Դասական գրականությունը որոշակի դարաշրջանի համար օրինակելի համարվող ստեղծագործությունների խումբ է։

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

 
Հոմերոս (մ.թ.ա. 9-րդ դար - մ.թ.ա. 8-րդ դար)

Գրականության մեջ դասականության հայեցակարգը ձևավորվել է Անտիկ աշխարհի վերջին երեք դարերում. այն նշանակել է գրողների որոշակի կատեգորիա, որոնք որոշ, երբեմն անհասկանալի չափանիշներից ելնելով (հնագույն լինելու ուժով կամ լուսավորյալ մարդկանց աչքում հեղինակության պատճառով) արժանացել են բառի ընկալման և գիտելիք ստանալու հետ կապված ամեն ինչում օրինակ և ուսուցիչ ծառայելու պատվին։ Առաջին դասական հեղինակը համարվում է Հոմերոսը (մ.թ.ա. 9-րդ դար - մ.թ.ա. 8-րդ դար«Ոդիսականն» ու «Իլիականը» Հունաստանի զարգացման դասական շրջանում (Մ.թ.ա. 5-րդ դարում) համարվել են անգերազանցելի դրամատիկական գագաթնակետ («դրամա» հասկացությունը հին հույների համար գրեթե նույնական էր ընդհանուր առմամբ գրականություն գաղափարին)[1]։

5-8-րդ դարերում ձևավորվել է հեղինակների (auctores, բառացի՝ «երաշխավորներ, հանձնարարողներ») կանոնական ցուցակ, որոնք հեղինակություն (auctoritas) էին համարվում՝ ուսումնական գործընթացում փոխանցվող տեքստերի նորմերն ու տեսությունները որոշելու հարցում։ Այս կանոնական ցուցակը բացարձակապես անփոփոխ չի եղել. սակայն տարբեր դպրոցներում նվազագույնս է փոփոխվել և միջուկը մնացել է հաստատուն։ XIV դարին մոտ, ցանկը ընդլայնվելու միտում է նկատվել։ Օգոստոսյան դարաշրջանի բանաստեղծների և արձակագիրների հետ միասին այս ցուցակներում կան հետագա դարաշրջանի գրողներ, ինչպես նաև 4-րդ, 5-րդ, երբեմն 6-րդ և 8-րդ դարերի հեթանոսության և քրիստոնեության ներկայացուցիչներ։ Այս բոլոր « հեղինակները » ծառայել են կարծես անանձնական սեփականություն, դրանք անընդհատ մեջբերվել են, նրանց ընդօրինակել են, դարձրել են ասույթներ, կիրառվել են որպես գլոսսաներ[Ն 1]:

Հայեցակարգ խմբագրել

Դասական գրականություն հասկացության ժամանակակից իմաստը արմատավորված է Վերածննդի դարաշրջանում, երբ եվրոպական մշակույթի աշխարհիկացման գործընթացում գրողներն իրենց ուշադրությունը սևեռել են հին հեղինակների վրա։ Դրա արդյունքը գրականության մեջ դասականության դարաշրջանն էր, որի ընթացքում գրողները ընդօրինակել են հույն դրամատուրգներին, հատկապես՝ Էսքիլեսին, Սոֆոկլեսին և Եվրիպիդեսին։ Դասական դրամայի կանոնը նկարագրված է Նիկոլա Բուալոյի «Քերթողական արվեստ» աշխատության մեջ։ Այդ ժամանակից ի վեր «դասական գրականություն» արտահայտությունը նեղ իմաստով նշանակում է ամբողջ հին գրականություն։ Բառի լայն իմաստով «դասական» հասկացությունը սկսել է օգտագործվել ցանկացած ժանրի համար կանոն ստեղծող ցանկացած ստեղծագործության նկատմամբ։ Այսպես է առաջացել ռոմանտիզմի դասականը (Բայրոն), մոդեռնիզմի դասականը (Պրուստ, Ջոյս), մասսայական վեպի դասականը (Դյուման) և այլն[3]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Անհասկանալի բառի կամ արտահայտության մեկնություններ լուսանցքում կամ բնագրում։ 2.(իրավբ.): Օրենքի տողացի մեկնություն։ 3.(գրկն.): Հին իսպանական բանաստեղծության տեսակ[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Лосев А.Ф.: Античная литература». antique-lit.niv.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  2. [1] Օտար բառերի բառարան
  3. «Lib.Ru: Античная литература, поэзия и философия». lib.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.