Դանիել Եվրոպեուս (ֆին.՝ David Emmanuel Daniel (Taneli) Europaeus, դեկտեմբերի 1, 1820(1820-12-01), Savitaipale, Հարավային Կարելիա, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա - հոկտեմբերի 15, 1884(1884-10-15), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ֆինն բանահավաք, հնագետ, ազգագրագետ։

Դանիել Եվրոպեուս
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1820(1820-12-01)
ԾննդավայրSavitaipale, Հարավային Կարելիա, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա
Մահացել էհոկտեմբերի 15, 1884(1884-10-15) (63 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմասնատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ֆինլանդիայի մեծ իշխանություն
ԿրթությունՀելսինկիի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան
Ծնողներհայր՝ Peter Adolf Europaeus?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է պաստորի (բողոքականների քահանա) ընտանիքում։ 1844 թվականին Վիբորգի գերմանական լիցեյն ավարտելուց հետո, ընդունվել է Հելսինկիի համալսարան։

1845-1853 թվականներին հավաքել է ֆիննների, կարելացիների, վեպսերի, իժորների, վոդերի, ինգերմանլանդացի ֆինների ժողովրդական բանահյուսություններ և նյութեր` Արևելյան Ֆինլանդիայի, Օլոնեցկի, Սանկտ Պետերրբուրգի նահանգներում` ֆիննա-շվեդական բառարանի համար։ 1847 թվականին Ավգուստ Ալկիվիստի և Պաավո Տիկկանենի հետ հիմնել է «Սոումետար» թերթը (ֆին.՝ Suometar):

Գրել է մոտ 2500 ռուն (էպիկական երգեր), որոնցից շատերը Էլիաս Լյոնրոտը ներառել է Կալեվալայիի երկրորդ խմբագրության մեջ։

1872-1879 թվականներին հնագիտական պեղումներ է իրականացրել Տվերի և Նովգորդի նահանգներում։

Ֆիններեն, շվեդերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներով գիտական հրապարակումների հեղինակ է։

Մահացել և թաղվել է Սանկտ Պետերբուրգում, 1884 թվականի դեկտեմբերին վերահուղարկավորվել է Հելսինկիի «Հիետանիեմի» գերեզմանատանը։

ՍտեղծագործությունԽմբագրել

  • Ուգարացիների մասին, ովքեր ապրում էին Ռուսաստանի կենտրոնական և հյուսիսային մասերում և Սկանդինավիայի հյուսիսային մասում` մինչև այստեղ ներկայիս բնակիչների ժամանումը (1874)[1]։

Այս ստեղծագործությունը, որտեղ Եվրոպեուսը տեղանվանաբանական հետքեր էփնտրում ամբողջ Արևելյան Եվրոպայում և անգամ Աֆրիկայում, սիրողական էր անգամ իր ժամանակների համար։ Մ. Ֆասմերը բնութագրել է նրա եզրակացությունները որպես «երևակայության արդյունք»։ Չնայած այն փաստին, որ Եվրոպեուսի գաղափարները անհուսորեն հնացած են, որոշ տարածաշրջանային հետազոտողներ շարունակել են որոնել «ուգրո-սամոդյան» տեղանունը Արևելյան Եվրոպայի տարբեր շրջաններում (օրինակ` Մ. Ատամանովը Ուդմուրդիայում)[2]։

ՀիշատակԽմբագրել

1999 թվականին Դանիել Եվրոպեուսի հայրենիքում` Սավիտայպալում, կանգնեցվել է գիտական հուշարձան և բացվել թանգարան, ինչպես նաև` Դանիել Եվրոպեուսի անունով է կոչվել միջնակարգ դպրոց։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել