Դաշթե Լութ
Իրանական անապատ


Դաշտե Լութ
Դաշտե Լութ, Իրան
Դեշտե-Լուտ, անապատ Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասում։ Երկարությունը մոտ 550 կմ է, լայնությունը՝ 100-200 կմ, գերակշռող բարձրությունը՝ 500-600 մ։ Մակերնույթը կազմված է 200-500 մ բարձրությամբ հարթահատակ անհոսք իջվածքներից և 1000 - 2000 մ բարձրությամբ լեռնային պատնեշներից։ Հանդիպում են մինչև 100-200 մ բարխանային և բուսականությամբ թույլ ամրացված թմբաշարային ավազուտներ։ Ֆիզիկական հողմահարումից առաջացել են բազմաթիվ «սյուներ», «սնկեր», ռելիեֆի այլ ձևեր։ Զգալի տարածություններ ծածկված են թաքիրներով, խճաքարերով և աղուտներով։
ԱնվանումԽմբագրել
Անվանումը կազմված է պարսկերեն դաշտ՝ «անապատ» և լութ՝ «մերկ» բառերից[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 350)։ |