Դավիթ Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սահակյան (այլ կիրառումներ)
Դավիթ Սարգիսի Սահակյան (մարտի 11, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հավաստագրված դասընթացավար, «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն, «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանի կրթության և գիտության նախկին փոխնախարար։
Դավիթ Սահակյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ առաքելական եկեղեցի |
Կրթություն | Ֆիզմաթ դպրոց և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Գործունեություն | «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն |
Աշխատավայր | «Այբ» դպրոց |
Դավիթ Սահակյանն ավելի քան տասը դասընթացների ու ծրագրերի հեղինակ է մենեջմենթի, ծրագրերի ղեկավարման, ձեռնարկատիրության ոլորտներում։ Վարել է մի քանի հարյուր դասընթաց, ղեկավարել՝ մի քանի տասնյակ խորհրդատվական նախագծեր։
Երիտասարդ տարիներ, կրթություն
խմբագրելԴավիթ Սահակյանը ծնվել է 1974 թ. մարտի 11-ին Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ապա՝ Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ «Տնտեսագիտություն և շինարարության կառավարում» մասնագիտությամբ։ Պաշտպանել է մենեջմենթի գծով մագիստրոսական ատենախոսություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Ավարտել է Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի[1] դասընթացները՝ ստանալով մենեջերի հավաստագիր։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2001 թ. հիմնել է «Training and Development» («T&D») խորհրդատվական ընկերությունը։
2006 թ.-ից կանգնած է «Այբ» կրթական հիմնադրամի ստեղծման ակունքներում, եղել է հիմնադրամի ծրագրերի տնօրեն, ղեկավարել «Այբ» ավագ դպրոցի ստեղծման ծրագիրը։
2009 -2016 թթ. եղել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը։
2011-2014 թթ. համատեղել է նաև «Այբ» դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնը։
2016 թ․ ՀՀ վարչապետի դեկտեմբերի 8-ի 1165-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի[2] պաշտոնում։ Սեփական դիմումի համաձայն 2018 թվականի մայիսի 3-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[3]։
2018 թվանանից հանդիսանում է «Այբ» դպրոցի գործառնական տնօրեն։
«Այբ» դպրոցի ՀԽ 2020 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ նշանակվել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն։
Հանսիսացել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի[4] և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հանդիսանում է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի[5] նախագահ։
Անձնական կյանք
խմբագրելԴավիթ Սահակյանն ամուսնացած է, ունի 2 երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեծ Բրիտանիայի Բաց համալսարան».
- ↑ «ՀՀ վարչապետի որոշումը Դավիթ Սահակյանին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակման մասին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Դավիթ Սահակյանն ազատվել է ԿԳ փոխնախարարի պաշտոնից». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
- ↑ ««Այբ» կրթական հանգույց հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ».
- ↑ ««Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հարցազրույց «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը, «Այբ» դպրոց. «Փնտրում ենք երեխաների, ովքեր փորձում են անել ավելին, քան պահանջվում է»
- Հարցազրույց Հայաստանի հանրային ռադիոյին
- Հարցազրույց Բուն TV-ին, «Այբ» կրթահամալիր. Դավիթ Սահակյան Արխիվացված 2017-02-18 Wayback Machine
- Հարցազրույց Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, Դավիթ Սահակյան
- Հարցազրույց «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը, Դավիթ Սահակյան. «Արարատյան բակալավրիատը» նոր սերունդ է կերտելու: