Դանիել Լադինսկի (անգլ.՝ Daniel Ladinsky, 1948[1], ԱՄՆ), ամերիկացի պոետ և մեկնաբան, ծնվել և մեծացել է Սենթ Լուիսում, Միսուրիում։ Սկսած 1978 թվականից, քսան տարվա ընթացքում նա երկար ժամանակ է անցկացրել Մհերաբադում, Հնդկաստանի արևմտյան շրջանի հոգևոր համայնքում, որտեղ նա աշխատել է աղքատների համար գյուղական անվճար կլինիկայում և ապրում էր Մեհեր Բաբայի[2] ընտանիքի և մտերիմ աշակերտների հետ։

Դանիել Լադինսկի
Ծնվել է1948[1]
ԾննդավայրԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԱրիզոնայի համալսարան

14-րդ դարի պարսիկ բանաստեղծուհի Հաֆիզի բանաստեղծությունների հիման վրա նա գրել է չորս բանաստեղծություններ՝ «Ես լսում եմ Աստծո ծիծաղը» (1996թ.), «Այս երեկոյի սիրո դասը» (1996թ.), «Նվերը» (1999թ.), և «Տարին Հաֆիզի հետ», «Ամենօրյա մտորումներ» ժողովածուն (2011թ.), ինչպես նաև «Աստծո կողմից սիրո պոեմներ»։ «Տասներկու Սրբազան ձայներ Արևելքից» և Արևմուտքից (2002թ.), «Ցանկության մաքրությունը», «Ռումիի 100 պոեմները» (2012թ.): Իր գրքերի նախաբանում Լանդինսկին նշում է, որ պոեմների մեկնաբանություններն ու վերարտադրություններն, ավելի քան բառացի կամ բազմահմուտ թարգմանություններ են։ Նրա աշխատանքները հիմնված է Հաֆիզի, Ռումի ինչպես նաև այլ խորհրդավոր բանաստեղծների[3] փոխանցման և կեցության վրա։ 2017 թվականին Լադինսկին հրատարակեց «Սիրելի», «Ես սիրում եմ քեզ մեր հռչակավոր սրտերից» բանաստեղծությունները, նշելով իր բնօրինակին (Հոքու) ոճը, որը պարզաբանվել է Պատրիք Մքդոնելի կողմից, իսկ հումորի մեջ միջազգայնորեն սինդիկացրել է Մատսը։

Վաղ կյանք և ծագումԽմբագրել

Լադինսկին ծնվել և մեծացել է ծրագրավորողի ընտանիքում, Միսսուրիի նահանգի Սենթ Լուիսի քաղաքի արվարձաններում, որտեղ նրա հայրը աշխատել է որպես երևակիչ։ Նա մեծացել է իր երկու եղբայրների հետ և ստացել է հրեական դաստիարակություն, ինչպես իր հայրը։ Նա նույնպես մկրտվեց որպես կաթոլիկ, քանի որ նրա մայրը քրիստոնյա էր։ Փոքր քոլեջում սովորելուց հետո 20 տարեկանում նա ընդունվել է Արիզոնայի համալսարան։ Այս ընթացքում նա առնչվել է Մեհեր Բաբայի «Աստված խոսում է» և Ռումիի պոեզիայի գրքի հետ։ Այդ երկուսը խոր ազդեցություն ունեցան նրա վրա։ Մեհեր Բաբայի գրքի վերջում նա գտել է հինգ կենտրոնների հասցեն նվիրաբերված հոգևոր վարպետին։ Որոշ ժամանակ անց, իր հարցազրույցում Լանդինսկին պատմում էր, դեպի Անդես լեռան վրա շարժվելը։ Հազար մղոն նա շրջանցեց և կանգ առավ Մեհեր Բաբայի կենտրոնի Հարավ Կրոլինաի Միրտել լողափում։ Այստեղ նա հանդիպեց Կիտի Դեյվի աշակերտուհուն, այնուհետև Հնդկաստանում քսան տարի անցկացրեց Մեհեր Բաբայի հետ։ Նա մնացել է այդ կենտրոնում մի քանի ամիս, հետո Դեյվը նրան խորհուրդ է տվել վերադառնալ ընտանիք և աշխատանք գտնել, որը թույլ կտար նրան ինքնուրույն ապրել։ Վերադառնալով տուն, նրա հայրը աշխատանք տվեց ծրագրավորման կենտրոնում[4]։

Նա մի քանի տարի աշխատել է որպես ծրագրավորող և դրանից հետո աշխատել է իր հոր ներդրումային ընկերությունում։ Բայց Լադինցկին չկարողացավ աշխատել, հետո կրկին մեկնեց Հարարավային Կարոլինայի Մեհեր Բաբա կենտրոն։ Այնուհետև, 1978 թվականին, Դեյվը խորհուրդ տվեց նրան այցելել Հնդկաստան՝ Մեհերաբեդ Մեհեր Բաբայի ասմրամ Ահմեդնեգարի մոտ։ Այստեղ նա հանդիպել է Մեհեր Բաբայի քրոջ՝ Մենի Իրենի և իր մտերիմ աշակերտուհու՝ Էրյուչ Ջեսավելային։ Չնայած դրան, Լենդիսկիի առաջին այցելությունը տևեց միայն երկու շաբաթ, նա սկսել էր մի գործընթաց, որը շարունակեց հաջորդ երկու տասնամյակների կանոնավոր այցելություններով և Ջեսավելան դարձավ նրա հոգևոր ուսուցիչը։ Նա նույնիսկ վեց տարի ապրել էր Մեհրաբադում գտնվող մոտակա հոգևոր համայնքում, անվճար աշխատում էր տեղական կլինիկայում և իր ազատ ժամանակը անց էր կացնում Ջեսավելայի հետ[4][5]։

ԿարիերաԽմբագրել

1990-ականների սկզբին, Մեհեր Բաբայի աշկերտներից մեկի Ջեսուվալա, Լադինսկիի ղեկավարությամբ, 14-րդ դարի պարսկական միստիկ բանաստեղծուհի Հաֆիզի բանաստեղծությունները թարգմանվել է անգլերեն[4]։ Հենրի Վիլբերֆոլսի-Քլերկի, Հաֆեզի Դվանիայից 1891 թ. իր մեկնաբանումն է ցուցադրում անգլերեն թարգմանության մեջ, քանի որ նա չգիտեր Պարսկերեն[3]։ Այնուհետև նա հրատարակեց Հաֆիզի ավելի շատ աշխատանքներ ՝«Երեկոյի առարկան սերն է» (1996թ.), և «Նվերը» (1999թ.) [6]: Լանդինսկու գրքերը թարգմանվել են Գերմաներեն, եբրայերեն, թուրքերեն, ինդոնեզերեն և պահպանել կրոնական ոգեշնչող պոեզիայի ժանրերում լավագույն միջազգային վաճառքի կարգավիճակը։ BBC-ն Լենդինսկիին հրավիրեց գրելու Հեֆիզից[7][8]։ Նրա աշխատանքը լայնորեն մեջբերված է սոցիալական լրատվամիջոցներում, օրինակ Ռուպի Կաուրի[9], Օփրայի[10], Պաուլո Կոելիոյի և այլն։ Այն տպագրվում է միջազգայնորեն հայտնի հեղինակների գրքերում, ներառյալ Ռամ Դաս, Իքարթ Թոլլ, Գրեգ Մորտսոն, Մաթյու Ֆոքս, Էլիֆ Շեֆակ, Ստեֆան Ռ. Քով, Ջաք Քորնֆիլդ, Թոմ Շեդաք և Էլիզաբեթ Գալբերթ։ Քրիստոնեական, բուդդիստական, հինդու, հրեա, մուսուլման և Սաֆիի առաջնորդները և կազմակերպությունները, ինչպես նաև ոչ կուտակված հոգևոր և ծառայողական խմբերը Լանդիսկիի աշխատանքը օգտագործում և կրկնորինակում են[11]։

2002-ին նա հրատարակել է արևելյան և արևմտյան միսթիզմի մտքի պոեզիայի գաղափարախոսությունը, որը կոչվում է «Աստծուց սիրո բանաստեղծություններ», «Արևելքից և Արևմուտքից տասներկու սրբազան ձայն»[12]։

Լանդինսկու ստեղծագործությունը դրական մեկաբանություն է ստացել Պակիստանի դիվանագետ և ակադեմիկոս Աքբար Ս. Ահմեդի կողմից[13], բարեհաճորեն հաստատվել է քրիստոնեության գիտության մոնիտորինգ Ալեքսանդրա Մարկեսի[14] կողմից և մեջբերվել է ամերիկյան մուսուլման գրողների նման ժամանակակից ոչ գեղարվեստական գրքերում, ինչպիսին է Ասմա Գուլլ Հասանը[15]։ Հյուսիսային Ամերիկայի իսլամական հիմնադիրը օգտագործում է Լանդիսկիի գրականության ուսումնական ծրագիրը[16]։ Որոշ մարդիք ցնցվել են Լանդինսկու ժամանակակից աշխատանքներով, Հեֆեզի ոգու և մտադրության հասանելիությամբ[17][18]։ Լանդինսկին հեղինակ է Amazon.com-ի համառոտ քննադատական հոդվածի, որը կոչվում է «Հաֆեզի իմ դիմանկարը», որն առաջարկում է գործընթացի նկարագրությունը և ետնաֆոնը[19]։ Թուրք վիպասան Էլիֆ Շեֆակը Լադինսկիի Ռումի աշխատանքը լիցենզավորում և վերահրապարակում է իր յուրաքանչյուր վերնագրում։

Թարգմանության խեղաթյուրումԽմբագրել

Գիտնականները և քննադատները նշում են, որ Լանդինսկու բանաստեղծությունները բնագիր են, այլ ոչ թե Հեֆիզի թարգմանություններ կամ մեկնաբանություններ[20][21][22][23]։ Քրիստոֆեր Շակլը նկարագրում է «Նվերը» որպես «ոչ այնքան, որքան պերճախոսությունը որպես պարսկական արվեստի պոեզիայի մեծագույն վարպետի հրաշագործ կերպով գործածված ոճ» և Արիա Փեյնելը նկարագրում է նրա ներդրումն այսպես «Լեդինսկին չգիտի պարսկերեն մինչդեռ նրա պոեմները փոքրածավալ են կամ նման չեն Հաֆեզի կազմածին»[23][24]։ Լենդիսկիի յուրաքանչյուր պոեմը ենթադրվում է, որ գրված չէ բառացի այլ Հեֆիզի աշխատանքի գիտական թարգմանություններ են։

Վերընթերցող Մուրաթ Նեմեթ-Նեջաթը դիմել է Լանդինսկուն և խնդրել նրան թարգմանել մեկ կամ երկու գազել Հեֆեզի աշխատանքներից։ Սակայն Լանդինսկին չի կարողացել[25][26]։

2009 թ. ապրիլին Օնտարիոյի վարչապետ Դալտոն Մակգինտին, Տրապիզոնում Նովրուզի տոնակատարության ժամանակ թարգմանվել է Լանդինսկու գրքերից, բայց հետագայում տեղեկացվել էր, որ պոեմները չեն համապատասխանում պարսկական բնօրինակին[27]։

Անձնական կյանքԽմբագրել

Լանդինսկին ապրելով Միսուրիի Օզարկս գյուղում գտնվող ֆերմայում[28], Նյու Մեքսիկայի տներից դուրս գտնվող Թաոսի ագարակում, հետագայում տեղափոխվում է Հարավային Կարոլինայի Միրտլե Բիչի կողքին գտնվող Մեհերի հոգևոր կենտրոն[4]։

ՀրապարակումներԽմբագրել

  • I Heard God Laughing: Renderings of Hafiz (1996 & 2003) 0-14-303781-1
  • The Subject Tonight Is Love: Sixty Wild and Sweet Poems of Hafiz (1996 & 2006) 978-0-14-019623-8
  • The Gift: Poems by Hafiz (1999) 0-14-019581-5
  • Love Poems from God : Twelve Sacred Voices from the East and West (2002) 0-14-219612-6
  • A Year With Hafiz: Daily Contemplations (2011) 978-0-14-311754-4
  • The Purity of Desire: 100 Poems of Rumi (2012) 978-0-14-312161-9
  • Darling, I Love You: Poems from the Hearts of Our Glorious Mutts illustrated by Patrick McDonnell (2017, Penguin Books) 978-0-14-312826-7
Աուդիո

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. Author Profile: Daniel Ladinsky Archived 2014-02-21 at the Wayback Machine. Sounds True
  3. 3,0 3,1 Ladinsky, Daniel (1996 & 2006) p.xi., "I Heard God Laughing, Penguin.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Lawler Andrew (October 2013)։ «Something Missing In My Heart» (454)։ The Sun Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2014-01-18 
  5. Ladinsky, Daniel (1996 & 2006) p. ix., I Heard God Laughing, Penguin.
  6. Sufism Reoriented Sufism Reoriented
  7. [1]
  8. https://themuslimtimes.info/2017/01/09/the-mystical-poet-who-can-help-you-lead-a-better-life/
  9. [2]
  10. [3]
  11. Thomas Grady Agency & NOBA Literary-permissions
  12. «Book Review: Love Poems from God, by Daniel Ladinsky»։ Spirituality & Practice։ Վերցված է 2014-01-19 
  13. Commentary: A Meditation on Love Archived 2011-07-19 at the Wayback Machine. Ahmed, Akbar S. (Feb. 12, 2003) . Religion News Service.
  14. Marks, Alexandra (Sept. 2009) Editorial Reviews.
  15. Hasan, Asma Gull (2009) Red, White, and Muslim: My Story of Belief. New York: Harper One.
  16. The Islamic Foundation of North America
  17. «Shadyac, Tom "Favorite Books", I Am, the documentary»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-25-ին։ Վերցված է 2019-03-29 
  18. Surprise in Mystic Poetry: Daniel Ladinsky and Hafiz Alam, Sadiq (May 23, 2009).
  19. Ladinsky, Daniel (April 2005) My Portrait of Hafiz
  20. «Murat Nemet-Nejat: The Poetry Project Newsletter, 1999»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-08-ին։ Վերցված է 2019-03-29 
  21. A.Z. Foreman's review of The Gift: Poems from Hafiz the great Sufi Master
  22. Stealing Hafiz, Rick M. Chapman, White Horse Publishing Company, 2011
  23. 23,0 23,1 'Rewriting Hafez: Re-theorizing Untranslatability in Persian Poetry' article by Aria Fani
  24. Christopher Shackle, Translation and Religion: Holy Untranslatable? Edited by Lynne Long, 2005, p. 26)
  25. «Daniel Ladinsky’s The Gift: Poems by Hafiz is an "original" poem masquerading as a "translation."»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-08-ին։ Վերցված է 2019-03-29 
  26. See also Review of: The Gift: Poems from Hafiz the great Sufi Master
  27. Supposed Hafiz poem recited by McGuinty turns out to be fake
  28. «Daniel Ladinsky, Profile and Works»։ Poet Seers 

Արտաքին հղումներԽմբագրել