Դավիդ Չեռնի (չեխ․՝ David Černý, դեկտեմբերի 15, 1967(1967-12-15)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][5]), չեխ քանդակագործ։ Նրա աշխատանքների մեծ մասը գտնվում է Պրահայում։

Դավիդ Չեռնի
չեխ․՝ David Černý
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1967(1967-12-15)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[4][5]
Քաղաքացիություն Չեխիա
ԿրթությունՊրահայի արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիա
ԵրկերHorse? և Golem?
Մասնագիտությունքանդակագործ, փիլիսոփա, կոնցեպտուալ արվեստագետ, վիզուալ արտիստ և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունBlack n' Arch?
Կայքdavidcerny.cz
 David Černý Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Չեռնին ծնվել է Չեխոսլովակիայի Պրահա քաղաքում։ 1988-1994 թվականներին սովորել է Պրահայի Արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիային կից Kurt Gebauer ստուդիայում։ 1991 թվականին Շվեյցարական կառավարությունից Բոսվիլում ստացել է բնակարան[6]։ 1995-1996 թվականներին Դավիդը մասնակցել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում կազմակերպված Ազատ կրթություն ծրագրին (Նյու Յորք, ԱՄՆ)։ 1996 թվականին արժանացել է Pollock Krasner հիմնադրամի դրամաշնորհին։

Գործունեություն խմբագրել

1991 թվականին հռչակ է ձեռք բերել՝ սովետական տանկը վարդագույն ներկելով, որը պետք է դրվեր Պրահայի կենտրոնում՝ որպես պատերազմի հուշակոթող[7]:Քանի որ խորհրդային տանկիստների հուշարձանն այն ժամանակ դեռևս ազգային մշակութային հուշարձան էր, նրա քաղաքացիական անհնազանդության ակտը դիտվել է որպես խուլիգանություն, և նա կարճ ժամանակ անց ձերբակալվել է։ Եվս մեկ ուշագրավ աշխատանք է «Աշտարակի երեխաները» (2000), որը պատկերում է հայտնի գործիչներին, որոնք մանուկների տեսքով մագլցում են Զիզկով աշտարակը[8]։ 2005 թվականին Չեռնին ստեղծել է «Շնաձուկը», որը պատկերում էր Սադդամ Հուսեյնին՝ Մրջնալդեհիդի տանկի վրա։ Աշխատանքը նույն տարում ներկայացվել է Պրահայի երկրորդ Բիենալի ժամանակ։ Աշխատանքը Դեմիեն Հիրսթի՝ 1991 թվականի «Կենդանի արարածի մտքում մահի ֆիզիկական անհնարինությունը» աշխատանքի ծաղրերգությունն է։ 2006 թվականին այդ աշխատանքն արգելվել է Միդդելկերկեում (Բելգիա), Բելսկո Բյալայում (Լեհաստան) և Գերմանիայի Բյուդելսդորֆ քաղաքում[9] [10]:

Միդդելկերկեի քաղաքապետ Միշել Լանդույտը հայտնել է իր մտահոգությունը, որ ցուցահանդեսը կարող է «ցնցել մարդկանց, հատկապես մուսուլմաններին», որոնց շրջանում այդ տարի լարվածություն էր տիրում՝ կապված Մուհամեդ մարգարեին պատկերող դանիացի ծաղրանկարների հետ[11]։

2006 թվականի սեպտեմբերի 6-ին Բելսկո Բյալալի քաղաքապետի տեղակալ Զբիգնիև Միչնիովսկին կապվել է քաղաքի կողմից ֆինանսավորվող պատկերասրահի հետ և ստիպել հեռացնել աշխատանքը։ Արդյունքում «Շնաձուկը» տեղափոխվել է հարևան Ցեշին քաղաքի Սզարա պատկերասրահ։ Քաղաքապետ Բոգդան Ֆիսեկը ասել է.

 
- Ես չեմ տեսնում որևէ պատճառ, որ քաղաքական գործիչը գրաքննության ենթարկի արվեստը[12]։
 

Դավիդի «ՄԵՏԱԼմարֆոզիս» աշխատանքը ցուցադրվել է Հյուսիսային Կարոլինայի Չարլոտե քաղաքում, իսկ 2019 թվականի փետրվարին տեղադրվել է Պրահայի «Ֆրանց Կաֆկայի գլուխը» վայրում[13]։ Նրա «Էնտրոպա» աշխատանքը պատկերում է Եվրոպական Միության Խորհրդի Չեխիայի նախագահությանը 2009 թվականի առաջին կեսին։ Այն մի շարք հակասությունների պատճառ է դարձել, որովհետև պատկերում էր ԵՄ-ի անդամ պետությունների կարծրատիպային կողմերը։ Աղմկահարույց էր նաև այն, որ աշխատանքը ստեղծվել էր Չեռնիի և նրա երկու ընկերների կողմից, չնայած որ պետք է ստեղծվեր ԵՄ անդամ պետությունների քանդակագործների համագործակցությամբ[14][15]։ ԵՄ անդամ որոշ երկրներ բացասաբար են արձագանքել իրենց պետության նկարագրին։ Օրինակ, Բուլղարիան որոշել է չեխ դեսպանին կանչել Սոֆիա, որպեսզի քննարկի բալկանյան երկրի՝ որպես վայրէջքային զուգարանների հավաքածուի նկարագիրը[16]։ Մինչդեռ ԵՄ-ում Բուլղարիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Դա ստորացում է բուլղարացիների համար և վիրավորանք մեր ազգային արժանապատվությանը»[17]։

2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Չեռնին ստեղծել է «London Booster»-ը՝ ձգումներ անող մեխանիկական ձեռքերով երկհարկանի ավտոբուս[18]։

Մրցանակներ խմբագրել

2000 թվականին Չեռնին արժանացել է Յինդրժիխ Խալուպեցկու մրցանակին[19]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Křížky a vetřelci (չեխերեն)
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Pospiszyl, Tomáš. «David Černý». Artlist. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. «David Černý's Metalmorphosis». Atlas Obscura. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  8. «Žižkov Tower». Atlas Obscura. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  9. «FileRoom.org - David Cerny's artwork "Shark" pulled from exhibition called "Shadows of humor"». www.thefileroom.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. Kalenská, Renata (2017 թ․ օգոստոսի 10). «Možná strach, vysvětluje Černý, proč mu Němci zakázali plastiku Saddáma Husajna» (Czech). Seznam.cz. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. {{cite web}}: Text "Seznam Zprávy" ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Floating Saddam banned Արխիվացված 7 Օգոստոս 2008 Wayback Machine
  12. Gazeta Wyborcza, September 10, 2006
  13. «David Černý's Metalmorphosis». Atlas Obscura (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. «Czech EU art stokes controversy». BBC. 2009 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  15. Lyall, Sarah (2009 թ․ հունվարի 14). «Art Hoax Unites Europe in Displeasure». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  16. «Czech sculptor Cerny apologises to govt for EU mystification». www.ceskenoviny.cz. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 29-ին.
  17. Lyall, Sarah (2009 թ․ հունվարի 14). «Art Hoax Unites Europe in Displeasure». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. Pattni, Vijay (2012 թ․ հուլիսի 24). «Watch a double-decker do push-ups». Top Gear. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  19. «Laureates». Jindřich Chalupecký Society. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել