Դանիել Գայբակյան

հայ քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գայբակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դանիել Սեդրակի Գայբակյան (փետրվարի 1, 1929(1929-02-01)[1], Բաղդադ, Mandatory Iraq - նոյեմբերի 27, 2004(2004-11-27), Երևան, Հայաստան), քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1990

Դանիել Գայբակյան
Ծնվել էփետրվարի 1, 1929(1929-02-01)[1]
Բաղդադ, Mandatory Iraq
Մահացել էնոյեմբերի 27, 2004(2004-11-27) (75 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և Հողագիտության և ագրոքիմիայի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (1990)

Կենսագրություն խմբագրել

1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1960 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1961-2004 թվականներին եղել է ԵՊՀ վերլուծական քիմիայի ամբիոնի աշխատակից, 1991 թվականից՝ «Զեյթուն» հայրենակցական, բարեգործական, մշակութային միության հիմնադիր-նախագահ։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ հողերում շարժուն ալյումինի քանակի և աղուտներում ստիբիումական էլեկտրոդով pH-ի որոշման հարցերին։ Զբաղվել է հազվագյուտ տարրերի քրոմատոգրաֆիական ուսումնասիրություններով՝ կիրառելով քրոմատոգրաֆիական իոնափոխանակային, նրբաշերտ, թղթե և էլեկտրաքրոմատոգրաֆական եղանակները։ Ուսումնասիրել է նշված հազվագյուտ տարրերի քրոմատոգրաֆիան և դրա պատրաստուկային տարբերակները՝ կիրառելով ՀՀ-ում ոչ մետաղային հանքերի փոշիները՝ որպես սորբենտ կրող։ Հեղինակ է նաև գրական ստեղծագործությունների[2][3]։ Օգտագործել է Դանիել Զեյթունց գրչանունը[4]։

Երկեր խմբագրել

  • Գայբակյան Դ. Ս., Անալիզի քրոմատոգրաֆիական եղանակներ, ուսումնական ձեռնարկ, 1983։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=4696
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Гайбакян Даниел Седракович, к 70-летию со дня рождения(չաշխատող հղում)
  4. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 582։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Գայբակյան» հոդվածին։