Դանիիլ Գրիդնև
Դանիիլ Անատոլևիչ Գրիդնև (ռուս.՝ Даниил Анатольевич Гриднев, փետրվարի 2, 1986[1], Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վարպետ։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1986[1] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 3 հունիսի, 2019: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելՎորոնեժի «Էներգիա» մանկապատանեկան սպորտային դպրոցի սան է։ Կարիերան սկսել է Գերմանական «Շտուտգարտի» երիտասարդական թիմում, որի կազմում դարձել է երկրի չեմպիոն[2]։ 2006 թվականին Դանիիլը վերադարձել է Ռուսաստան՝ պայմանագիր կնքելով Վորոնեժի «Ֆակել» ակումբի հետ[3], որտեղ մայիսի 25-ին հեղինակել է 2006 թվականի առաջին դիվիզիոնի առաջնության ամենաուշ խփված գոլը։ Դա տեղի է ունեցել Տոլյատիի «Լադա» ակումբի դեմ խաղի հիմնական ժամանակին ավելացված հինգերորդ րոպեին[4]։
2007 թվականի փետրվարին տեղափոխվել է «Անժի»[5]։ Մախաչկալայի թիմի հիմնական կազմում Դանիիլն արժանացել է փոքր ոսկե մեդալի՝ հաղթելով 2009 թվականի առաջին դիվիզիոնի առաջնությունում։ Միջմրցաշրջանում հեռացել է «Անժիից»՝ դառնալով Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի խաղացող, բայց շուտով փոխվել է ակումբի մարզիչը, և Դանիիլը դադարել է ընդգրկվել թիմի կազմում, ինչը նպաստել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ժամանակից շուտ խզելուն[6]։
Մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է Նալչիկ՝ տեղի ակումբի հետ կնքելով մեկ տարվա պայմանագիր[7]։ 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Դանիիլը խփել է իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում[8][9]։ Այդ գնդակը մնում է միակը Գրիդնևի կարիերայում, որը նա խփել է Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում։ Նալչիկի թիմի կազմում Դանիիլն ընդհանուր առմամբ անցկացրել է 22 հանդիպում:.
2012 թվականի փետրվարի 4-ին Դանիիլը պայմանագիր է կնքել Յարոսլավլի «Շիննիկ» ամուկբի հետ[10]։ 2012/13 մրցաշրջանի երկրորդ կեսը ֆուտբոլիստն անցկացրել է «Վոլգարի» կազմում[11]։ 2013 թվականի հուլիսին՝ Աստրախանի ակումբի՝ երկրորդ լիգա անցնելուց հետո, պայմանագիր է կնքել Վլադիվոստոկի «Լուչ» ակուբի հետ[12]։ 2014 թվականի փետրվարի 14-ին հայտարարվել է խաղացողի հետ պայմանագիրը երկողմանի համաձայնությամբ խզելու մասին[13]։
2014 թվականի հունվարի 27-ին պայմանագիր է կնքել Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկ» ակումբի հետ[14]։ Դանիիլի նորամուտը նոր ակումբում կայացել է 2014 թվականի մարտի 10-ին ՖԱԼ առաջնության 26-րդ տուրի՝ «Տորպեդո» ակումբի դեմ խաղում[15]։ Նիժնեկամսկի թիմի՝ երկրորդ փուլ անցնելուց հետո Դանիիլը վերադարձել է Յարոսլավլ՝ դառնալով «Շիննիկ» ակումբի ֆուտբոլիստ։
2015 թվականի ամռանը վերադարձել է Վորոնեժի «Ֆակել» ակումբ։ Մեկ տարի անց տեղափոխվել է Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա» ակումբ։ 2017 թվականին խաղացել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբում, 2018/19 մրցաշրջանն անցկացրել է «Նեֆտեխիմիկում»։
Մասնակցել է ՊՖԼ «Հույս» գավաթի խաղարկությանը 2006, 2008 և 2009 թվականներին։
Հավաքականում
խմբագրելՀանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Երիտասարդական հավաքականում անցկացրել է 8 խաղ, որտեղ խփել է մեկ գոլ։
Ձեռքբերումներ
խմբագրել- Առաջին դիվիզիոնի հաղթող – 2009
- ՊՖԼ առաջնության հաղթող – 2018/2019 (Ուրալ-Պրիվոլժիե խումբ)
- ՊՖԼ «Հույս» գավաթի խաղարկության լավագույն խաղացող – 2009
Անձնական կյանք
խմբագրելԿինը՝ Տատյանա[16]։
Ելույթների վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Այլ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆակել (Վորոնեժ) | 2006 | 33 | 1 | 3 | 1 | — | — | 36 | 2 |
Ընդհանուր | 33 | 1 | 3 | 1 | 0 | 0 | 36 | 2 | |
Անժի (Մախաչկալա) | 2007 | 35 | 2 | 1 | 0 | — | — | 36 | 2 |
2008 | 34 | 2 | 2 | 1 | — | — | 36 | 3 | |
2009 | 15 | 2 | — | — | — | — | 15 | 2 | |
Ընդհանուր | 84 | 6 | 3 | 1 | 0 | 0 | 87 | 4 | |
Կռիլյա Սովետով (Սամարա) | 2010 | 16 | 0 | 1 | 0 | — | — | 17 | 0 |
Ընդհանուր | 16 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 17 | 0 | |
Սպարտակ-Նալչիկ | 2011/12 | 22 | 1 | — | — | — | — | 22 | 1 |
Ընդհանուր | 22 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 1 | |
Շիննիկ (Յարոսլավլ) | 2011/12 | 9 | 0 | — | — | 2 | 0[17] | 11 | 0 |
2012/13 | 18 | 0 | 1 | 0 | — | — | 19 | 0 | |
Ընդհանուր | 27 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 30 | 0 | |
Վոլգար (Աստրախան) | 2012/13 | 10 | 0 | — | — | — | — | 10 | 0 |
Ընդհանուր | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | |
Լուչ-Էներգիա (Վլադիվոստոկ) | 2013/14 | 19 | 1 | 3 | 0 | — | — | 22 | 1 |
Ընդհանուր | 19 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 22 | 1 | |
Նեֆտեխիմիկ (Նիժնեկամսկ) | 2013/14 | 5 | 0 | — | — | — | — | 5 | 0 |
Ընդհանուր | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 216 | 9 | 11 | 2 | 2 | 0 | 229 | 11 |
(2014 թվականի ապրիլի 15-ի տվյալներով)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Мария Прияткина. Даниил Гриднев: «В футбол нужно играть до финального свистка» // Волжская коммуна : Газета. —Самара, 2010. — В. 29 мая 2010. Архивировано из первоисточника 25 Դեկտեմբերի 2014.
- ↑ ««Факел» купил защитника «Штуттгарта»». 2005 թ․ օգոստոսի 31.
- ↑ «Самые поздние Գոլեր первого дивизиона 2006». Официальный сайт ФК «Химки». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Полузащитник воронежского «Факела» подписал контракт с «Анжи»». 2007 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ ««Крылья Советов» расстались с Даниилом Гридневым». Волга Ньюс. 2011 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Пополнение в ПФК «Спартак-Нальчик»». Официальный сайт ПФК «Спартак-Нальчик». 2011 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Чемпионат России по футболу. Протокол матча «Спартак» (Нальчик) — «Локомотив» (Москва) 1:2». Официальный сайт РФПЛ. 2011 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Гол Даниила Гриднева «Спартак-Нальчик» — «Локомотив» (Москва) 1:0». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «В «Шиннике» — новый футболист!». Официальный сайт ФК «Шинник». 2012 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Даниил Гриднев перешёл в «Волгарь»». onedivision.ru. 2013 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
- ↑ ««Луч-Энергия» заявил ещё двух футболистов». Официальный сайт ФК «Луч-Энергия» (Владивосток). 2013 թ․ հուլիսի 23.
- ↑ «Даниил Гриднев покидает «Луч-Энергию»». Официальный сайт ФК «Луч-Энергия» (Владивосток). 2014 թ․ հունվարի 14.
- ↑ ««Нефтехимик» пополнился Михалевым и Гридневым». Официальный сайт ФК «Нефтехимик» (Нижнекамск). 2014 թ․ հունվարի 27.
- ↑ «Первенство ФНЛ. Протокол матча «Торпедо» (Москва), «Нефтехимик» (Нижнекамск) 2:1». Официальный сайт ФНЛ. 2014 թ․ մարտի 10.
- ↑ Олег Лазаренко. Даниил Гриднев: «В „Крыльях Советов“ ситуация нормализуется» // Игрок : Газета. —Воронежская область, 2010. — В. 15 декабря 2010. — № 49 (862).
- ↑ Փլեյ օֆֆի խաղեր Պրեմիեր լիգա անցնելու համար
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիիլ Գրիդնև» հոդվածին։ |