Դանիել Գոթլոբ Թյուրք
Դանիել Գոթլոբ Թյուրք (գերմ.՝ Daniel Gottlob Türk, օգոստոսի 10, 1750[1][2][3][…], Claußnitz, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա - օգոստոսի 26, 1813[1][2][3], Հալե, Q1229837?, Q1191362?, Kingdom of Westphalia), գերմանացի երգեհոնահար, կոմպոզիտոր, դասական շրջանի երաժշտական տեսաբան։
Դանիել Գոթլոբ Թյուրք | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1750[1][2][3][…] |
Ծննդավայր | Claußnitz, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա |
Մահացել է | օգոստոսի 26, 1813[1][2][3] (63 տարեկան) |
Մահվան վայր | Հալե, Q1229837?, Q1191362?, Kingdom of Westphalia |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Լայպցիգի համալսարան և Kreuzschule? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության տեսաբան և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Դանիելը երգեհոն նվագել է սովորել հոր մոտ, այնուհետև նրա ուսուցիչներն են եղել Բախի աշակերտ Գոթֆրիդ Ավգուստ Հոմիլիուսը և Յոհան Ադամ Հիլերը, որոնք Թյուրքին խորհուրդ են տվել ուսումը շարունակել Հալլեի համալսարանում։ 1779 թվականին Թյուրքը ստացել է երաժշտական մասի գծով տնօրենի պաշտոն, իսկ 1809 թվականին դարձել երաժշտության և ակուստիկայի տեսության պրոֆեսոր։ 1783 թվականին ամուսնացել է Յոհան Դորոտեյ Ռեյզինս Շիմելպֆենիգի հետ, նրանք ունեցել են երկու երեխա[4]։
Դասական երաժշտության մեջ Թյուրքի ամենանշանավոր աշխատությունը «Klavierschule» դասգիրքն է, որը նախատեսված է սկսնակ երաժիշտների համար, այն 21-րդ դարում մանկավարժների շրջանում եղել է հայտնի։ Մեծ հաջողություն է ունեցել նաև նրա «Բաս նվագելու համառոտ ուսուցում» գիրքը, որն ուսումնասիրել է Լյուդվիգ վան Բեթհովենը։ Վերամշակված տեսքով այն դասագիրք է ծառայել մինչև 19֊րդ դարի կեսերը[5]։ 1776-1808 թվականներին հրատարակվել են դաշնամուրային սոնատների 8 ժողովածու և 4 պիես։ Այդ պիեսներից մի քանիսը մանկության տարիներին խաղացել են Ռոբերտ Շումանը։
Նրա ամենահայտնի աշակերտներից մեկը համարվում է ջութակահար Ֆրիդրիխ Ուբերնը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Биография Тюрка»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2013-02-16
- ↑ Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1981. — С. 662. — 1056 с.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Н. С. (1890–1907)։ «Тюрк, Даниель-Готлоб»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- Category:Türk, Daniel Gottlob
- Katalog der Deutschen Nationalbibliothek