Դավիթ Ավետիսյան (տնտեսագետ)

հայ տնտեսագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Հենրիկի Ավետիսյան (օգոստոսի 14, 1972(1972-08-14)), ՀՀ պետական գործիչ, 2001-2008 թթ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Դավիթ Ավետիսյան
Ծնվել էօգոստոսի 14, 1972(1972-08-14) (51 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1995-1996 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության վարչության մասնագետ։
  • 1996-1998 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի օգնական։
  • 1998-1999 թթ. - Միջպետական բանկի նախագահի խորհրդական։
  • 1999-2000 թթ. - «Եվրասիա» հիմնադրամի կողմից հրատարակված Անգլերեն-հայերեն-ռուսերեն ֆինանսաբանկային բացատրական բառարանի հեղինակ-ծրագրի ղեկավար։
  • 2000 թ. - «Տրոյկա դիալոգ» ՓԲԸ նախագահի խորհրդական ներդրումների գծով։
  • 2000 թ. - Համաշխարհային բանկի մասնավոր և ֆինանսական հատվածների զարգացման բաժնի կարճաժամկետ խորհրդատու։
  • 2001 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
  • 2003-2004 թթ. - եղել է Հայաստանում հիպոտեկային շուկայի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի ղեկավար։
  • 2004-2005 թթ. - եղել է Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման և օրենսդրության համապատասխանեցման ազգային ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար։
  • 2004-2005 թթ. - եղել է Ասիական զարգացման բանկին ՀՀ անդամակցության գլխավոր բանակցող։
  • 2005-2007 թթ. - եղել է «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի գլխավոր բանակցող և աշխատանքային խմբի ղեկավար։
  • 2005-2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աուդիտորական ընկերությունների և աուդիտորների կարգավորման, վերահսկողության և լիցենզավորման հանձնաժողովի նախագահ։
  • 2006-2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թանկարժեք մետաղների արդյունաբերության կարգավորման, վերահսկողության և լիցենզավորման հանձնաժողովի նախագահ։
  • 2006-2007 թթ. - եղել է Հաշվապահական ստանդարտների և ֆինանսական հաշվետվությունների միջազգային կոմիտեի հետ գլխավոր բանակցող և աշխատանքային խմբի ղեկավար։
  • 2006-2007 թթ. - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի էկոնոմիկայի և կառավարման ֆակուլտետի դոցենտ։
  • 2007-2008 թթ. - եղել է Եվրոպական ներդրումային բանկին ՀՀ անդամակցության գլխավոր բանակցող։
  • 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[1]։
  • 2008-2009 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հրավիրյալ դոցենտ։
  • 2008 թվականից - ԵՊՀ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի արտաքին ֆինանսավորման, բյուջետավորման և դրամահավաքի գծով երկարաժամկետ փորձագետ։
  • Իրականացրել է բազմաթիվ գիտական հետազոտություններ։

Անկուսակցական է։ Ամուսնացած է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.