Դանիլո Մեսկիտա Սանտուս դե Օլիվեյրա (պորտ.՝ Danilo Mesquita Santos de Oliveira, փետրվարի 26, 1992(1992-02-26), Սալվադոր, Բրազիլիա), բրազիլացի դերասան և երգիչ[1]։

Դանիլո Մեսկիտա
Ծնվել էփետրվարի 26, 1992(1992-02-26) (32 տարեկան)
ԾննդավայրՍալվադոր, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և երգիչ

Կարիերա խմբագրել

Մինչ դերասան դառնալը, Դանիլոն 7 տարի զբաղվել է ֆուտբոլով[2]։ 18 տարեկանում սկսել է զբաղվել մոդելային կարիերայով, սակայն 2012 թվականին դարձել է թատերական դերասան՝ խաղալով Էսպաչո Նու թատրոնում։ Նույն 2012 թվականին, մասնակցելով թատերական կուրսերի, սկսել է խաղալ «Քրիստոսի չարչարանքները» ներկայացման մեջ։ 2014 թվականին էլ խաղաղել է «Վենետիկի վաճառականը» ներկայացման մեջ[3]։ 2015 թվականից սկսել է նկարահանվել հեռուստասերիալներում՝ իր առաջին դերն ստանալով «Ես սիրում եմ Պարաիսոպոլիսը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Մաքսիմոյի դերը[4]։ 2016 թվականին միացել է «Տասը պատվիրանները» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին, որտեղ ստացել է Թալեսի դերը[5]։ Նույն 2016 թվականին նա նկարահանվել է Netflix3% հեռուստասերիալի երկու սերիաներում, որտեղ մարմնավորել է Ալեքսանդրի դերը[6]։ 2017 թվականին, նկարահանվելով «Rock Story» հեռուստասերիալում, մարմնավորել է քաղցկեղով հիվանդ երիտասարդ Նիկոլաուի դերը[7]։ Բացի դերասանական կարիերայից, Դանիլոն նաև երգիչ է։ Սկսած 2018 թվականից նա և դերասան Ռավել Անդրադեն նվագում և երգում են Beraderos երաժշտական խմբում[8]։

2018 թվականին Դանիլո Մեսկիտան նկահանվել է «Երկրորդ շանս» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Վալենտիմի դերը[9]։ 2019 թվականին պայմանագիր է ստորագրել Netflix-ի հետ և նկարահանվել Սպեկտրոս հեռուստասերիալում, որի պրեմիերան կայացել է 2020 թվականին[10]։ 2019 թվականին, նրա Beraderos երաժշտական խումբը պայմանագիր է ստորագրել A Nascimento Música ընկերության տակ։ Արդյունքում Միլթոն Նասկիմենտոյի և նրա որդուն՝ Ավգուստոյին պատկանող լեյբլը սկսում է ձայնագրել խմբի առաջին ալբոմը[11]։ 2020 թվականին նկարահանվել է Netflix-ի «Հարստությունը սիրո մեջ է» սիրային կատակերգությունում, որտեղ մարմնավորել է Տետոյի դերը` երիտասարդ հարուստ տղայի, որի հայրն ունի լոլիկի արտադրության խոշոր գործարան։ Տետոն հանդիպում է Պաուլային, որի սիրտը գրավելու համար ձևացնում է, թե աղքատ ընտանիքից է, ինչը, սակայն, նրա համար ստեղծում է մի շարք խնդիրներ[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր
2015 Ես սիրում եմ Պարաիսոպոլիսը Մաքսիմո Էվագելիստա Մոուրաո (առաջին դեր)
2016 3% Ալեքսանդր Նոգեյրա
Տասը պատվիրանները Թալես
Rock Story Նիկոլաու Սաբոյա
2018 Երկրորդ շանս Վալենտիմ Բատիստա Ֆալկաո
2019–2020 Մենք վեցն էինք Կառլոս Աբիլիո դե Լեմոս
2020 Սպեկտրոս Պարդալ
2022 Ճակատագրի կատակ Ժոակիմ Ալվես

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր
2020 Հարստությունը սիրո մեջ է Տետո
2023 Հարստությունը սիրո մեջ է 2 Տետո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Danilo Mesquita». purepeople.com.br (բրետոներեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  2. «Danilo Mesquita trocou o futebol pela carreira de ator». CARAS (պորտուգալերեն). 2015 թ․ հուլիսի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  3. Line, A. TARDE On (2017 թ․ մարտի 12). «Danilo Mesquita: do futebol às telenovelas». Portal A TARDE (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Danilo Mesquita é o Primo gatinho do Grego em I». Capricho (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  5. Redação (2016 թ․ մարտի 3). «Exclusivo: Danilo Mesquita será filho de Talita Castro na novela "Os Dez Mandamentos"». Noticiasdetv.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Danilo Mesquita fará série na Netflix após "Segundo Sol" – Séries – NaTelinha». m.natelinha.uol.com.br (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  7. «Danilo Mesquita sobre personagem com câncer em 'Rock Story': "Não teria coragem de poupar os pais"». revistaquem.globo.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Danilo Mesquita, o Valentim de 'Segundo Sol', canta com Ney Matogrosso no Circo». Extra Online (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  9. «Danilo Mesquita fala do desafio de atuar em 'Segundo Sol'». O Dia – Diversão. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  10. «Depois de 'Segundo Sol', Danilo Mesquita fará série da Netflix – Patrícia Kogut, O Globo». Patrícia Kogut (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  11. «Mônica Bergamo: Selo criado por Milton Nascimento vai trabalhar com outros artistas em 2019». Folha de S.Paulo (բրազիլական պորտուգալերեն). 2019 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  12. abr 2019 – 03h35, Vinicius Nunes 26. «Netflix vai lançar 30 produções brasileiras até o final de 2020». VEJA.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)