Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգի, Ռուսաստանի ամենահին և աշխարհի հնագույն այգիներից մեկն է։ Կառուցվել է 1865 թվականի օգոստոսի 14-ին։

Կենդանաբանաակն այգու մանկական բաժնի մուտքը
Կենդանաբանական այգու մուտքը

Դիրքը խմբագրել

Գտնվում է Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում՝ Պետրոգրադի շրջանում՝ Սանկտ Պետերբուրգ 197198 հասցեում (Ալեքսանդրովսկի այգի, մուտքը՝ Կրոնվերսկի պողոտայից)։

Պատմություն խմբագրել

Պետերբուրգի կենդանաբանական այգին՝ Ռուսաստանի առաջին կենդանաբանական այգիներից մեկը, բացվել է Ալեքսանդրովսկի այգու տարածքում։ Այս կենդանաբանական այգու դիրքը անցել է քաղաքի պատմության մեջ, չնայած և չի պահպանվել մինչհիմնային նորոգման շենքը։

Առաջին տնօրինողները եղել են Սոֆյա և Հուլիոս Հեբգարդտները։ Կենդանիների առաջին կազմը բաղկացած է եղել վագրերից, արջերից, առյուծներից, փոքր գիշատիչներից, ջրային թռչուններից, թութակներից։

1873-1897 թվականները կենդանաբանական այգու 19-րդ դարիի պատմության ամենապայծառ էջն է. Կենդանաբանական այգու նոր տնօրենը դարձավ Սոֆյա Հեբգարդտի երկրորդ ամուսին Է. Ռոստը, ում օրոք հաշվվում էր 1161 կենդանի։ Սակայն կենդանիների այս կազմի պահպանմանը խոչընդոտեց այգու առևտրային հատվածը։ Կենդանիներին գնում էին թատրոններից մինչև ռեստորաններ։ 1879 թվականից տեղի ունեցան ազգագրական ցուցահանդեսներ։

1898 թվականին ռոստը հեռանում է գործից։ Կենդանաբանական այգին անկում ապրեց 1909 թվականին փակվեց։ Հենց այդ ժամանակն էլ խոսակցություններ էին գնում մայրաքաղաքում այնպիսի գիտահետազոտական կենդանաբանական այգի կառուցելու հարցը, որը կդառնար «Սքանչելի Պետերբուրգի» զարդը։ Այդ ժամանակ այն հատուկ այգի տեղափոխելու միտք է առաջանում։

 
Այգին նոր սեփականատիրոջ՝ Ս. Նովիկովի տնօրինությամբ

1910 թվականին այգու նոր սեփականատեր է դառնում ռուս դրամատիկ արտիստ և օպերայի ձեռնարկատեր Ս. Նովիկովը։ Իր կողմից վարժեցված կենդանիները արդեն իսկ հետհիմնային նորոգումից հետո երկար էին ապրում կենդանաբանական այգում՝ Բետտի փղի ձագի սիրելին սատկեց շրջափակման մեջ(1941 թվականի օգոստոսի 8 կամ 9), իսկ Գեղեցկուհի անունով գետաձիու էգը վերապրեց Մեծ հայրենական պատերազմը։

1918 թվականին կենդանաբանական այգին ազգայնացվեց։ Այգու տնօրինության համար ստեղծվեց գիտական խորհուրդ։ Կազմակերպվեց գիտական գրադարան։ 1929 թվականին ստեղծվեց երիտասարդ կենդանաբանների շրջան, որը գործում է ցայսօր։ 1932 թվականից պարբերաբար սկսեցին բազմանալ սպիտակ արջերը, որոնք այդ ժամանակ հազվագյուտ էին, ինչի պատճառով սպիտակ արջ էր պատկերված Պետերբուրգի կենդանաբանականան այգու խորհրդանշանի վրա։ 1940 թվականին այգու 75-ամյակին շնորհվեց 171 հա տարածք Հատուկ այգում։

Սակայն շինարարությունը այդպես էլ չսկսվեց. սկսվեց Մեծ հայրենական պատերազմը։ Պատերազմական տարիներին կենդանաբանական այգին ճգնաժամի մեջ էր, սակայն չդադարեցրեց իր աշխատանքը նույնիսկ ծանր շրջափակման պայմաններում։ Ծառայողները կարողացան պահպանել կենդանիներին և նույնիսկ ավելացավ կենդանիների քանակը, իսկ ամռանը այգին բացվեց նաև այցելուների համար։ Ի պատից այս հերոսական քայլի՝ կենդանաբանական այգին մնաց Պետերբուրգի ՝ չնայած քաղաքի անվանափոխմանը։

1944 թվականի ամռանը բաց էր մշտական այցելությունների համար։ Քանի որ նոր տարածքի զարգացման մասին խոսք անգամ գնալ չէր կարող գնալ, հին հատվածում սկսեցին վերականգնողական աշխատանքներ ընթանալ։ Ավելի ինտենսիվ աշխատանքներ կատարվեցին հատկապես 1951 թվականին։

 
Կենդանաբանական այգու մետաղադրամը
 
Կենդանաբանական այգու մետաղադրամը

1950-1960-ական թվականներին ներմուծվեցին նոր, շատ հետաքրքիր կենդանիներ։ Կենդանիների տեսակային խմբի համար Պետերբուրգի կենդանաբանական այգին զբաղեցրեց առաջատար հորիզոնականներից մեկը ԽՍՀՄ-ում։ 1965 թվականին կենդանաբանական այգին նշեց իր հարյուրամյակը։ Նրա կենդանիների հավաքածուն ամենախոշորներից էր ԽՍՀՄ-ի կենդանաբանական այգիների շարքում, բայց ներքին կառույցները արդեն անբավարար վիճակում էին գտնվում։ Այս իսկ պատճառով էլ ընդհանուր վերանորոգումը հաճելի որոշում էր։ Այն սկսվեց 1967 թվականին։ Պլանավորվում էր այն ավարտել 3-5 տարում։ Այս վերանորոգումը պատճառ հանդիսացավ կենդանիների հիանալի հավաքածուի կործանմանը և նույն հավաքածուի հետագա ստեղծման դժվար լինելուն։ Կենդանաբանական այգին կորցրեց իր փղերին ու գետաձիերին, ընդ որում գետաձիերը ուղարկվեցին Կիև, ռնգեղջյուրները՝ Գրոդնո, Աֆրիկական փղերը՝ Տաշքենդ։ 1988 թվականին վերանորոգման շրջանակնորում կառուցվեց 8 շենք։ 1966 թվականին սկսվեց Տերարիումի կառուցումը, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով այն դադարեցվեց և այն բացվեց միայն 2007 թվականին՝ Էկզոտարիումի տեսքով։ Այստեղ այժմ ցուցադրվում են ձկներ, օձեր, մողեսներ, կրիաներ, կոկորդիլոսներ և այլ կենդանիներ։

2005 թվականին քաղաքային կառավարությունը ընդունեց Պետերբուրգի կենդանաբանական այգու՝ որպես պատմական տարածք զարգացնելու մասին գաղափարը։ Այդ փաստաթղթի համաձայն՝ կենդանաբանական այգին պետք է համապատասխաներ եվրոպական չափանիշներին, չնայած դրա նշանակությունը այդքան էլ հայտնի չէ։

Ցուցահանդեսներ խմբագրել

Տաղավար «Առյուծանոց» (կատվառյուծներ և աֆրիկական առյուծներ)։ Տաղավարում ապրում են նաև հովազներ, սպիտակ ընձառյուծներ և եվրոպական լուսաններ։

Տաղավար «Պրիմատներ» (կապիկներ և տերևակերներ)։ Ամռանը այս տաղավարի բնակիչներն ապրում են բաց տաղավարներում։

Տաղավար «Էկզոտարիում» ներառում է 2 հարկ։ Առաջին հարկում գտնվում է Ակվարիում մարջաններով, ծովային և փակ ձկներով և այլն։ Երկրորդ հարկում գտնվում է Տերարիում, սրճարան, միջատների և փոքր գիշատիչների ցուցահանդես։ Երկրորդ հարկում ապրում են նաև Արմեդիլոներ և Պորկուպիններ։

Տաղավար «Թռչուններ» (թութակներ և տաքասեր թռչուններ)։

Տաղավար «Ընձուղտներ» (ընձուղտներ և Բենատտա կենգուրուն)։

Ինչպես նաև կենդանաբանական այգու տարածքում կառուցված են առանձին տաղավարներ ամուրի վագրերի, ճապոնական մակակների, ուղտերի, սպիտակ և դարչնագույն արջերի։ Ստեղծվել են նաև «Գիշատիչ թռչունների ժայռ», «Լճակ», «Եղջերուների շրջան» ցուցահանդեսները, «Փոքր գիշատիչներ», «Փոքր կրծողներ» և այլ տաղավարներ։

Պատրաստված է կենդանիների սրահ (սրահ, որտեղ կարելի է դիտել կենդանիներով ներկայացումներ)։

«Մանկական կենդանաբանական այգի» Այստեղ կարելի տեսնել գյուղատնտեսական կենդանիների (սագեր, կով, այծ, նապաստակ, հնդկահավ)։ Ինչպես նաև այստեղ կարելի է կերակրել կամերունյան այծերին՝ կենդանաբանական այգու կողմից տրվող հատուկ կերով։

«Հետազոտողի կածան» (մանկական գրավիչ կածան հարցերով և հանելուկներով՝ Սանկտ-Պետերբուրգի կենդանիների և բույսերի մասին պատմող)։ Ինչպես նաև այստեղ տեղադրված է Սանկտ-Պետերբուրգի շրջանին հատուկ անտառային թռչունների վանդակ։

Իրադարձություններ այցելուների համար խմբագրել

Ամեն ամիս կենդանաբանական այգում լինում են թեմատիկ իրադարձություններ, որի շրջանակներում կենդանաբանական այգու աշխատակիցները առաջարկում են իրենց հյուրերին ընդլայնել իրենց շրջանակները թեմատիկ զբոսարշավներով, խաղասրահներով և հանելուկներով։

Բացի այդ, կենդանաբանական այգին առաջարկում է իր այցելուներին

  1. Ուսումնասիրական և թեմատիկ զբոսարշավներ
  2. Ուսուցողական ծրագրեր և բնապահպանական խաղեր
  3. Արտատեղի ուսուցողական ակտիվություններ և դասախոսություններ կենդանաբանական այգու դասախոսական սրահում
  4. Ցուցադրություններ
  5. Մանկական ատրակցիոններ ամբողջ տարվա ընթացքում

2012 թվականի տվյալներով այգում հաշվվում է 2975 կենդանի։

Նոր հրապարակ խմբագրել

2008-2012 թվականներին պետք է տեղի ունենար կենդանաբանական այգու նոր տարածքի կառուցումը Յունտոլովոյում։

Նոր կենդանաբանական այգին պետք է դառնար ներկայիս այգու մասնաճյուղը։ Քաղաքի կենտրոնում պետք է մնային միայն փոքր կենդանիները։ Պլանավորվում էր մեծերին տեղափոխել նոր տարածք։

Պլանավորվում էր հրապարակը տեղափոխել Յունտոլովսկյան 300 հա տարածքում։

  1. 172 հա՝ բուն կենդանաբանական այգին
  2. 80 հա՝ զբոսայգի
  3. 26 հա՝ տնկարան
  4. 12 հա՝ ավտոկայանատեղի

2008 թվականի մարտի 18-ին Սանկտ Պետերբուրգի բնապահպանները հայտարարեցին, որ այգու տեղակայումն այդտեղ հնարավոր չէ, քանի որ այն ներկայացնում է վիրուսային վտանգ մարդկանց և թռչունների կապի մեջ։ Հերթական հանդիպումն այդ թեմայի շուրջ պետք է կայանար 2008 թվականի մարտի 28-ին։

2008 թվականին քաղաքային խորհուրդը խոստացավ հատկացնել կենդանաբանական այգուն ծրագրային աշխատանքների համար 32,5 միլիոն ռուբլի 2 տարվա ընթացքում։

2012 թվականի վերջին որոշվեց Յունտոլովսկյան մասնաճյուղի կառուցման գաղափարից հրաժարվել։

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք Արխիվացված 2020-10-22 Wayback Machine

(ռուս.)