Դապերի թանգարան
Դապերի թանգարան (ֆր՝. Le musée Dapper), փարիզյան մասնավոր թանգարան, որը ստեղծվել է 1986 թվականին։ Գտնվում էր Ֆրանսիայի մայրաքաղաքի 16-րդ օկրուգի գեղեցիկ շենքերից մեկում, ֆրանսիացի նշանավոր բանաստեղծ Պոլ Վալերիի անունը կրող փողոցի վրա։
Դապերի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզ |
Հիմնադրվել է | 1986 |
Այցելուներ | 40 000 մարդ |
Կայք | dapper.fr |
Թանգարանը մասնագիտացել էր Աֆրիկայի ու Կարիբյան ավազանի երկրների և նրանց սփյուռքների արվեստի ու մշակույթի պրոպագանդման, տարածման ու զարգացման գործում։ Կառավարվում էր Դապեր հիմնադրամի կողմից, որն իր գործունեությունն սկսել է 1983 թվականին, Ամստերդամում՝ արդյունաբերող և աֆրիկյան մի շարք երկրների կառավարությունների խորհրդական Միշել Լևոյի (1930-2012 թթ.)[1])[2] et bientôt détenteur de « l’une des plus abondantes collections d’art africain en Europe »[3].նախաձեռնությամբ։
Թանգարանը 2017 թ. հունիսի 18-ին փակվել է, սակայն հիմնադրամը շարունակում է գործել այդ նույն շենքում՝ նպատակ ունենալով շարունակել իր աջակցությունն Աֆրիկայի ու Կարիբյան ավազանի երկրների արվեստին ու մշակույթին, բայց այլ կերպ։ Հիմնադրամը նախատեսել է աշխատել այնտեղ, որտեղ իր հանձնառությունը իրական արձագանք կգտնի եւ իր հիմնադիր Միշել Լևոյի ցանկությամբ Սենեգալում ընդլայնելու է գործունեությունը։ Միաժամանակ՝ տոն պիտի տա, աջակցի Աֆրիկայում եւ Կարիբյան ավազանի երկրներում արվեստի, մշակույթի զարգացմանն ուղղված ուրիշների նախաձեռնություններին։
Մշակութային և գիտակրթական այդ օջախը այդպես է կոչվել ի պատիվ 17 - րդ դարի հոլանդացի հումանիստ Օլերտ Դապերի, որը 1668 թվականին հրատարակել է Աֆրիկայի հանրագիտարանային նկարագրությունն ամփոփող մեծածավալ մի գիրք։
Թանգարան իր մշտական ֆոնդերը չի ունեցել և տարեկան կազմակերպել է արվեստի գործերի ժամանակավոր երկու ցուցահանդես։ Բացի այդ, սահմանել է կրթաթոշակներ, պատվիրել, հովանավորել ու հրատարակել է վերոնշյալ երկրների պատմությանը, ազգագրությանը, արվեստին ու մշակույթին վերաբերող գրքեր ու ալբոմներ, դպրոցական արձակուրդի օրերին գիտակրթական ու ժամանցային ծրագրեր իրականացրել երեխաների համար; Հետաքրքրված լինելով նաև կենդանի արվեստով՝ հիմնադիրները հատուկ մեկ դահլիճ առանձնացրել են թատերական ու կրկեսային ներկայացումների, համերգների համար, որոնց մասնակցել են բազմաթիվ հետաքրքրասեր հանդիսականներ։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ « Mort de Michel Leveau, fondateur du musée Dapper », Le Monde, 15 novembre 2012 [1]
- ↑ « Sur les chemins de la connaissance de l'Afrique avec la Fondation Dapper », La Lettre de la CADE, Կաղապար:Numéro, mars 2001 [2] Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
- ↑ E. de Roux, « La collection d’art africain du Musée Dapper dans ses habits neufs », Le Monde, loc. cit.
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт музея Արխիվացված 2011-08-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դապերի թանգարան» հոդվածին։ |