Դավիթ Էվերեկլյան

հայ դերասան, դրամատուրգ, թատերագետ

Դավիթ Հակեբի Էվերեկլյան (մայիսի 1, 1927(1927-05-01), Բեյրութ, Լիբանան - հուլիսի 17, 2016(2016-07-17), Մոնրեալ), հայ դերասան, դրամատուրգ, թատերագետ։

Դավիթ Էվերեկլյան
Ծնվել էմայիսի 1, 1927(1927-05-01)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էհուլիսի 17, 2016(2016-07-17) (89 տարեկան)
Մահվան վայրՄոնրեալ
Մասնագիտությունդերասան, դրամատուրգ և թատերագետ

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Էվերեկլյանը ծնվել է 1927 թվականի մայիսի 1-ին Բեյրութում, ցեղասպանությունը վերապրած կեսարացի Հակոբի և անկարացի Կյուլենիայի ընտանիքում։ Հակոբը, ով մորից գորգագործություն էր սովորել, Բեյրութում զբաղվել է գորգի աշխատանքով։ Հոր մասնագիտությունը սովորել է նաև Դավիթը։ Դավիթը նախնական կրթությունը ստացել է Սուրբ Եղիա ժողովրդապետական վարժարանում, 1942 թվականին ավարտել է Պուրճ Համուտի Հայ կաթողիկե Մեսրոպյան վարժարանը։ 1942 թվականից Դավիթը գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, պիեսներ, 1943 թվականից նվիրվել է թատերական արվեստին[1]։

Էվերեկլյանն առաջին անգամ բեմ է բարձրացել 1943 թվականի ապրիլի 4-ին։ Մեսրոպյան Սանուց միության թատերախմբում «Երեք քաջեր» կատակերգության մեջ կատարել է Հրանտ Իշխանի դերը, այնուհետև միացել է «Հայ գիր» ամսագրի խմբագիր Վազգեն Այգունու (Գևորգ Պաղճյան) ղեկավարությամբ գործող «Ռուբեն Մամուլյան» թատերախմբին։ Հանդես է եկել Ալ. Աբելյանի բեմադրած «Պլը-Պուղի» կատակերգության մեջ, Բաբկենի դերով` Ավետիս Ահարոնյանի «Արցունքի հովիտը» պիեսի բեմադրության մեջ[2]։

Թատերական գործունեություն խմբագրել

Մեսրոպյան վարժարանի «Միհր» թատերախմբում Էվերեկլյանը հանդես է եկել որպես դերասան, բեմադրիչ ու դրամատուրգ։ Այդ թատերախմբում են առաջին անգամ խաղացվել նրա գրած «Պատճառը ես եղայ» ողբերգությունը (1945, ապրիլի 8) և «Բանաստեղծ» երգիծախաղը (1945, դեկտեմբերի 3)։

1946 թվականի սեպտեմբերին Էվերեկլյանը կազմակերպել է «Լիբանանահայ թատերախումբը» (գործել է մինչև 1954 թվական)։ Բացումը կատարվել է 1947 թվականի հունվարի 10-ին՝ Էվերեկլյանի գրած «Իսուբը» պիեսով։ «Լիբանանահայ թատերախմբում» Էվերեկլյանի պիեսներից խաղացվել են նաև «Ծաղկավաճառուհին» (1948), «Մեռեալ կեանքեր» (1950) դրամաները[1]։

Որպես դերասան և ռեժիսոր՝ Էվերեկլյանը հանդես է եկել նաև «Պետրոս Ադամեան», «Գերմանիկ» թատերախմբերի, «Պէյրութահայ քուլիսականներու թատերախումբի» ստեղծագործական միջավայրում։ Հյուրախաղերով հանդես է եկել Զահլեում, Շթորայում, Լաթաքիայում, Այնճարում, Դամասկոսում և այլ վայրերում։

1977 թվականին Էվերեկլյանն ընտանիքով փոխադրվել է Կանադա։ 1978-1985 թվականներին Էվերեկլյանները մասնակցել են Մոնրեալի «Արմենյան» թատերախմբի ներկայացումներին («Վարդանանք», «Հարս ու կեսուր», «Դէպի երկիր», «Արցունքի հովիտը», «Աղջիկտես» և այլն)։ «Արմենյան» թատերախմբում 1980 թվականին բեմադրել է Գևորգ Պաղճյանի «Դէպի երկիր» հայրենասիրական պիեսը։ 1979-1989 թվականներին Գևորգ Պաղճյանի հետ վարել է «Արձագանգ հայ աշխարհէն» թեմայով հեռուստատեսային հաղորդումների շարքը։

Էվերեկլյանը գրել է բանաստեղծություններ, գրախոսականներ, թատերախոսականներ, հուշեր-հանդիպումներ, դրամատիկական և կատակերգական պիեսներ[1]։

Դավիթ Էվերեկլյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 2000 թվականին։

Թատերական դերեր խմբագրել

  • Էլիզբարյան` «Պատվի համար»
  • Ծերունի Հակոբ` «Արտիստը»
  • Սանատրուկ` «Սանդուխտ կույս»
  • Ասլան` «Արցունքի հովիտը»
  • Անանիա Հայրապետ` «Աբաս»
  • Մոգպետ` «Հրաշալի հաղթանակ»
  • Վահե` «Շատերէն մէկը կամ Վերջին վարագոյրը»
  • Մանուկ աղա` «Մեծապատիւ մուրացկաններ»

Երկեր խմբագրել

  • «Թատերայուշեր և նիւթեր լիբանանահայ թատրոնի պատմութեան» գրքի, Բեյրութ, 1971։
  • «Թատերական կեանքիս ճամբուն վրա», Լոս Անջելես, 1989։
  • «Պահ մը Դաւիթ Յ. Էվերեկլեանի հետ...», Մոնրեալ, 1995։
  • «Միշտ... թատերական կեանքիս ճամբուն վրայ», Լոս Անջելես, 1999։

Պիեսներ խմբագրել

  • «Պատճառը ես եղայ»
  • «Բանաստեղծ»
  • «Ծաղկավաճառուհին»
  • «Ոճիրՙ ոճիրներ»
  • «Մեր հայելին»
  • «Իսուբը»
  • «Մռայլ կեանքեր»
  • «Հրաշալի յաղթանակը»
  • «Մումիայի վաճառականը»
  • «Կեանքի ելևէջը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Daily, AZG. «ՏԵՐԵՒԱԹԱՓԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...». AZG Daily. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Դավիթ Էվերեկլյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.

Աղբյուրներ խմբագրել