Դավիթ Խզմալյան
հայ խորհրդային էներգետիկ
Դավիթ Մելիքսեթի Խզմալյան (նոյեմբերի 22, 1909, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 21, 2001, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային էներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967)։
Դավիթ Խզմալյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1909 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 21, 2001 (91 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1967) և տեխնիկական գիտությունների դոկտոր (1965) |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Թբիլիսիի ինդուստրիալ ինստիտուտը (1936)։ 1939 - 1993 թվականներին աշխատել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում։ Զբաղվել է էներգետիկական վառելիքների այրման պրոցեսների տեսության և բարդ հոսքերի գազադինամիկայի հարցերով։ Խզմալյանի ստեղծած հնոցային սարքավորումների համակարգերը լայնորեն կիրառվել են ԽՍՀՄ-ի ջերմաէլեկտրակայաններում և շոգեգեներատորաշինական գործարաններում։ Խզմալյանը փոշեկերպ վառելիքի այրման և հնոցային պրոցեսների տեսության դպրոցի հիմնադիրներից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 50)։ |