Դավթի եղջերու
Դավթի եղջերու
Դավթի եղջերու
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Եղջերուներ (Cervidae)
Ենթաընտանիք Cervinae
Տրիբա Cervini
Ցեղ Elaphurus
Տեսակ Դավթի եղջերու (E. davidianus)
Միջազգային անվանում
Elaphurus davidianus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Անհետացած վայրի բնության մեջ

Դավթի եղջերու (լատին․՝ Elaphurus davidianus)[1], նաև հայտնի է որպես միլու[1], եղջերուի տեսակ, որը հիմնականում հանդիպում է անազատության մեջ՝ գազանանոցներում և հատուկ արգելավայրերում։

Դավթի եղջերու

Բնութագիր խմբագրել

 
Դավթի եղջերու (էգ)

Դավթի եղջերուի մարմնի երկարությունը 150-215 սմ է, բարձրությունն ուսերից հաշված՝ 115-140 սմ, մարմնի կենդանի զանգվածը՝ 150-200 կգ, պոչի երկարությունը 50 սմ է, իսկ վերջնամասում առկա է մազափունջ։ Մարմնի վերին հատվածներն ամռանը կարմրաշագանակագույն է, փորի հատվածը՝ բաց գորշավուն։ Ձմռանը մեջքի հատվածում մազերի շերտը հաստանում է և փոխում է գույնը ( մուգ խարտյաշ), իսկ փորի հատվածը դառնում է բաց կաթնագույն։ Կենդանու գլուխը նեղ է և երկար, աչքերը փոքր են և արտահայտիչ, ականջները՝ սրածայր։ Աչքերի և շուրթերի շուրջը մորթին բաց մոխրագույն է, արուները վզի հատվածում ունեն փոքր բաշանման գոյացություն։ Ոտքերը երկար են, կճղակները լայն են և հարմարեցված են ճահճային տարածքներում քայլելու համար։ Արուի եղջյուրները կլորավուն են, աճում են դեպի հետ։ Եղջյուրները փոխվում են տարին 2 անգամ՝ առաջին զուգը հայտնվում է ամռանը, փոխվում՝ նոյեմբերին, իսկ երկրորդ զույգը հայտնվում է հունվարին և փոխվում է մի քանի շաբաթվա ընթացքում։ Էգերը, որպես կանոն, եղջյուրներ չունեն։

Տարածում և բնական միջավայր խմբագրել

Եջերուների ընտանիքի այս ներկայացուցիչը տարածված է Չինաստանում։ Ապրում է Չինաստանի հյուսիսարևելյան հատվածներում գտնվող ճահճային տարածքներում։

Սննդակարգ խմբագրել

Սննդի հիմնական մասը կազմում են բույսերը։ Ամառվա ընթացքում հաճախ ուտում են տարբեր ջրային բույսեր։

Բազմացում խմբագրել

Բազմացման շրջանից երկու ամիս առաջ արուն լքում է իր խումբը և միանում էգերի խմբին մինչև բեղմնավորումը։ Արուներն այս ժամանակահատվածում սկսում են քիչ սնվել և նիհարել, քանի որ շատ են պաշտպանում էգերին այլ արուներից։ Հղիությունը տևում է 280 օր։ Ձագերը սովորաբար ծնվում են ապրիլ կամ մայիս ամիսներին։ Ունենում է մեկ կամ երկու ձագ, որոնք կշռում են 11 կգ։ Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 2,3 տարում, իսկ արուները՝ մեկ տարի ուշ։

Պահպանման կարգավիճակ խմբագրել

Դավիթի եղջերուների հետագա վերարտադրությունը գալիս է Մեծ Բրիտանիայում մնացած 16 առանձնյակներից, որոնց սկսել են աստիճանաբար բուծել աշխարհի տարբեր կենդանաբանական այգիներում, այդ թվում՝ 1964 թվականից սկսած, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգիներում[2]։

Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում՝ «Վայրի բնության մեջ անհետացած» (Extinct in the Wild) կարգավիճակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 126. — 10 000 экз.
  2. Олень Давида в Ленинградском зоопарке. Архивировано 27 сентября 2007 года.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավթի եղջերու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավթի եղջերու» հոդվածին։