Դանիել Ավրամովսկին (ռուս.՝ Даниел Аврамовски, փետրվարի 20, 1995(1995-02-20)[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ֆուտբոլիստ, «Կայսերիսպոր» ակումբի և Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Football pictogram.svg
Դանիել Ավրամովսկի
EuroU21 2017 Daniel Avramovski.jpg
Քաղաքացիությունը Flag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 20, 1995(1995-02-20)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Հասակ 184 սանտիմետր
Դիրք Կիսապաշտպան

Ակումբային կարիերաԽմբագրել

Դանիելը «Ռաբոտնիչկիի» կազմում նորամուտը նշել է 2011 թվականին 28-ին՝ «Սիլեքսի» հետ խաղում»[2]։ 2011-2012 թվակաների մրցաշրջանում Ավրամովսկին մասնակցել է առաջնության 7 հանդիպման։ 2011 թվականի հուլիսի 21-ին կիսապաշտպանը եվրագավաթներում անցկացրել է իր առաջին հանդիպումը՝ փոխարինման դուրս գալով 2011-2012 թվականների ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի Սան Մարինոյի «Յուվենես Դողանա» ակումբի դեմ խաղում[3]։ 2012 թվականի փետրվարին Դանիելը հրավիրվել էր տասնօրյա փորձաշրջան անգլիական «Լիվերպուլ»–ում [4]։

2012 թվականին ամռանը ֆուտբոլիստը մեկ տարով վարձակալությամբ է տրվել «Մակեդոնիա» թիմին։ Չնայած նրան, որ նրա թիմը մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել է 10-րդ տեղը և դուրս է մնացել Մակեդոնիայի բարձրագույն ֆուտբոլային դիվիզիոնից, Դանիելը բավականին հաջող է հանդես եկել, անցկացրել է 29 հանդիպում և իր վրա է գրավել ավելի մեծ ակումբների ուշադրությունը։

2014 թվականի հուլիսին մակեդոնացին երեք տարվա պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ[5]։ 2014 թվականի օգոստոսի 30-ին Ավրամովսկին նորամուտը նշել է նոր ակումբում։ «Սուբոտիցայի Սպարտակ Զլատիբոր Վոդա Սպարտակի» հետ խաղում փոխարինման դուրս գալով՝ Դանիելն արդեն 10 րոպե անց աչքի է ընկել խաղում հաղթական դարձած գոլով[6]։

2015 թվականի ամռանը Ավրամովսկին մեկ տարի ժամկետով վարձակալության է տրվել Բելգրադի ՕՖԿ ակումբին[7]։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված 2019-2020 մրցաշրջանում Դանիելը հանդես է եկել «Վարդարում» և 11 գոլով դարձել Մակեդոնիայի առաջնության լավագույն ռմբարկու։

Կարիերա հավաքականումԽմբագրել

Ավրամովսկին հանդես է եկել Մակեդոնիայի Հանրապետության պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում։ 2014 թվականի հունիսի 18-ին Դանիելը նորամուտն է նշել Մակեդոնիայի ազգային հավաքականի կազմում՝ Չինաստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում[8]։ 2014 թվականին խաղացել է երկու հանդիպում, որից հետո հինգ տարի հանդես չի եկել հավաքականում։ Կազմ է վերադարձել 2005-2017 թվականերին։

ԾանոթագրություններԽմբագրել