-1997 թթ. - Մեծամորի քաղառի տնօրեն։
  • 1997-1998 թթ. - «Արմավիրի մարզային էլեկտրական ցանց» պետական ձեռնարկության տրանսպորտի ծառայության պետ։
  • 1998-2008 թթ. - Մոսկվայի «Կրեդո-իդեալ» ԲԲԸ գործադիր տնօրեն։
  • 2008 թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ[1]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ։ Ունի լեյտնանտի զինվորական կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դ. ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.